https://arm.sputniknews.ru/20250810/kkhndrem-azat-ardzakel-baqvum-pahvvogh-23-haj-qristvonjanerin-trampy-pashinjanin-92171641.html
Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին
Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին
Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերը արձագանքել է այս հայտարարությանը։ 10.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-10T15:04+0400
2025-08-10T15:04+0400
2025-08-10T15:39+0400
դոնալդ թրամփ
ամն
հայաստան
հայ գերիներ, անհետ կորածներ
ջարեդ գենսեր
ռուբեն վարդանյան
նիկոլ փաշինյան
բաքու
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0a/92172231_0:0:1280:720_1920x0_80_0_0_6da6c7291773d65bd02ce0bb2d93a3dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կխնդրի Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայերին։Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերը արձագանքել է այս հայտարարությանը ու ասել, որ սա մեծ քայլ է։Օգոստոսի 8-ին երեկոյան Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկողմ հանդիպումներ էր ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչից հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Հիշեցնենք՝ հայ գերիների նկատմամաբ շինծու դատական գործընթացը Ադրբեջանում ընթանում է հունվարի 17-ից է։Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը և ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը:Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
ամն
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0a/92172231_293:0:1253:720_1920x0_80_0_0_75e35e26072e356d3309a315ae37a930.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, հայաստան, հայ գերիներ, անհետ կորածներ, ջարեդ գենսեր, ռուբեն վարդանյան, նիկոլ փաշինյան, բաքու, արցախ, видео
դոնալդ թրամփ, ամն, հայաստան, հայ գերիներ, անհետ կորածներ, ջարեդ գենսեր, ռուբեն վարդանյան, նիկոլ փաշինյան, բաքու, արցախ, видео
Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին
15:04 10.08.2025 (Թարմացված է: 15:39 10.08.2025) Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերը արձագանքել է այս հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կխնդրի Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայերին։
«Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար: Դա կարևոր է, այնպես չէ՞»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերը արձագանքել է այս հայտարարությանը ու ասել, որ սա մեծ քայլ է։
«Մեծ քայլ է իմ հաճախորդի՝ Արցախի նախկին պետնախարար և Ադրբեջանի 10 քաղաքական բանտարկյալներից և ռազմագերիներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման ուղղությամբ»,- գրել է Վարդանյանի փաստաբանը։
Օգոստոսի 8-ին երեկոյան Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
երկողմ հանդիպումներ էր ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչից հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք՝ հայ գերիների նկատմամաբ շինծու դատական գործընթացը Ադրբեջանում ընթանում է հունվարի 17-ից է։
Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը և ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը:
Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: