https://arm.sputniknews.ru/20250327/mku-i-ev-buh-i-usanvoghnern-u-ashkhatakicnery-ajakcutjun-kstanan-ete-erteveken-hetsanivvov-87201675.html
Ուսանողներն ու աշխատակիցները աջակցություն կստանան, եթե երթևեկեն հեծանիվով
Ուսանողներն ու աշխատակիցները աջակցություն կստանան, եթե երթևեկեն հեծանիվով
Sputnik Արմենիա
Ծրագրի շրջանակներում կտրամադրվի օժանդակություն՝ 2025 թվականին՝ 500, 2026 թ.՝ 1000 և 2027 թ.՝ 1500 նոր շահառուների: 27.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-27T11:34+0400
2025-03-27T11:34+0400
2025-03-29T12:48+0400
հեծանիվ
ուսանող
բուհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2062/67/20626723_0:0:1600:901_1920x0_80_0_0_cd27270ffec92774a625685ed5173b52.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ–ում ՄԿՈւ–ում և ԲՈւՀ–ում սովորողը, աշխատողը կստանա աջակցություն, եթե որպես փոխադրամիջոց նախընտրի հեծանիվը։ Խոսքը ՀՀ–ում լիցենզավորված բանկերից ու վարկային կազմակերպություններից այս նպատակով վերցրած վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մասին է։ «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» որոշման այս նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Նշվում է, որ Հայաստանը բնակչության կանոնավոր ֆիզիկական ակտիվության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40–50 %–ը: Ֆիզիկապես թերակտիվ տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերակցությունը կազմել է համապատասխանաբար՝ 10,4 և 22,3 %:Համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ 2024 թ. հունիս ամսվա վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ՀՀ բուհերում, ուսումնարաններում և քոլեջներում սովորում է 120 486 ուսանող, աշխատում է 20 610 դասախոս, որոնք դիտարկվում են որպես այս ծրագրի հնարավոր շահառուներ:Նշվում է, որ Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում տրանսպորտային նախագծի մշակումն իրականացնող ընկերությունը հարցում է անցկացրել շուրջ 5000 ուսանողների և դասախոսների, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցների շրջանում, որից պարզ է դարձել, որ հարցվածների շուրջ 0,3 տոկոսն է միայն հաստատություն գնում հեծանիվով։ Միաժամանակ, հարցվածների 3,2 տոկոսը նշել է, որ կցանկանար հեծանիվ օգտագործել։«Սա ցույց է տալիս, որ պատշաճ ենթակառուցվածքների ձևավորման և հեծանիվների կիրառումը խրախուսելու պարագայում ներկայումս հեծանվով տեղաշարժվող քաղաքացիների թիվը կարող է էապես աճել»,– ասված է որոշման մեջ։ Ակադեմիական քաղաքում կտեղաշարժվեն ոտքով կամ հեծանիվով. ո՞վ կկառուցի տրանսպորտային ցանցըԾրագրի շրջանակներում կտրամադրվի օժանդակություն՝ 2025 թվականին՝ 500, 2026 թ.՝ 1000 և 2027 թ.՝ 1500 նոր շահառուների:Նախագծով 2025-2030 թթ. կպահանջվի 248,7 մլն դրամ, որից 11,3 մլն դրամը ՀՀ կառավարության որոշմամբ կվերաբաշխվի 2025 թ․ ԿԳՄՍ նախարարության ընդհանուր հատկացումներից կամ կառավարության պահուստային ֆոնդից, իսկ մնացած գումարը (2026 թվականին՝ 40,156.0 հազ. դրամ, 2027 թվականին՝ 88,178,0 հազ. դրամ, 2028 թվականին՝ 73,092.0 հազ. դրամ, 2029 թվականին՝ 31,651.0 հազ. դրամ, 2030 թվականին՝ 4,277.0 հազ. դրամ) կնախատեսվի համապատասխան տարվա պետական բյուջեով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2062/67/20626723_136:0:1560:1068_1920x0_80_0_0_ea3a06f1b9079dcb59de962ae06c3891.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հեծանիվ, ուսանող, բուհ
Ուսանողներն ու աշխատակիցները աջակցություն կստանան, եթե երթևեկեն հեծանիվով
11:34 27.03.2025 (Թարմացված է: 12:48 29.03.2025) Ծրագրի շրջանակներում կտրամադրվի օժանդակություն՝ 2025 թվականին՝ 500, 2026 թ.՝ 1000 և 2027 թ.՝ 1500 նոր շահառուների:
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ–ում ՄԿՈւ–ում և ԲՈւՀ–ում սովորողը, աշխատողը կստանա աջակցություն, եթե որպես փոխադրամիջոց նախընտրի հեծանիվը։ Խոսքը ՀՀ–ում լիցենզավորված բանկերից ու վարկային կազմակերպություններից այս նպատակով վերցրած վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մասին է։ «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» որոշման այս նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ Հայաստանը բնակչության կանոնավոր ֆիզիկական ակտիվության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40–50 %–ը: Ֆիզիկապես թերակտիվ տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերակցությունը կազմել է համապատասխանաբար՝ 10,4 և 22,3 %:
«Այս նախագծի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ՝ խրախուսելու ՄԿՈւ և բարձրագույն ուսումնական հաստատությունների այն սովորողներին և աշխատակիցներին, որոնք դիտարկում են հեծանիվը իբրև փոխադրամիջոց, իբրև նախասիրություն, ստանալ հնարավորություն մատչելի տարբերակով ձեռք բերել հեծանիվ՝ անհրաժեշտ պարագաներով և այն գործածել առօրյայում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ 2024 թ. հունիս ամսվա վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ՀՀ բուհերում, ուսումնարաններում և քոլեջներում սովորում է 120 486 ուսանող, աշխատում է 20 610 դասախոս, որոնք դիտարկվում են որպես այս ծրագրի հնարավոր շահառուներ:
Նշվում է, որ Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում տրանսպորտային նախագծի մշակումն իրականացնող ընկերությունը հարցում է անցկացրել շուրջ 5000 ուսանողների և դասախոսների, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցների շրջանում, որից պարզ է դարձել, որ հարցվածների շուրջ 0,3 տոկոսն է միայն հաստատություն գնում հեծանիվով։ Միաժամանակ, հարցվածների 3,2 տոկոսը նշել է, որ կցանկանար հեծանիվ օգտագործել։
«Սա ցույց է տալիս, որ պատշաճ ենթակառուցվածքների ձևավորման և հեծանիվների կիրառումը խրախուսելու պարագայում ներկայումս հեծանվով տեղաշարժվող քաղաքացիների թիվը կարող է էապես աճել»,– ասված է որոշման մեջ։
Ծրագրի շրջանակներում կտրամադրվի օժանդակություն՝ 2025 թվականին՝ 500, 2026 թ.՝ 1000 և 2027 թ.՝ 1500 նոր շահառուների:
Նախագծով 2025-2030 թթ. կպահանջվի 248,7 մլն դրամ, որից 11,3 մլն դրամը ՀՀ կառավարության որոշմամբ կվերաբաշխվի 2025 թ․ ԿԳՄՍ նախարարության ընդհանուր հատկացումներից կամ կառավարության պահուստային ֆոնդից, իսկ մնացած գումարը (2026 թվականին՝ 40,156.0 հազ. դրամ, 2027 թվականին՝ 88,178,0 հազ. դրամ, 2028 թվականին՝ 73,092.0 հազ. դրամ, 2029 թվականին՝ 31,651.0 հազ. դրամ, 2030 թվականին՝ 4,277.0 հազ. դրամ) կնախատեսվի համապատասխան տարվա պետական բյուջեով: