https://arm.sputniknews.ru/20250826/serzh-sargsjani-nkatmamb-qreakan-hetapndumy-ksharunakvi-datarany-merzhec-mijnvordutjuny-92754904.html
Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը կշարունակվի․ դատարանը մերժեց միջնորդությունը
Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը կշարունակվի․ դատարանը մերժեց միջնորդությունը
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի փաստաբանները պնդում են, որ գործով ապացույցներն ապօրինի են ձեռք բերվել։ 26.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-26T17:13+0400
2025-08-26T17:13+0400
2025-08-26T17:50+0400
սերժ սարգսյան
դատարան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92762048_0:84:1600:984_1920x0_80_0_0_04095b72893bcd934242cd841ec04c04.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը մերժեց Սերժ Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը։ Պաշտպանները միջնորդել էին Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների դրվագի մասով դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հաշվի առնելով ապացույցների ձեռքբերման ապօրինի եղանակները։Պաշտպանական թիմը հայտարարեց, որ քրեական գործով նախաքննությունն ապօրինի է իրականացվել, քանի որ գործը պետք է քննվեր ՀՔԾ-ում, սակայն քննությունն իրականացվել է ԱԱԾ-ում։Արդեն չորրորդ քրեական գործը․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվելԴատախազը հակադարձեց՝ ասելով, թե միջնորդությունը պատշաճ փուլում չի ներկայացվել, ինչպես նաև կան ապացույցներ, որոնք դատարանը պետք է քննի։Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը մեկ վարույթով է իրականացվում։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։Քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ), դրան օժանդակելու (3 դրվագ) համար։Սերժ Սարգսյանն արդարացվեց «դիզվառելիքի գործով». դատարանը հրապարակեց վճիռը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92762048_145:0:1568:1067_1920x0_80_0_0_531b27a48b71f413a48c90cb93e98463.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, դատարան, դատ
սերժ սարգսյան, դատարան, դատ
Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը կշարունակվի․ դատարանը մերժեց միջնորդությունը
17:13 26.08.2025 (Թարմացված է: 17:50 26.08.2025) Սերժ Սարգսյանի փաստաբանները պնդում են, որ գործով ապացույցներն ապօրինի են ձեռք բերվել։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը մերժեց Սերժ Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը։ Պաշտպանները միջնորդել էին Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների դրվագի մասով դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հաշվի առնելով ապացույցների ձեռքբերման ապօրինի եղանակները։
Պաշտպանական թիմը հայտարարեց, որ քրեական գործով նախաքննությունն ապօրինի է իրականացվել, քանի որ գործը պետք է քննվեր ՀՔԾ-ում, սակայն քննությունն իրականացվել է ԱԱԾ-ում։
Դատախազը հակադարձեց՝ ասելով, թե միջնորդությունը պատշաճ փուլում չի ներկայացվել, ինչպես նաև կան ապացույցներ, որոնք դատարանը պետք է քննի։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը մեկ վարույթով է իրականացվում։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։
Քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ), դրան օժանդակելու (3 դրվագ) համար։