00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննչական կոմիտեն հերքում է` Բագրատ սրբազանի խոսակցությունը մոնտաժված չէ

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2025
Բաժանորդագրվել
ՔԿ–ից հայտնում են նաև, որ արձանագրված զրույցի մեջ թմրամիջոցների կամ դրանք տարածող անձանց մասին խոսակցություն ընդհանրապես չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Քննչական կոմիտեն հերքում է այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե Բագրատ սրբազանի մեղադրանքում ներկայացված խոսակցության մի կտորը մոնտաժված ու կտրված է համատեքստից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Քննչական կոմիտեն պահանջում է նաև լուրի սկզբնաղբյուր հանդիսացող «Հրապարակ» թերթին տպագրել հերքում։
««Հրապարակ» օրաթերթն այսօր առավոտյան՝ ժամը 08:15-ին տարածած հրապարակման մեջ պնդել է, թե իբր «պատերի տակ գյուլլելու» վերաբերյալ Վազգեն Գալստանյանի զրույցը վերաբերում է թմամիջոց իրացնողներին:
Պաշտոնապես պարզաբանում ենք, որ արձանագրված զրույցի մեջ թմրամիջոցների կամ դրանք տարածող անձանց մասին խոսակցություն ընդհանրապես չկա»,– ասվում է հաղորդագրությունում։
ՔԿ–ն կոչ է անում լրատվամիջոցներին պահպանել մասնագիտական էթիկան, զերծ մնալ քաղաքական կամ այլ նպատակներով կեղծ տեղեկություններ տարածելուց, քրեական վարույթով ձեռք բերված տվյալների վերաբերյալ չճշտված կամ ակնհայտ կեղծ տվյալներ տարածելուց։
Նշենք, որ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, թե ամբողջական ձայնագրությունում հստակ լսվում է, որ խոսք է գնում թմրամոլների, թմրանյութեր վաճառողների` «բառիգների» մասին, որոնք մեր ազգը ոչնչացնում են, և սրբազանը նրանց մասին է ասում` «պատի տակ գյուլենք, իրենց ընտանիքներն էլ ուրախ կլինեն»
Հավելենք, որ ձայնագրությունները հրապարակելուց հետո իշխանական թևն ամենաշատը տարածում և մեկնաբանում էր հենց այս հատվածը։ Ալեն Սիմոնյանը, օրինակ, Հ1–ի եթերում այն որակեց «մարդասպանի խոսակցություն», համեմատեց Հոկտեմբերի 27–ի հետ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Լրահոս
0