00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից տեղահանված ընտանիքների շուրջ 240 առաջին կուրսի ուսանող կրթաթոշակ կստանա. նախարար

© SputnikԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2025
Բաժանորդագրվել
Կրթաթոշակ կստանան նաև միջին մասնագիտական կրթական ծրագրերով գերակա համարվող 15 մասնագիտություններով ընդունված դիմորդները։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ընտանիքների շուրջ 240 ուսանողներ, որոնք այս տարի ընդունվել են բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, կստանան կրթաթոշակ` ուսման վարձի փոխհատուցման համար։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Պետությունը նախորդ տարի ունեցավ որոշում. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար կրթաթոշակ տրամադրվեց առաջին կուրս ընդունվածներին։ Այս քաղաքականությունը կշարունակվի նաև այս տարի»,–ասաց Անդրեասյանը։
Նա ընդգծեց, որ կրթաթոշակ տրամադրվում է ուսումնառության ամբողջ ընթացքի համար։
Անդրեասյանը հավելեց, որ կրթաթոշակ կստանան նաև միջին մասնագիտական կրթական ծրագրերով գերակա համարվող 15 մասնագիտություններով ընդունված դիմորդները։
Հնդկաստանն առաջարկում էր 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան. Հակոբ Արշակյան
Նա նշեց, որ կրթաթոշակով որոշակի ոլորտներ խրախուսելու պետական քաղաքականությունն արդյունք է տալիս։ Եթե նախորդ տարի առաջին և երկորդ փուլերի արդյունքում քոլեջներ էին ընդնվել 717 դիմորդներ, ապա այս տարի միայն առաջին փուլով արդեն ընդունվել են 825 դիմորդներ։
«Առաջին տարում, երբ այս մոտեցումը ներդրվեց, 445 դիմորդ ենք ունեցել։ Կարող ենք ասել, որ դիմորդների թիվը գրեթե կրկնապատկվել է` հաշվի առնելով, որ երկրորդ փուլի արդյունքները դեռևս ամփոփված չեն։ Մենք նաև հետևում ենք ուսանողների առաջադիմությանը. այնպես չէ, որ ամբողջ ուսումնառության ընթացքում կրթաթոշակն ավտոմատ նշանակվում է։ Ուսանողները պետք է պատշաճ առաջադիմություն ունենան, որպեսզի ընդունվելուց հետո շարունակեն ստանալ կրթաթոշակ»,–ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմած ուսանողներին, ապա 2025–26 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով` թափուր տեղերի թիվը, նախորդ տարվա համեմատ, 5 անգամ կրճատվել է։
«Եթե 2024 թվականին թափուր էր մնացել 6174 տեղ, ապա այս տարվա ցուցանիշներով թափուր մնացած տեղերը 1174 է, ընդ որում, անվճար թափուր տեղերի կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվը 219 է»,–ասաց նա։
Ուսանողներն ու աշխատակիցները աջակցություն կստանան, եթե երթևեկեն հեծանիվով
Նա շեշտեց, որ այս ցուցանիշները ցույց են տալիս, որ պլանավորման գործընթացն էապես բարելավվել է։ Այսինքն` ընդունելության տեղերի պլանավորումը կատարվում է շատ ավելի իրատեսորեն, քան արվում էր նախորդ տարիներին։
Լրահոս
0