https://arm.sputniknews.ru/20250813/gerineri-veradardzi-qaghaqakan-kam-iravakan-handznarutjun-chka-pvordzagety-hrchakagri-masin-92261789.html
Գերիների վերադարձի քաղաքական կամ իրավական հանձնառություն չկա. փորձագետը` հռչակագրի մասին
Գերիների վերադարձի քաղաքական կամ իրավական հանձնառություն չկա. փորձագետը` հռչակագրի մասին
Sputnik Արմենիա
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` գերիների մասին խոսքը վերաբերում է նաև Արցախի նախկին և ներկա ղեկավարությանը։ 13.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-13T12:55+0400
2025-08-13T12:55+0400
2025-08-13T14:08+0400
սիրանուշ սահակյան
վաշինգտոն
ամն
խաղաղության պայմանագիր
հայաստան
ադրբեջան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59523257_0:37:1600:938_1920x0_80_0_0_45233cdd6c7d312ceb92f0a6929247d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Վաշինգտոնյան բանակցություններում հրապարակային այնպիսի հայտարարություն չի եղել, որը վերահաստատեր օրակարգում գերիների վերադարձի խնդրի քննարկումը, ավելին` ստորագրված փաստաթղթում էլ չկա որևէ դրույթ, որը վերաբերում է գերիների վերադարձին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեկնաբանեց ԱՄՆ–ում կայացած բանակցությունների ընթացքում հայ գերիների ազատ արձակման հարցը քննարկելու մասին տեղեկությունները։Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կխնդրի Ալիևին ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին։ Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ թեման քննարկվել է փակ դռների հետևում։ Իրավապաշտպանի կարծիքով` Թրամփի հայտարարությունները կարող են վկայել, որ գերիների ազատ արձակման հարցը դիտարկվում է որպես հնարավոր զիջում խաղաղության փաստաթղթի ստորագրման համատեքստում։ Նա նկատեց, որ ի սկզբանե պարզ էր, որ գերիները դարձել են պատանդներ և նրանց նպատակային պահում են ՀՀ իշխանությունների վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, որ խաղաղության շուրջ Ադրբեջանին ընդունելի պայմաններով փաստաթուղթ ստորագրվի։«Փաստաթղթի ստորագրման առումով առաջընթաց կա, ուստի դրական տեղաշարժեր են նկատվում նաև ազատ արձակման գործընթացում։ Թրամփն իր անձնական ներգրավվածությունն է ցուցաբերում, առնվազն նման պատրաստակամություն է հայտնում։ Հաշվի առնելով նրա հեղինակությունն ու դիրքը տարածքաշրջանի վրա` իրատեսական ենք համարում անձնական ներգրավվածության պարագայում այս անձանց ազատ արձակումը։ Իհարկե, հանրությանը ներկայացվելու է որպես Ալիևի մարդասիրական ժեստ` ի նշան Թրամփի հետ բարեկամական հարաբերությունների։ Պատահական չէ, որ Թրամփն ընդգծվում է նրանց քրիստոնյա լինելը, քանի որ նա յուրօրինակ հանձնառություն ունի աշխարհի տարբեր վայրերում, ապօրինաբար պահվող քրիստոնյաների ազատ արձակման հարցում»,– մանրամասնեց Սահակյանը։Ինչ վերաբերում է հնչեցրած 23 թվին, Սիրանուշ Սահակյանը նշեց, որ հանրային դաշտում շրջանառվում էին տարբեր անուններ և վարկածներ՝ կապված 23 անձանց թվի հետ, բայց ընդգծեց, որ խոսքը պաշտոնապես հաստատված Բաքվում ապօրինաբար պահվող 23 հայերի մասին է։Փաստաբանի խոսքով` գոյություն ունի նաև անհայտ կորածների ցուցակ, որը թվով շատ ավելի մեծ է, սակայն այդ ցուցակում նույնպես կա 23 անձ, որոնք անհետացել են 2023-ի սեպտեմբերյան հարձակման և հետագա պայթյունի հետևանքով։«Այս թվերի համընկնումն արհեստականորեն խառնեց երկու տարբեր ցուցակները, ինչն էլ թյուր կարծիք ստեղծեց, թե Թրամփի ասած 23 անձանց և հաստատված գերիների ցուցակը նույնը չեն»,– եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
վաշինգտոն
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59523257_4:0:1427:1067_1920x0_80_0_0_2cab023be5c20828de71a2f829153961.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրանուշ սահակյան, վաշինգտոն, ամն, խաղաղության պայմանագիր, հայաստան, ադրբեջան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
սիրանուշ սահակյան, վաշինգտոն, ամն, խաղաղության պայմանագիր, հայաստան, ադրբեջան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
