https://arm.sputniknews.ru/20250826/gazaji-bzhshkakan-hamalirin-hascvats-harvatsnery-petq-e-manrakrkit-hetaqnnven-mak-92740769.html
Գազայի բժշկական համալիրին հասցված հարվածները պետք է մանրակրկիտ հետաքննվեն. ՄԱԿ
Գազայի բժշկական համալիրին հասցված հարվածները պետք է մանրակրկիտ հետաքննվեն. ՄԱԿ
Sputnik Արմենիա
Գազայի հատվածի հարավում գտնվող «Նասեր» հիվանդանոցի ընդունարանի վրա իսրայելական հարվածի հետևանքով 5 լրագրող է զոհվել: 26.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-26T14:00+0400
2025-08-26T14:00+0400
2025-08-26T14:37+0400
գազայի հատված
հիվանդանոց
իսրայել
լրագրող
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/987/02/9870245_0:563:1639:1485_1920x0_80_0_0_bb77468e9a77f14eae9a012557dd388f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Գազայի «Նասեր» բժշկական համալիրին հասցված հարվածները, որոնց հետևանքով զոհվել են լրագրողներ, անընդունելի են և պետք է մանրակրկիտ և անկախ հետաքննվեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Թամին ալ-Կիտանը։Ավելի վաղ «Al Jazeera» հեռուստաալիքը հայտնել էր, որ Գազայի հատվածի հարավում գտնվող «Նասեր» հիվանդանոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով 5 լրագրող է մահացել: Գազայի հատվածի իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ գնդակոծության զոհ է դարձել 20 մարդ: Մահացած լրագրողներից Մարիամ Աբու Դիկկան և Մուհամմեդ Սալյաման արտահաստիքային հիմունքներով համագործակցում էին ՌԻԱ Նովոստիի հետ:ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելը հասցրել է զանգվածային ավիահարվածներ. լրագրողներից մեկը սպանվել է առաջին, մյուսները՝ հաջորդ հարվածների հետևանքով:Ալ-Կիտանը հիշեցրել է, որ Գազայի հատվածում հակամարտության սկզբից ի վեր առնվազն 247 պաղեստինցի լրագրող է սպանվել:«Որպես օկուպանտ երկիր, Իսրայելի պարտականությունն է իրականացնել այդ հետաքննությունները։ Նախկինում Իսրայելն արդեն հայտարարել էր նման հետաքննությունների անցկացման մասին: Բայց մենք պետք է արդյունքը տեսնենք, որն առայժմ չենք տեսել, իսկ մեղավորները չեն պատժվել», - նշել է նա։Հիշեցնենք` Իսրայելը Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրին հարած է հասցրել օգոստոսի 25–ին։ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար։
գազայի հատված
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/987/02/9870245_0:409:1639:1638_1920x0_80_0_0_bad15ddc32619d22384d6446834f0e4b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, հիվանդանոց, իսրայել, լրագրող, մահ
գազայի հատված, հիվանդանոց, իսրայել, լրագրող, մահ
Գազայի բժշկական համալիրին հասցված հարվածները պետք է մանրակրկիտ հետաքննվեն. ՄԱԿ
14:00 26.08.2025 (Թարմացված է: 14:37 26.08.2025) Գազայի հատվածի հարավում գտնվող «Նասեր» հիվանդանոցի ընդունարանի վրա իսրայելական հարվածի հետևանքով 5 լրագրող է զոհվել:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Գազայի «Նասեր» բժշկական համալիրին հասցված հարվածները, որոնց հետևանքով զոհվել են լրագրողներ, անընդունելի են և պետք է մանրակրկիտ և անկախ հետաքննվեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Թամին ալ-Կիտանը։
Ավելի վաղ «Al Jazeera» հեռուստաալիքը
հայտնել էր, որ Գազայի հատվածի հարավում գտնվող «Նասեր» հիվանդանոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով 5 լրագրող է մահացել: Գազայի հատվածի իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ գնդակոծության զոհ է դարձել 20 մարդ: Մահացած լրագրողներից Մարիամ Աբու Դիկկան և Մուհամմեդ Սալյաման արտահաստիքային հիմունքներով համագործակցում էին ՌԻԱ Նովոստիի հետ:
«Այս դեպքը պետք է ենթարկվի մանրակրկիտ, անկախ և արդար հետաքննության»,-հայտարարել է Թամին ալ-Կիտանը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելը հասցրել է զանգվածային ավիահարվածներ. լրագրողներից մեկը սպանվել է առաջին, մյուսները՝ հաջորդ հարվածների հետևանքով:
Ալ-Կիտանը հիշեցրել է, որ Գազայի հատվածում հակամարտության սկզբից ի վեր առնվազն 247 պաղեստինցի լրագրող է սպանվել:
«Որպես օկուպանտ երկիր, Իսրայելի պարտականությունն է իրականացնել այդ հետաքննությունները։ Նախկինում Իսրայելն արդեն հայտարարել էր նման հետաքննությունների անցկացման մասին: Բայց մենք պետք է արդյունքը տեսնենք, որն առայժմ չենք տեսել, իսկ մեղավորները չեն պատժվել», - նշել է նա։
Հիշեցնենք` Իսրայելը Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրին հարած է հասցրել օգոստոսի 25–ին։