00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿ–ն Բագրատ սրբազանի պաշտպաններին մեղադրում է ապացույցները վաղաժամ հրապարակելու մեջ

© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Խուդոյան
Հովհաննես Խուդոյան - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2025
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեի խոսքով` պաշտպանական կողմը հաստատեց Բագրատ Գալստանյանի ինքնությունը ձայնագրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների փաստաբանների կողմից աղմկահարույց ձայնագրությունների չմոտնաժված տարբերակի հարապարկումը։ Իրավապահ կառույցի խոսքով` մեղադրյալների պաշտպանները, չսպասելով դատական գործընթացի ավարտին, սկսել են հրապարակել գործի ապացույցներից հատվածներ և ներկայացնել իրենց միակողմանի մեկնաբանությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացրել է աղմկահարույց ձայնագրության չմոնտաժված տարբերակը։
«Ընդ որում, պաշտպանության կողմը, ակնհայտորեն գիտակցելով, որ հիմնական դատալսումներում ապացույցների հետազոտման հերթականությունը և հետազոտման ենթակա ապացույցների ցանկը քննարկվում և լուծվում է դատարանի կողմից կայացված որոշմամբ, անտեսելով քրեադատավարական օրենքի պահանջը, հանրային հարթակները վերածել են «փոքր դատավարությունների», որտեղ առկա չեն ոչ միայն հակադիր շահեր ներկայացնող կողմեր, այլև հենց իրենք են այս կամ այն ապացույցի թույլատրելիության, արժանահավատության և վերաբերելիության հարցերը քննարկում և վերջում էլ լուծում մեղադրյալներին վերագրվող փաստական հանգամանքների, արարքի հակաիրավականության, մեղադրյալների կողմից այդ արարքը կատարելու և մեղավորության ապացուցվածության վերաբերյալ հարցեր»,– ասված է հայտարարությունում։
Քննչական կոմիտեն նշել է, թե մտահոգիչ է Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վարքագիծը, որը, ըստ նրանց, համառորեն փորձում է մեկնաբանել Բագրատ Գալստանյանի «պատերի տակ գյուլլելու և ընտանիքներին կոմպենսացիա տալու» արտահայտությունը՝ տարբեր թիրախներ նշելով՝ «դասալիքներ», «թմրավաճառներ», «թիմակիցներ»։
«Նախ ողջունելի է, որ ի վերջո պաշտպանության կողմն ընդունել է, որ ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հենց Բագրատ Գալստանյանն է, ինչի վերաբերյալ նախկինում, թերևս պաշտպանության մարտավարության տեսանկյունից, այլ կարծիք և դիրքորոշում են ունեցել։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ օրինապաշտ և իրավահպատակ ցանկացած անձի համար պետք է որ անընդունելի լիներ պատերի տակ զենքի գործադրմամբ մարդկանց կյանքից զրկելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դրսևորման թույլատրելիության կամ դրանց քարոզի վերաբերյալ ցանկացած խոսք, առավել ևս՝ հոգևոր արժեքներ կրող հոգևորականի համար»,– նշել է կառույցը։
Իրավապահ կառույցը հայտնել է, թե հույս ունի, որ պաշտպանական կողմը նույն մանրամասնությամբ կանդրադառնա նաև գաղտնի քննչական գործողություններով ձեռք բերված ահաբեկչության նախապատրաստության վերաբերյալ ապացույցներին։
ՔԿ–ն շեշտել է, որ դրանք վերաբերում են բնակչությանն ահաբեկելուն, անկառավարելի իրավիճակ ստեղծելուն, իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելուն, քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող, ինչպես նաև գույքային խոշոր վնաս պատճառելու վտանգ պարունակող արարքներին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Քննչական կոմիտեն «Սրբազան պայքարի» ղեկավարների մասնակցությամբ ձայնագրություններ էր հրապարակել, որտեղ նաև լսվում է Բագրատ Սրբազանի ձայնը, թե «2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու դնում ես բանտը։ Գնդակահարում ես, ընտանիքներին էլ կոնպենսացիա ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն»։ Փաստաբանները մի քանի անգամ հորդորել ու պահանջել են իրավապահ կառույցից ներկայացնել ձայնագրությունների ամբողջական տարբերակը՝ պնդելով, որ դրանք մոնտաժված են։ Սակայն քննչական կոմիտեն հերքել է, որ Բագրատ սրբազանի խոսակցությունը մոնտաժված է։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ` կից հրապարակելով ձայնագրություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Լրահոս
0