https://arm.sputniknews.ru/20250811/strajqbvoli-gvortsvov-kalanavvorvats-18-amja-andranik-chamichjany-kmna-anazatutjan-mej-92205237.html
«Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը կմնա անազատության մեջ
«Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը կմնա անազատության մեջ
Sputnik Արմենիա
Պաշտպանների ներկայացրած բողոքը մերժվել է, երիտասարդը կմնա կալանքի տակ առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը։ 11.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-11T18:21+0400
2025-08-11T18:21+0400
2025-08-11T18:31+0400
հայաստան
դատարան
անդրանիկ չամիչյան
ռուբեն մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0b/91224526_0:671:1200:1346_1920x0_80_0_0_477ca9855d44e91dd3d410dd0ff22d85.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Սթրայքբոլի գործով» կալանավորված Անդրանիկ Չամիչյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Չամիչյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը։«Գործը այն աստիճան աբսուրդային է, որ ես, տեսած լինելով ամեն տեսակի աբսուրդ, այնուհանդերձ մեծ հույս ունեի, որ Անդրանիկը կալանքը շարունակելու է կրել գոնե տնային պայմաններում։ Էն էլ՝ չէ»,- գրել է Մելիքյանը։Նրա խոսքով՝ Չամիչյանը բանտում կմնա առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը։Հիշեցնենք` հուլիսի 10-ին խուզարկություններ իրականացվեցին դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվեց։ Կալանավորվեց 2 անձ, որոնցից մեկը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամ, սթրայքբոլ խաղի սիրահար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն է։ Եվս 1 անձ կալանավորվեց տանն ապօրինի նռնակ ունենալու համար, սակայն նրա գործն առանձնացվեց «ահաբեկչության նախապատրաստման» պատմությունից, նրան մեղադրանք է ներկայացվել ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0b/91224526_0:631:1200:1531_1920x0_80_0_0_07bd869879d15446616c1b2bc9dd666c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատարան, անդրանիկ չամիչյան, ռուբեն մելիքյան
հայաստան, դատարան, անդրանիկ չամիչյան, ռուբեն մելիքյան
«Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը կմնա անազատության մեջ
18:21 11.08.2025 (Թարմացված է: 18:31 11.08.2025) Պաշտպանների ներկայացրած բողոքը մերժվել է, երիտասարդը կմնա կալանքի տակ առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Սթրայքբոլի գործով» կալանավորված Անդրանիկ Չամիչյանը կշարունակի մնալ անազատության մեջ։
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Չամիչյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը։
«Գործը այն աստիճան աբսուրդային է, որ ես, տեսած լինելով ամեն տեսակի աբսուրդ, այնուհանդերձ մեծ հույս ունեի, որ Անդրանիկը կալանքը շարունակելու է կրել գոնե տնային պայմաններում։ Էն էլ՝ չէ»,- գրել է Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Չամիչյանը բանտում կմնա առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը։
Հիշեցնենք` հուլիսի 10-ին
խուզարկություններ իրականացվեցին դաշնակցականների տներում, որից հետո
7 անձ ձերբակալվեց։ Կալանավորվեց 2 անձ, որոնցից մեկը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամ, սթրայքբոլ խաղի սիրահար
18-ամյա Անդրանիկ Չամիչյանն է։ Եվս 1 անձ կալանավորվեց տանն ապօրինի նռնակ ունենալու համար, սակայն նրա գործն առանձնացվեց «ահաբեկչության նախապատրաստման» պատմությունից, նրան մեղադրանք է ներկայացվել ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։