https://arm.sputniknews.ru/20250819/meghadrvoghi-apacujcnery-khakhtumneri-kujt-e-miqajel-srbazani-gvortsvov-datakan-nistn-avartvec-92548160.html
Մեղադրողի ապացույցները խախտումների կույտ է. Միքայել սրբազանի գործով դատական նիստն ավարտվեց
Մեղադրողի ապացույցները խախտումների կույտ է. Միքայել սրբազանի գործով դատական նիստն ավարտվեց
Sputnik Արմենիա
Միքայել սրբազանի գործով 4–րդ դատական նիստը կլինի 2 օր հետո` օգոստոսի 21–ին։ 19.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-19T19:10+0400
2025-08-19T19:10+0400
2025-08-19T19:11+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատ
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92396192_0:83:1600:983_1920x0_80_0_0_909ab9e5e033872c9f0fcf75cb516d05.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով 2-րդ դատական նիստն ավարտվեց, հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 21-ին։ Այսօր դատարանն ուսումնասիրեց սրբազանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցները, որոնք մեղադրողը համարել է հեղաշրջման կոչ։ Փաստաբանները հակադարձեցին մեղադրողին՝ նկատելով, որ հարցազրույցներում Միքայել սրբազանը մի քանի անգամ կրկնել է, որ ինքն իշխանությունը զավթելու կոչ երբեք չի արել։Պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանն արդեն լրագրողների հետ զրույցում նկատեց, որ մեղադրանքի հիմքում դրված է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցը, որտեղ, ըստ մեղադրողի, սրբազանը իշխանությունը զավթելու կոչ է արել։«Մենք ասել ենք, որ շինծու գործ է, հիմա եկել է պահը, որ իրենք պետք է ապացուցեն մեղադրանքը։ Մենք հետազոտում ենք ապացույցը, որտեղ սրբազանն ասում է՝ 6 տարի է ասում եմ, որ հեղաշրջում պետք է արվի։ Տարիներ շարունակ դուք դա հանցագործություն չեք համարել, բայց հիմա ասում եք, թե կոչ է արել։ Հիմա, որ մի քանի տարի հետո նորից պատմի, էլի՞ ասելու են՝ կոչ է։ Կոչ հասկացությունը գոյություն չունի։ Մնացած ապացույցները, որ իրենք ասում են, ապացույց չեն, խախտումների կույտ են։ Պրիմիտիվության մակարդակի են խախտումները, և մենք հատիկ-հատիկ ներկայացնում ենք դրանք»,– նշեց Երեմ Սարգսյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։«Ես արդարանալու եմ, իսկ Դուք մնալու եք մեղավոր»․ Միքայել սրբազանը դիմեց դատավորին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92396192_90:0:1511:1066_1920x0_80_0_0_097c68477b6209bce7813e4c04f81aa2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, փաստաբան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, փաստաբան
Մեղադրողի ապացույցները խախտումների կույտ է. Միքայել սրբազանի գործով դատական նիստն ավարտվեց
19:10 19.08.2025 (Թարմացված է: 19:11 19.08.2025) Միքայել սրբազանի գործով 4–րդ դատական նիստը կլինի 2 օր հետո` օգոստոսի 21–ին։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով 2-րդ դատական նիստն ավարտվեց, հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 21-ին։ Այսօր դատարանն ուսումնասիրեց սրբազանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցները, որոնք մեղադրողը համարել է հեղաշրջման կոչ։ Փաստաբանները հակադարձեցին մեղադրողին՝ նկատելով, որ հարցազրույցներում Միքայել սրբազանը մի քանի անգամ կրկնել է, որ ինքն իշխանությունը զավթելու կոչ երբեք չի արել։
«Դատարանում ներկայացված հարցազրույցը ոչ միայն չի հիմնավորում այն, որ Միքայել սրբազանն իբրև թե իշխանության զավթման կոչ է արել, այլև հակառակը՝ 2-րդ հարցազրույցը պետք է պաշտպանական կողմը ներկայացներ որպես մեղադրանքը հերքող ապացույց։ Միքայել սրբազանը մի քանի անգամ հրապարակայնորեն կրկնում է, որ իշխանությունը զավթելու կոչ չի արել»,–ասաց սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը։
Պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանն արդեն լրագրողների հետ զրույցում նկատեց, որ մեղադրանքի հիմքում դրված է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցը, որտեղ, ըստ մեղադրողի, սրբազանը իշխանությունը զավթելու կոչ է արել։
«Մենք ասել ենք, որ շինծու գործ է, հիմա եկել է պահը, որ իրենք պետք է ապացուցեն մեղադրանքը։ Մենք հետազոտում ենք ապացույցը, որտեղ սրբազանն ասում է՝ 6 տարի է ասում եմ, որ հեղաշրջում պետք է արվի։ Տարիներ շարունակ դուք դա հանցագործություն չեք համարել, բայց հիմա ասում եք, թե կոչ է արել։ Հիմա, որ մի քանի տարի հետո նորից պատմի, էլի՞ ասելու են՝ կոչ է։ Կոչ հասկացությունը գոյություն չունի։ Մնացած ապացույցները, որ իրենք ասում են, ապացույց չեն, խախտումների կույտ են։ Պրիմիտիվության մակարդակի են խախտումները, և մենք հատիկ-հատիկ ներկայացնում ենք դրանք»,– նշեց Երեմ Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ մեղադրող կողմի մի շարք խախտումների դեռ դատական նիստերում կանդրադառնան, իսկ գործը զուտ ճնշում գործադրելուն է միտված։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին
հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա
գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։