https://arm.sputniknews.ru/20250820/rdn-patzhamijvocner-e-sahmanel-britanakan-zlmneri-ev-hkneri-nerkajacucichneri-nkatmamb-92584914.html
ՌԴ–ն պատժամիջոցներ է սահմանել բրիտանական ԶԼՄ–ների և ՀԿ–ների ներկայացուցիչների նկատմամբ
ՌԴ–ն պատժամիջոցներ է սահմանել բրիտանական ԶԼՄ–ների և ՀԿ–ների ներկայացուցիչների նկատմամբ
Sputnik Արմենիա
Պատժամիջոցներն ուղղված են այն անձանց, որոնք ապատեղեկատվություն են տարածում և թշնամական լոբբիստական գործունեություն են իրականացնում 20.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-20T20:12+0400
2025-08-20T20:12+0400
2025-08-20T20:24+0400
ռուսաստան
մեծ բրիտանիա
զլմ
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1886/36/18863624_0:146:2730:1682_1920x0_80_0_0_071737d0ffab33ace47ba0fc3ec3ca17.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցների, ՀԿ-ների, խորհրդատվական կառույցների և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։Նախարարությունը նշել է, որ նրանց թվում կան ՌԴ-ի հասցեին ապատեղեկատվություն և մերկապարանոց մեղադրանքներ տարածող ու թշնամական լոբբիստական գործունեություն ծավալող անձինք, այդ թվում ՝ Արևմուտքի հակառուսական քաղաքականության խստացման և Կիևի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը մեծացնելու օգտին հանդես եկողներ։«Բրիտանական քարոզիչների անպատասխանատու ջանքերը նպաստում են համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացման ռիսկերի աճին և արևմտյան ռեսուրսների վերաուղղորդմանը` միջազգային զարգացմանն աջակցելուց դեպի Կիևի ռազմատենչ ձգտումների սնուցում և սեփական ռազմական արդյունաբերական համալիրի խթանում։ Դա իր հերթին հարվածում է Գլոբալ հարավի երկրներին, որոնք առանց այդ էլ զգում են գաղութատիրության և իմպերիալիզմի պատմական հետևանքները», - նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Լիտվայի երկու բանկի նկատմամբՀայտարարության մեջ ասվում է, որ այս ամենը բոլորովին չի անհանգստացնում Լոնդոնին և նրա դաշնակիցներին, որոնք ուկրաինական հակամարտության համատեքստում խոսում են համամարդկային արժեքների պաշտպանության մասին։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հակառուսական պատժամիջոցների շրջանակում Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է կիրառել հինգ կազմակերպության և երեք անհատի նկատմամբ։Ռուբիոն ասել է՝ ինչու է Վաշինգտոնը դեմ Ռուսաստանի և Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներին
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1886/36/18863624_0:0:2731:2048_1920x0_80_0_0_d5436259b0a954b986d0c51f84ae0873.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մեծ բրիտանիա, զլմ, պատժամիջոցներ
ռուսաստան, մեծ բրիտանիա, զլմ, պատժամիջոցներ
ՌԴ–ն պատժամիջոցներ է սահմանել բրիտանական ԶԼՄ–ների և ՀԿ–ների ներկայացուցիչների նկատմամբ
20:12 20.08.2025 (Թարմացված է: 20:24 20.08.2025) Պատժամիջոցներն ուղղված են այն անձանց, որոնք ապատեղեկատվություն են տարածում և թշնամական լոբբիստական գործունեություն են իրականացնում
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցների, ՀԿ-ների, խորհրդատվական կառույցների և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Ի պատասխան Լոնդոնի ակտիվ հակառուսական քարոզչության, որի շրջանակում ջանքեր են գործադրվում մեր երկրի դեմոնիզացման ուղղությամբ, միջազգային հարթակում Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու նպատակով կեղծ նարատիվներ են առաջ քաշվում, ինչպես նաև շարունակվում է Կիևի նեոնացիստական ռեժիմին զինելու քաղաքականությունը, որոշվել է բրիտանական լրատվամիջոցների, ՀԿ-ների, խորհրդատվական կառույցների և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների ընդգրկել Ռուսաստանի «սև ցուցակում»»,– ասված է հայտարարությունում։
Նախարարությունը նշել է, որ նրանց թվում կան ՌԴ-ի հասցեին ապատեղեկատվություն և մերկապարանոց մեղադրանքներ տարածող ու թշնամական լոբբիստական գործունեություն ծավալող անձինք, այդ թվում ՝ Արևմուտքի հակառուսական քաղաքականության խստացման և Կիևի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը մեծացնելու օգտին հանդես եկողներ։
«Բրիտանական քարոզիչների անպատասխանատու ջանքերը նպաստում են համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացման ռիսկերի աճին և արևմտյան ռեսուրսների վերաուղղորդմանը` միջազգային զարգացմանն աջակցելուց դեպի Կիևի ռազմատենչ ձգտումների սնուցում և սեփական ռազմական արդյունաբերական համալիրի խթանում։ Դա իր հերթին հարվածում է Գլոբալ հարավի երկրներին, որոնք առանց այդ էլ զգում են գաղութատիրության և իմպերիալիզմի պատմական հետևանքները», - նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ այս ամենը բոլորովին չի անհանգստացնում Լոնդոնին և նրա դաշնակիցներին, որոնք ուկրաինական հակամարտության համատեքստում խոսում են համամարդկային արժեքների պաշտպանության մասին։
«Այն արագությունը, որով բրիտանացիները ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո հակառուսական տեղեկատվական արշավը հասցրին նոր մակարդակի, ինչպես նաև այլ երկրների վրա նրանց հարձակումների օրինակները ցույց են տալիս, որ նմանատիպ քարոզչական լծակները կարող են օգտագործվել ցանկացած միջազգային սուբյեկտի դեմ, որի գործողությունները դադարում են համապատասխանել «հավաքական Արևմուտքի» շահերին», - նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հակառուսական պատժամիջոցների շրջանակում Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է կիրառել հինգ կազմակերպության և երեք անհատի նկատմամբ։