https://arm.sputniknews.ru/20250827/ambvoghj-ghekavar-kazmin-azatelvov-glkhatum-en-hec-y-davit-ghazinjan-92779048.html
Ամբողջ ղեկավար կազմին ազատելով՝ գլխատում են ՀԷՑ-ը․ Դավիթ Ղազինյան
Ամբողջ ղեկավար կազմին ազատելով՝ գլխատում են ՀԷՑ-ը․ Դավիթ Ղազինյան
Sputnik Արմենիա
ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատարի տեղեկություններով՝ հեռացվածներից բացի բազմաթիվ աշխատակիցներ ճնշումների են ենթարկվում և ինքնակամ դիմում գրում։ 27.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-27T12:10+0400
2025-08-27T12:10+0400
2025-08-27T13:05+0400
դավիթ ղազինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ազգայնացում / պետականացում
ռոմանոս պետրոսյան
պաշտոնանկություն
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42753450_0:0:1600:901_1920x0_80_0_0_9b0e87d1a5b53427f04c8d4ed59ccfdd.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո մոտ 45-50 աշխատակից է ՀԷՑ-ից հեռացվել։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։Նրա խոսքով՝ թեպետ ՀԷՑ–ի 6800 աշխատակիցների մեջ 45-50-ը կարող է փոքր թիվ թվալ, բայց խոսքը հիմնականում ղեկավարների մասին է։«Չգիտեմ՝ իրենց կառավարությունում ինչպես է` նշանակվում են ըստ մտերմության կամ կուսակցական պատկանելության, մեզ մոտ այդպես չի եղել՝ ամեն ղեկավար պաշտոնյա ունեցել է հստակ գործառույթներ, որոնք չկատարելու դեպքում ուղղակի չէր կարող աշխատել»,- ասաց Ղազինյանը։ՀԾԿՀ նախագահը հայտնվել է մահապարտի դերում․ ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատարՆրա կարծիքով՝ այսպես պարզապես գլխատում են ՀԷՑ-ը։ Վստահ է՝ նպատակը զուտ քաղաքական հայացքներով իրենց դեմ մարդկանցից ազատվելն է։ Ղազինյանը տարակուսած է, թե ինչու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որևէ գործողություն չի ձեռնարկում։ Հիշում է, որ քաղաքապետարանն էլ իր հերթին վարչական պատասխանատվության, տուգանքների էր ենթարկում շինարարության ժամանակ անգամ փոքրիկ խախտումներ թույլ տալու դեպքում։Ի դեպ, Ղազինյանը հայտնեց, որ ինքն անձամբ դիմել է տեսչական մարմնին՝ իր աշխատանքային խախտված իրավունքների համար։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ (հունիսի 18–ին)` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42753450_159:0:1582:1067_1920x0_80_0_0_81b80ab71032f747faa52796ec823d7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, ռոմանոս պետրոսյան, պաշտոնանկություն, սամվել կարապետյան
դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, ռոմանոս պետրոսյան, պաշտոնանկություն, սամվել կարապետյան
Ամբողջ ղեկավար կազմին ազատելով՝ գլխատում են ՀԷՑ-ը․ Դավիթ Ղազինյան
12:10 27.08.2025 (Թարմացված է: 13:05 27.08.2025) ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատարի տեղեկություններով՝ հեռացվածներից բացի բազմաթիվ աշխատակիցներ ճնշումների են ենթարկվում և ինքնակամ դիմում գրում։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո մոտ 45-50 աշխատակից է ՀԷՑ-ից հեռացվել։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եկեք չխոսենք միայն հեռացվածների մասին։ Կան շատ դիմում գրողներ, որոնք դա արել են տարբեր ճնշումների տակ։ Ես համարում եմ, որ իր նշանակումից հետո մինչև այսօր դիմում գրողներն անգամ հեռացվածի կարգավիճակ պետք է ունենան, որովհետև տարբեր ճնշումներով չեն դիմացել, շառից-փորձանքից հեռու` դիմում են դրել, գնացել»,- ասաց Ղազինյանը։
Նրա խոսքով՝ թեպետ ՀԷՑ–ի 6800 աշխատակիցների մեջ 45-50-ը կարող է փոքր թիվ թվալ, բայց խոսքը հիմնականում ղեկավարների մասին է։
«Չգիտեմ՝ իրենց կառավարությունում ինչպես է` նշանակվում են ըստ մտերմության կամ կուսակցական պատկանելության, մեզ մոտ այդպես չի եղել՝ ամեն ղեկավար պաշտոնյա ունեցել է հստակ գործառույթներ, որոնք չկատարելու դեպքում ուղղակի չէր կարող աշխատել»,- ասաց Ղազինյանը։
Նրա կարծիքով՝ այսպես պարզապես գլխատում են ՀԷՑ-ը։ Վստահ է՝ նպատակը զուտ քաղաքական հայացքներով իրենց դեմ մարդկանցից ազատվելն է։ Ղազինյանը տարակուսած է, թե ինչու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որևէ գործողություն չի ձեռնարկում։ Հիշում է, որ քաղաքապետարանն էլ իր հերթին վարչական պատասխանատվության, տուգանքների էր ենթարկում շինարարության ժամանակ անգամ փոքրիկ խախտումներ թույլ տալու դեպքում։
«Պետական մարմինները երևի ուղղակի վախենում են համապատասխան սուբյեկտից՝ հաշվի առնելով, որ նա իր պաշտոնը չի թողել (նկատի ունի ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմաս Պետրոսյանին, որը ՊՎԾ պետն էր–խմբ.)․․․ Ինքը հայտարարում է դա, ու շատ ազատ, անգամ աշխատակիցների մոտ է ասում՝ ничего личного, դու պետք է դուրս գաս, որովհետև քաղաքական այլ հայացքներ ունես»,- ասում է Ղազինյանը։
Ի դեպ, Ղազինյանը հայտնեց, որ ինքն անձամբ դիմել է տեսչական մարմնին՝ իր աշխատանքային խախտված իրավունքների համար։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ (հունիսի 18–ին)` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։