Գերիների վերադարձի քաղաքական կամ իրավական հանձնառություն չկա. փորձագետը` հռչակագրի մասին
12:55 13.08.2025 (Թարմացված է: 14:08 13.08.2025) Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` գերիների մասին խոսքը վերաբերում է նաև Արցախի նախկին և ներկա ղեկավարությանը։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Վաշինգտոնյան բանակցություններում հրապարակային այնպիսի հայտարարություն չի եղել, որը վերահաստատեր օրակարգում գերիների վերադարձի խնդրի քննարկումը, ավելին`
ստորագրված փաստաթղթում էլ չկա որևէ դրույթ, որը վերաբերում է գերիների վերադարձին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեկնաբանեց ԱՄՆ–ում կայացած բանակցությունների ընթացքում հայ գերիների ազատ արձակման հարցը քննարկելու մասին տեղեկությունները։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
հանդիպմանը հայտարարել է, որ կխնդրի Ալիևին ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին։
«Փաստաթուղթն անդրադարձ ունի մի շարք հարցերի, որոնցից մեկը կրում է մարդասիրական բնույթ` անհետ կորածների, բռնի անհետացածների ճակատագրի պարզումն է։ Փաստաթուղթը նաև նշում ունի ընթացող դատավարություններից, դատական գործընթացներից հրաժարվելու կողմերի մտադրության, ատելության խոսքի, խտրական դրսևորումներին մասին, բայց որևէ նորմ բացահայտ կամ անուղղակի չի առնչվում գերիների ազատ արձակման խնդրին։ Այսինքն՝ կողմերը քաղաքական կամ իրավական հանձնառություններ չեն ստանձնել գերիների վերադարձի առնչությամբ»,– ասաց Սահակյանը։
Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ թեման քննարկվել է փակ դռների հետևում։ Իրավապաշտպանի կարծիքով` Թրամփի հայտարարությունները կարող են վկայել, որ գերիների ազատ արձակման հարցը դիտարկվում է որպես հնարավոր զիջում խաղաղության փաստաթղթի ստորագրման համատեքստում։ Նա նկատեց, որ ի սկզբանե պարզ էր, որ գերիները դարձել են պատանդներ և նրանց նպատակային պահում են ՀՀ իշխանությունների վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, որ խաղաղության շուրջ Ադրբեջանին ընդունելի պայմաններով փաստաթուղթ ստորագրվի։
«Փաստաթղթի ստորագրման առումով առաջընթաց կա, ուստի դրական տեղաշարժեր են նկատվում նաև ազատ արձակման գործընթացում։ Թրամփն իր անձնական ներգրավվածությունն է ցուցաբերում, առնվազն նման պատրաստակամություն է հայտնում։ Հաշվի առնելով նրա հեղինակությունն ու դիրքը տարածքաշրջանի վրա` իրատեսական ենք համարում անձնական ներգրավվածության պարագայում այս անձանց ազատ արձակումը։ Իհարկե, հանրությանը ներկայացվելու է որպես Ալիևի մարդասիրական ժեստ` ի նշան Թրամփի հետ բարեկամական հարաբերությունների։ Պատահական չէ, որ Թրամփն ընդգծվում է նրանց քրիստոնյա լինելը, քանի որ նա յուրօրինակ հանձնառություն ունի աշխարհի տարբեր վայրերում, ապօրինաբար պահվող քրիստոնյաների ազատ արձակման հարցում»,– մանրամասնեց Սահակյանը։
Ինչ վերաբերում է հնչեցրած 23 թվին, Սիրանուշ Սահակյանը նշեց, որ հանրային դաշտում շրջանառվում էին տարբեր անուններ և վարկածներ՝ կապված 23 անձանց թվի հետ, բայց ընդգծեց, որ խոսքը պաշտոնապես հաստատված Բաքվում ապօրինաբար պահվող 23 հայերի մասին է։
«Այս 23 անձանց թվում են ինչպես Արցախի նախկին և ներկա ղեկավարության 8 անդամները, այնպես էլ քաղաքացիական անձինք և ռազմագերիներ, որոնք գերեվարվել են 2020-ի պատերազմի ընթացքում կամ դրանից հետո։ Մասնավորապես` 8–ը գերեվարվել են 2023-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ», – ավելացրեց Սահակյանը։
Փաստաբանի խոսքով` գոյություն ունի նաև անհայտ կորածների ցուցակ, որը թվով շատ ավելի մեծ է, սակայն այդ ցուցակում նույնպես կա 23 անձ, որոնք անհետացել են 2023-ի սեպտեմբերյան հարձակման և հետագա պայթյունի հետևանքով։
«Այս թվերի համընկնումն արհեստականորեն խառնեց երկու տարբեր ցուցակները, ինչն էլ թյուր կարծիք ստեղծեց, թե Թրամփի ասած 23 անձանց և հաստատված գերիների ցուցակը նույնը չեն»,– եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: