00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաթոյանը միջազգային զեկույց է ներկայացրել ՀՀ վարչապետի հակաեկեղեցական արշավի վերաբերյալ

© Photo : Social media of Arman TatoyanԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2025
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների նախկին պաշտպանն անդրադարձել է 2 հիմնական հարցի։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը միջազգային զեկույց է ներկայացրել՝ անդրադառնալով ոչ միայն Ադրբեջանի վարած քաղաքականությանը հայոց եկեղեցու նկատմամբ, այլև ՀՀ իշխանությունների արշավն ընդդեմ եկեղեցու։ Այդ մասին Թաթոյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ զեկույցը ներկայացրել է ԱՄՆ-ում Կրոնի միջազգային ազատության դաշնային հանձնաժողովի համար՝ անդրադառնալով 2 հիմնական հարցի՝ ՀՀ վարչապետի և իշխանությունների գործողությունները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ու հոգևորականների նկատմամբ և ադրբեջանական քաղաքականությունը Հայոց եկեղեցու նկատմամբ:
«Որպեսզի հասկանալի լինի այդ հանձնաժողովի էական դերը, նշեմ, որ դրա հիմնական պարտականություններն են ուսումնասիրել կրոնական ազատության խախտումների փաստերն ու հանգամանքները միջազգային մակարդակով և առաջարկություններ ներկայացնել նախագահին, պետդեպարտամենտի քարտուղարին և կոնգրեսին։ Հանձնաժողովի հանձնակատարները նշանակվում են ԱՄՆ նախագահի, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու քաղաքական կուսակցությունների ղեկավարության կողմից»,- հայտնել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ զեկույցի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում զեկույցում տեղ գտած հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Լրահոս
0