https://arm.sputniknews.ru/20250827/ruben-hakvobjani-khapanman-mijvocy-veracvec-na-azat-ardzakvec-datarani-dahlitshic-92794670.html
Ռուբեն Հակոբյանի կալանքը վերացվեց. նա ազատ կարձակվի դատարանի դահլիճից
Ռուբեն Հակոբյանի կալանքը վերացվեց. նա ազատ կարձակվի դատարանի դահլիճից
Sputnik Արմենիա
Դատարանը կիրառեց չբացակայելու մասին խափանման միջոցը։ 27.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-27T16:23+0400
2025-08-27T16:23+0400
2025-08-27T16:34+0400
հայաստան
ռուբեն հակոբյան
դատարան
կալանք
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92785132_0:0:1600:901_1920x0_80_0_0_ae8493ab0818aae7eea5ebcd84eb9dc6.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մեկնարկել են Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները, նիստը նախագահում է դատավոր Դավիթ Արղամանյանը։Խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել թե՛ հանրային մեղադրողը, թե՛ պաշտպանական թիմը, գործով դատախազը` կալանքը 2 ամիս երկարաձգելու, պաշտպանական թիմը` կալանքը վերացնելու մասին։Հիշեցնենք` Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, երկար տարիներ հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, իրական ազդեցություն ունենալով անձանց լայն շրջանակի վրա, համաձայն չլինելով ներքաղաքական հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ Հ2 հեռուստատեսության յութուբյան ալիքի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ԱԺ նախկին պատգամավորը հուլիսի 18–ին ձերբակալվեց 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվեց հուլիսի 19–ին։Հուլիսի 22-ին նա կալանավայրից նամակ հղեց` հայտարարելով, որ չի զղջում հեռուստահաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականների և հայտարարությունների համար, որոնց համար էլ նրան ազատությունից զրկել են։Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը կշարունակվի․ դատարանը մերժեց միջնորդությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92785132_121:0:1544:1067_1920x0_80_0_0_67866021b43b07d19306c3343d3fc979.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուբեն հակոբյան, դատարան, կալանք, դատավոր
հայաստան, ռուբեն հակոբյան, դատարան, կալանք, դատավոր
Ռուբեն Հակոբյանի կալանքը վերացվեց. նա ազատ կարձակվի դատարանի դահլիճից
16:23 27.08.2025 (Թարմացված է: 16:34 27.08.2025) Դատարանը կիրառեց չբացակայելու մասին խափանման միջոցը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ այսօր մեկնարկել են Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները, նիստը նախագահում է դատավոր Դավիթ Արղամանյանը։
Խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել թե՛ հանրային մեղադրողը, թե՛ պաշտպանական թիմը, գործով դատախազը` կալանքը 2 ամիս երկարաձգելու, պաշտպանական թիմը` կալանքը վերացնելու մասին։
Դատարանը Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը վերացրեց` հայտարարելով, որ նա ազատ կարձակվի դատարանի դահլիճից, և նրա նկատմամբ կկիրառվի այլըտրանքային` չբացակայելու մասին խափանման միջոցը։
Հիշեցնենք` Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, երկար տարիներ հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, իրական ազդեցություն ունենալով անձանց լայն շրջանակի վրա, համաձայն չլինելով ներքաղաքական հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ Հ2 հեռուստատեսության յութուբյան ալիքի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։
ԱԺ նախկին պատգամավորը
հուլիսի 18–ին ձերբակալվեց 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։
Ռուբեն Հակոբյանը 2 ամսով
կալանավորվեց հուլիսի 19–ին։
Հուլիսի 22-ին նա կալանավայրից
նամակ հղեց` հայտարարելով, որ չի զղջում հեռուստահաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականների և հայտարարությունների համար, որոնց համար էլ նրան ազատությունից զրկել են։