00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԷՑ-ի ազգայնացումը քաղաքական խոսույթ է՝ իրենց ընտրազանգվածի համար․ Ղազինյան

© PhotoԴավիթ Ղազինյան
Դավիթ Ղազինյան - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2025
Բաժանորդագրվել
ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ այն երկրները, որոնք ազգայնացման մասին օրենք ունեն, նաև ներդրումների լուրջ խնդիրներ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացումը, ազգայնացումը զուտ քաղաքական խոսույթ է՝ ընտրազանգվածի համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Այստեղ ազգայնացում, պետականացում գոյություն չունի։ Ի՞նչ ազգայնացման, պետականացման մասին է խոսքը, որտե՞ղ է երևում դա, եթե իրենց նախարարներից մեկը հայտարարում է, որ փոխհատուցում է տրվելու Սամվել Կարապետյանին, այսինքն՝ շուկայական արժեք + 15 տոկոս պարտավոր են փոխհատուցում տալ։ Սա նշանակում է, որ կառավարությունը, ունենալով առաջնային գնման իրավասություն, այն գնում է սեփականատիրոջից։ Բացարձակ ազգայնացման մասին խոսք չկա. դա քաղաքական խոսույթ է, իմ կարծիքով՝ իրենց ընտրազանգվածին կերակրելու խոսույթ է»,- ասաց Ղազինյանը։
Նա շեշտեց` սա խաբեություն է պարզապես. Հայաաստանում ազգայնացման մասին օրենք չկա ու չի էլ կարող լինել։ Ղազինյանի խոսքով՝ այն երկրները, որոնք նման օրենք ունեն, ներդրումների հետ կապված լուրջ խնդիրներ ունեն։
«Երբ ասում էի՝ մի քանի հարյուր միլիոն դոլար մենք՝ հարկատուներս կվճարենք սեփականատիրոջը, մի քանի հարյուր միլիոն դոլար կընկնենք վարկի տակ, որը դառնալու է պետական պարտք, որովհետև պետական երաշխիքի հիմք պետք է լինի, հիմա եկեք սրան գումարենք նաև սեփականատիրոջ շահաբաժինը, որն ուզեն, թե չուզեն՝ պետք է վճարեն, քանի որ պաշտոնապես և օրինական հարկերը վճարած շահաբաժին կա»,- նշում է Ղազինյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ կարող է կառավարությունը ՀԷՑ-ի գնման գործարքը վերջնական իրականացնել, այստեղ, Ղազինյանի խոսքով, ոչ միայն սեփականատիրոջ համաձայնությունն է պետք, այլև դեռ դատական բազմաթիվ գործեր են լինելու։ Ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ (հունիսի 18–ին)` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0