https://arm.sputniknews.ru/20250818/es-ardaranalu-em-isk-duq-mnalu-eq-meghavvor-miqajel-srbazany-datavvorin-92487812.html
«Ես արդարանալու եմ, իսկ Դուք մնալու եք մեղավոր»․ Միքայել սրբազանը դիմեց դատավորին
«Ես արդարանալու եմ, իսկ Դուք մնալու եք մեղավոր»․ Միքայել սրբազանը դիմեց դատավորին
Sputnik Արմենիա
Սրբազանը ևս մեկ անգամ շեշտեց՝ իր ձերբակալությունն այս իշխանությունների խարանն ու խայտառակությունն է։ 18.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-18T15:58+0400
2025-08-18T15:58+0400
2025-08-18T16:25+0400
հայաստան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատավոր
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92488054_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d41a3b6af72f38141ceddf037a0dac6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր գործով 2-րդ դատական նիստի ժամանակ դիմեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին՝ շեշտելով՝ գալու է այն օրը, երբ ինքն արդարացվելու է, իսկ իրեն դատողը միշտ մեղավոր է լինելու։Դատարանի դահլիճում հավաքվածները սրբազանի ելույթից հետո ծափահարեցին։Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ իր ձերբակալությունն այս իշխանությունների խարանն ու խայտառակությունն է, սակայն չի կարողանում հասկանալ, թե դատավոր Արմինե Մելիքսեթյանին ինչն է դրդում այդ խայտառակության մասնակիցը դառնալ։«Ես ցավում եմ Ձեզ համար, ինչպես կցավեմ իբրև հոգևորական ցանկացած հայորդու համար, որը սխալ է գործում»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։Նա նշեց, որ դատական, իրավական համակարգի հետ ամեն մի շփումից հետո ավելի խոր հիասթափություն է ապրում։ Սրբազանը հավելեց՝ նախկինում դատական համակարգի հետ առնչություն չէր ունեցել, սակայն հունիսի 27-ից սկսած իրավական համակարգն իր աչքերում գլորվում է խորխորատը, ու դրա վերջը չի երևում։Նա անդրադարձավ իր հաշվառման և բնակության հասցեի փողոցին, որը կոչվում է Արտակ եպիսկոպոս Սմբատյանի անունով․ նա եղել է Շիրակի թեմի առաջին առաջնորդը, որին 1929 թվականից ի վեր բազմիցս ձերբակալել են։«Ի վերջո, 1937 թվականին 61 տարեկանում նրան մահվան են դատապարտում և գնդակահարում։ Բայց այսօր այդ փողոցը կոչվում է եպիսկոպոս Սմբատյանի անունով։ 1953 թվականին Արտակ եպիսկոպոսն արդարացվեց, և ինքը մնում է արդար։ Իրեն դատողների անունները չկան, վստահ եմ՝ իրենց գերեզմաններին խոտ էլ չի բուսնել, այլ մացառուտ»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում
Sputnik Արմենիա
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում
2025-08-18T15:58+0400
true
PT0M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92488054_215:0:1655:1080_1920x0_80_0_0_b2da7f76cf39b644fc4cc7ffe7450dee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատավոր, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատավոր, տեսանյութ, տեսանյութեր
«Ես արդարանալու եմ, իսկ Դուք մնալու եք մեղավոր»․ Միքայել սրբազանը դիմեց դատավորին
15:58 18.08.2025 (Թարմացված է: 16:25 18.08.2025) Սրբազանը ևս մեկ անգամ շեշտեց՝ իր ձերբակալությունն այս իշխանությունների խարանն ու խայտառակությունն է։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր գործով 2-րդ դատական նիստի ժամանակ դիմեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին՝ շեշտելով՝ գալու է այն օրը, երբ ինքն արդարացվելու է, իսկ իրեն դատողը միշտ մեղավոր է լինելու։
«Ես ձեր դատավարությունից չեմ վախենում։ Ի վերջո, ես արդարացվելու եմ։ Այսօր չլինի, 10, 50 տարի լինի, իմ մահից հետո լինի, ես արդարանալու եմ, բայց Դուք մնալու եք մեղավոր, և Ձեր սիրելիներն են մնալու մեղավոր, Դուք ամաչելու եք Ձեր սիրելիների առաջ, Դուք մայր եք, Ձեր զավակների առաջ ամաչելու եք»,- ասաց Միքայել սրբազանը։
Դատարանի դահլիճում հավաքվածները սրբազանի ելույթից հետո ծափահարեցին։
Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ իր ձերբակալությունն այս իշխանությունների խարանն ու խայտառակությունն է, սակայն չի կարողանում հասկանալ, թե դատավոր Արմինե Մելիքսեթյանին ինչն է դրդում այդ խայտառակության մասնակիցը դառնալ։
«Ես ցավում եմ Ձեզ համար, ինչպես կցավեմ իբրև հոգևորական ցանկացած հայորդու համար, որը սխալ է գործում»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։
Նա նշեց, որ դատական, իրավական համակարգի հետ ամեն մի շփումից հետո ավելի խոր հիասթափություն է ապրում։ Սրբազանը հավելեց՝ նախկինում դատական համակարգի հետ առնչություն չէր ունեցել, սակայն հունիսի 27-ից սկսած իրավական համակարգն իր աչքերում գլորվում է խորխորատը, ու դրա վերջը չի երևում։
«Այս երկրում կա մեկը, ով սիրում է Սաղմոս ասել, մեջբերումներ անել։ Ես իրեն և Ձեզ կհիշեցնեմ հետևյալը՝ «Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ» (Սաղմոս 34)»,- ասաց Միքայել սրբազանը։
Նա անդրադարձավ իր հաշվառման և բնակության հասցեի փողոցին, որը կոչվում է Արտակ եպիսկոպոս Սմբատյանի անունով․ նա եղել է Շիրակի թեմի առաջին առաջնորդը, որին 1929 թվականից ի վեր բազմիցս ձերբակալել են։
«Ի վերջո, 1937 թվականին 61 տարեկանում նրան մահվան են դատապարտում և գնդակահարում։ Բայց այսօր այդ փողոցը կոչվում է եպիսկոպոս Սմբատյանի անունով։ 1953 թվականին Արտակ եպիսկոպոսն արդարացվեց, և ինքը մնում է արդար։ Իրեն դատողների անունները չկան, վստահ եմ՝ իրենց գերեզմաններին խոտ էլ չի բուսնել, այլ մացառուտ»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին
հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա
գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։