00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

18–ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց. նրա մոտ սթրայքբոլ խաղի պարագաներ էին գտել

© PhotoԱնդրանիկ Չամիչյան
Անդրանիկ Չամիչյան - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2025
Բաժանորդագրվել
Դատարանը մերժել է քննչական մարմնի միջնորդությունը տեսակցություններն արգելելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն (ՀԵՄ) անդամ, 18–ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Անունը դրեցին ահաբեկչության նախապատրաստություն, թե դա ինչ ահաբեկչություն էր, ում դեմ էր արվում, որևէ տեղեկություն քննչական մարմինները այս պահի դրությամբ չունեն»,–ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` դատարանը սակայն մերժել է քննչական մարմնի միջնորդությունը տեսակցություններն արգելելու մասին։
«Դատարանն այդ մարդասիրական քայլն արեց և առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային թույլատրեց, որպեսզի ծնողները կարողանան նրան տեսակցել»,–ասաց Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ տղան այնպիսի առողջական խնդիր ունի, որը խոչընդոտ է բանակում ծառայելու համար։ Մելիքյանի խոսքով` քննչականը ընդամենը հայտնաբերել է սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։
«Իմ պաշտպանյալի մոտից չի հայտնաբերվել գեթ մեկ առարկա, որ ինքնին կլիներ ապօրինի։ Հայտնաբերված նռնակը ոչ մի կապ չունի իմ պաշտպանյալի հետ։ Սկզբում նրան ձերբակալել էին 2 հոդվածով` ահաբեկչության նախապատրաստման և ապօրինի ռազմամթերք պահելը։ Մեղադրանք առաջադրելիս ապօրինի ռազմամթերք պահելու հոդվածը հանեցին»,–ասաց Մելիքյանը։
Նա պարզաբանեց, որ Չամիչյանը այդ խաղի պարագաները տոպրակով տարել թողել է տատիկի տանը, ասել է մի քանի օրից հետ կվերցնեմ, տատիկն էլ մտածել է պետքական չէ, աղբի հետ դուրս է հանել, քաղաքացիներն էլ տեսել են ու ահազանգել իրավապահներին։
Ըստ Մելիքյանի` իրավապահներն էլ նախընտրել են ոչ թե լսել ու ստուգել երիտասարդի պարզաբանումները, այլ միանգամից համարել են դրանք ոչ արժանահավատ և սկսել կառուցել այսպիսի պատմություն միայն այն պատճառով, որ Չամիչյանը ՀՅԴ ՀԵՄ անդամ է։
Փաստաբանը նշեց, որ մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Այս պահին խոսք է գնում 4–5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին– խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։
Լրահոս
0