https://arm.sputniknews.ru/20250813/chinastany-patzhamijvocner-e-sahmanel-litvaji-erku-banki-nkatmamb-92267233.html
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Լիտվայի երկու բանկի նկատմամբ
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Լիտվայի երկու բանկի նկատմամբ
Sputnik Արմենիա
Չինաստանը Բրյուսելին կոչ է արել դադարեցնել սխալ քաղաքականությունը և սկսել «գնահատել երկարաժամկետ հարաբերությունները» ՉԺՀ-ի հետ: 13.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-13T14:19+0400
2025-08-13T14:19+0400
2025-08-13T15:05+0400
չինաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
լիտվա
պատժամիջոցներ
բանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0d/92264810_0:512:2730:2048_1920x0_80_0_0_2bb59b7dba4d39f2dc8e088fb1218c72.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել լիտվական երկու բանկերի՝ UAB Urbo Bankas-ի և AB Mano Bankas-ի դեմ՝ ի պատասխան ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի, որը, ի թիվս այլ բաների, ազդել է չինական երկու ֆինանսական հաստատությունների վրա:Պեկինը Բրյուսելին կոչ է արել դադարեցնել սխալ քաղաքականությունը և սկսել «գնահատել երկարաժամկետ հարաբերությունները» ՉԺՀ-ի հետ:«Երկսայր զենք». Պեսկովը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասինՀուլիսի վերջին ՉԺՀ-ի առևտրի նախարար Վան Վենտաոն առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչին լրջորեն բողոքել էր հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթում չինական հաստատությունների դեմ միջոցների ներառումից:Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գո Ցզյակունը, մեկնաբանելով այդ սահմանափակումները, ԵՄ-ին կոչ էր արել դադարեցնել չինական ձեռնարկությունների օրինական շահերի խարխլումը առանց փաստացի հիմքերի: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի ընկերությունների բնականոն համագործակցությունը չպետք է ենթարկվի որևէ միջամտության կամ ազդեցության։Չինաստանի և Լիտվայի հարաբերությունները սրվել են 2021 թվականին, երբ լիտվացիները բացեցին «Թայվանի ներկայացուցչությունը»։ Չինաստանը պատասխանեց պատժամիջոցներով՝ արգելափակեց Լիտվայից ապրանքների ներմուծումը և հետ կանչեց դեսպանին։ Միայն 2022-2023 թվականներին Լիտվան կորցրել է ավելի քան 3 միլիարդ եվրո։«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին
չինաստան
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0d/92264810_0:0:2730:2048_1920x0_80_0_0_ecb240e96400b75b8fa3d8eff81d8741.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), լիտվա, պատժամիջոցներ, բանկ
չինաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), լիտվա, պատժամիջոցներ, բանկ
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Լիտվայի երկու բանկի նկատմամբ
14:19 13.08.2025 (Թարմացված է: 15:05 13.08.2025) Չինաստանը Բրյուսելին կոչ է արել դադարեցնել սխալ քաղաքականությունը և սկսել «գնահատել երկարաժամկետ հարաբերությունները» ՉԺՀ-ի հետ:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել լիտվական երկու բանկերի՝ UAB Urbo Bankas-ի և AB Mano Bankas-ի դեմ՝ ի պատասխան ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի, որը, ի թիվս այլ բաների, ազդել է չինական երկու ֆինանսական հաստատությունների վրա:
«Չինաստանի տարածքում կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել համապատասխան գործողություններ և համագործակցել նրանց հետ»,-ասվում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ:
Պեկինը Բրյուսելին կոչ է արել դադարեցնել սխալ քաղաքականությունը և սկսել «գնահատել երկարաժամկետ հարաբերությունները» ՉԺՀ-ի հետ:
Հուլիսի վերջին ՉԺՀ-ի առևտրի նախարար Վան Վենտաոն առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչին լրջորեն բողոքել էր հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթում չինական հաստատությունների դեմ միջոցների ներառումից:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գո Ցզյակունը, մեկնաբանելով այդ սահմանափակումները, ԵՄ-ին կոչ էր արել դադարեցնել չինական ձեռնարկությունների օրինական շահերի խարխլումը առանց փաստացի հիմքերի: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի ընկերությունների բնականոն համագործակցությունը չպետք է ենթարկվի որևէ միջամտության կամ ազդեցության։
Չինաստանի և Լիտվայի հարաբերությունները սրվել են 2021 թվականին, երբ լիտվացիները բացեցին «Թայվանի ներկայացուցչությունը»։ Չինաստանը պատասխանեց պատժամիջոցներով՝ արգելափակեց Լիտվայից ապրանքների ներմուծումը և հետ կանչեց դեսպանին։ Միայն 2022-2023 թվականներին Լիտվան կորցրել է ավելի քան 3 միլիարդ եվրո։