https://arm.sputniknews.ru/20250827/uzheri-havasarakshrutjuny-baqvi-ogtin-e-alievy-krkin-sparnacel-e-erevanin-92789303.html
«Ուժերի հավասարակշռությունը Բաքվի օգտին է». Ալիևը կրկին սպառնացել է Երևանին
«Ուժերի հավասարակշռությունը Բաքվի օգտին է». Ալիևը կրկին սպառնացել է Երևանին
Sputnik Արմենիա
Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է, որ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը փաստաթուղթ է Երևանի և Բաքվի, այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև: 27.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-27T14:54+0400
2025-08-27T14:54+0400
2025-08-27T15:07+0400
իլհամ ալիև
վաշինգտոն
թրամփի ուղի (tripp)
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92159009_0:0:1600:901_1920x0_80_0_0_dc9a6be329c0fd207f9e98f6df347993.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է հետ կանգնի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից, և որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը հիմա Բաքվի օգտին է:Al Arabiya-ին տված հարցազրույցում նա Երևանին սպառնացել է, որ հետևանքներ կլինեն, եթե հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ապագա կառավարությունը կասկածի տակ դնի վաշինգտոնյան պայմանավորվածությունները:Ալիևի կարծիքով՝ նշված փաստաթղթից Հայաստանի հնարավոր հրաժարումը կվատթարացնի նրա հարաբերությունները նաև ԱՄՆ-ի հետ: Ալիևը նաև հույս ունի, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կլինեն:«Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը այնտեղ (Հայաստանում– խմբ.) խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր Սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե ուժեղ արտաքին միջամտություն լինի, ապա այո՛, մենք կարող ենք մտածել, որ դա կարող է խաթարել նախկինում համաձայնեցված հարցերը: Բայց դա շատ կվնասեր հենց Հայաստանին»,-հավելել է նա։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
վաշինգտոն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92159009_0:0:1424:1067_1920x0_80_0_0_803cc94194405ef7e48f901fcf22d425.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլհամ ալիև, վաշինգտոն, թրամփի ուղի (tripp), հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, խաղաղության պայմանագիր
իլհամ ալիև, վաշինգտոն, թրամփի ուղի (tripp), հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, խաղաղության պայմանագիր
«Ուժերի հավասարակշռությունը Բաքվի օգտին է». Ալիևը կրկին սպառնացել է Երևանին
14:54 27.08.2025 (Թարմացված է: 15:07 27.08.2025) Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է, որ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը փաստաթուղթ է Երևանի և Բաքվի, այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է հետ կանգնի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից, և որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը հիմա Բաքվի օգտին է:
Al Arabiya-ին տված հարցազրույցում նա Երևանին սպառնացել է, որ հետևանքներ կլինեն, եթե հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ապագա կառավարությունը կասկածի տակ դնի վաշինգտոնյան պայմանավորվածությունները:
«Կարծում եմ՝ դա ակնհայտ է բոլորի համար, և եթե Հայաստանը կրկին կասկածի տակ դնի մեր տարածքային ամբողջականությունը, մենք համարժեք պատասխան կտանք․․․ Սա երկու պետությունների միջև կնքված համաձայնություն է։ Սա իմ ու Փաշինյանի միջև համաձայնություն չէ»,- հայտարարել է նա։
Ալիևի կարծիքով՝ նշված փաստաթղթից Հայաստանի հնարավոր հրաժարումը կվատթարացնի նրա հարաբերությունները նաև ԱՄՆ-ի հետ: Ալիևը նաև հույս ունի, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կլինեն:
«Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը այնտեղ (Հայաստանում– խմբ.) խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր Սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե ուժեղ արտաքին միջամտություն լինի, ապա այո՛, մենք կարող ենք մտածել, որ դա կարող է խաթարել նախկինում համաձայնեցված հարցերը: Բայց դա շատ կվնասեր հենց Հայաստանին»,-հավելել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։