https://arm.sputniknews.ru/20250825/israjely-harvats-e-hascrel-gazaji-buzhkentrvonin-mahacatsneri-tvum-lragrvoghner-kan-92700536.html
Իսրայելը հարված է հասցրել Գազայի բուժկենտրոնին. մահացածների թվում լրագրողներ կան
Իսրայելը հարված է հասցրել Գազայի բուժկենտրոնին. մահացածների թվում լրագրողներ կան
Sputnik Արմենիա
Տեղական իշխանությունների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 240 լրագրող է մահացել։ 25.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-25T13:45+0400
2025-08-25T13:45+0400
2025-08-25T13:48+0400
գազայի հատված
իսրայել
մահ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/19/92697721_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a7d776e14aae308b6a482cbb7f65b4b4.jpg
Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրին հասցված իսրայելական հարվածի հետևանքով լրագրողներ են մահացել։ «Al Jazeera»–ին այս մասին հայտնել է հիվանդանոցի ներկայացուցիչը։Նախնական տեղեկություններով՝ հարվածի զոհ է դարձել 14 մարդ, որոնցից 4-ը լրագրողներ են։ Տվյալները ճշտվում են։Այս պահին հայտնի է, որ մահացել են «Al Jazeera»–ի ֆոտոլրագրող Մոհամմեդ Սալաման, լուսանկարիչ և լրագրող Մուազ Աբու Թահան, « Reuters»-ի ֆոտոլրագրող Հոսսամ ալ-Մասրին և հայտնի բլոգեր Մարիամ Աբու Դիկկան։Տեղական իշխանությունների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում ավելի քան 240 լրագրող է մահացել։Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
գազայի հատված
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/19/92697721_322:0:1762:1080_1920x0_80_0_0_2394aecc4d524114bab2d1f6237ac32e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, մահ, видео, տեսանյութեր, տեսանյութ
գազայի հատված, իսրայել, մահ, видео, տեսանյութեր, տեսանյութ
Իսրայելը հարված է հասցրել Գազայի բուժկենտրոնին. մահացածների թվում լրագրողներ կան
13:45 25.08.2025 (Թարմացված է: 13:48 25.08.2025) Տեղական իշխանությունների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 240 լրագրող է մահացել։
Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրին հասցված իսրայելական հարվածի հետևանքով լրագրողներ են մահացել։
«Al Jazeera»–ին այս մասին հայտնել է հիվանդանոցի ներկայացուցիչը։
Նախնական տեղեկություններով՝ հարվածի զոհ է դարձել 14 մարդ, որոնցից 4-ը լրագրողներ են։ Տվյալները ճշտվում են։
Այս պահին հայտնի է, որ մահացել են «Al Jazeera»–ի ֆոտոլրագրող Մոհամմեդ Սալաման, լուսանկարիչ և լրագրող Մուազ Աբու Թահան, « Reuters»-ի ֆոտոլրագրող Հոսսամ ալ-Մասրին և հայտնի բլոգեր Մարիամ Աբու Դիկկան։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում ավելի քան 240 լրագրող է մահացել։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ
հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: