https://arm.sputniknews.ru/20250815/katvoghikvosy-cankacel-e-mekusaranum-tesakcel-ajapahjanin-qnnichy-merzhel-e-pastaban-92390464.html
Կաթողիկոսը ցանկացել է մեկուսարանում տեսակցել Աջապահյանին, քննիչը մերժել է. փաստաբան
Կաթողիկոսը ցանկացել է մեկուսարանում տեսակցել Աջապահյանին, քննիչը մերժել է. փաստաբան
Sputnik Արմենիա
Երեմ Սարգսյանը կարծիքով` քննիչը որևէ պատճառ չի ունեցել խոչընդոտելու Գարեգին Բ–ի և Միքայել Աջապահյանի հանդիպումը: 15.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-15T15:28+0400
2025-08-15T15:28+0400
2025-08-15T15:28+0400
երեմ սարգսյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
կալանք
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
կաթողիկոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90696195_0:0:1280:720_1920x0_80_0_0_192f8b5251d74e2ff1359fc637876a95.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն հուլիսին ցանկացել է տեսակցել կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն համապատասխան միջնորդությունը մերժվել է: Այս մասին այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։Նրա խոսքով՝ քննիչ Վաչե Մխիթարյանը հուլիսի 14–ի իր որոշմամբ մերժել է միջնորդությունը, թեև դրա համար որևէ հիմք չի ունեցել:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90696195_264:0:1224:720_1920x0_80_0_0_721e9c8b8a961210239cc82d6357c0c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երեմ սարգսյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս
երեմ սարգսյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս
Կաթողիկոսը ցանկացել է մեկուսարանում տեսակցել Աջապահյանին, քննիչը մերժել է. փաստաբան
Երեմ Սարգսյանը կարծիքով` քննիչը որևէ պատճառ չի ունեցել խոչընդոտելու Գարեգին Բ–ի և Միքայել Աջապահյանի հանդիպումը:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն հուլիսին ցանկացել է տեսակցել կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն համապատասխան միջնորդությունը մերժվել է: Այս մասին այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ քննիչ Վաչե Մխիթարյանը հուլիսի 14–ի իր որոշմամբ մերժել է միջնորդությունը, թեև դրա համար որևէ հիմք չի ունեցել:
«Կաթողիկոսի հանդիպումը որևէ կերպ չէր կարող խոչընդոտ հանդիսանալ քննությանը»– ընդգծեց Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին
հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա
գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։