https://arm.sputniknews.ru/20250811/rdn-arden-haskacrel-e-vor-chi-yndunum-vashingtvonjan-pajmanavvorvatsutjunnery-surenjanc-92195779.html
ՌԴ–ն արդեն հասկացրել է, որ չի ընդունում վաշինգտոնյան պայմանավորվածությունները. Սուրենյանց
ՌԴ–ն արդեն հասկացրել է, որ չի ընդունում վաշինգտոնյան պայմանավորվածությունները. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ ակնհայտ է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններն ուղղված են Ռուսաստանի դեմ ուժեղ ճնշման սաստկացմանն ու Իրանի մեկուսացմանը։ 11.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-11T14:17+0400
2025-08-11T14:17+0400
2025-08-11T14:20+0400
հայաստան
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություն
սուրեն սուրենյանց
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
այաթոլլա ալի խամենեի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92191951_0:0:1600:901_1920x0_80_0_0_699f1cbd131a5f076fd03bf3a057d5ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Կանխատեսելի էր, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, եթե նույնիսկ դրանց իրականացման տակ հիմա կոնկրետ մեխանիզմներ չկան, հարուցելու են դժգոհություններ Թեհրանում և Մոսկվայում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։Նա կարծում է, որ այս պայմանավորվածությունները նաև հարվածում են Հնդկաստանի ու նույնիսկ Չինաստանի շահերին։«Արդեն արձագանքներ ունենք Մոսկվայից, ՌԴ ԱԳՆ-ից հնչած տեքստը չափազանց դիվանագիտական էր, բայց Մոսկվան միանշանակ հասկացրեց, որ չի ճանաչում վաշինգտոնյան պայմանավորվածությունները, որովհետև այդտեղ շեշտը դրվում էր Ռուսաստանի քավորությամբ կամ միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ պայմանավորվածությունների հիշատակման վրա»,- ասաց Սուրենյանցը։Իրանից հնչող տեքստերն ավելի շատ ու խիստ են։ Ըստ նրա՝ մի առանձնահատկություն կա` Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և նրա աջակից գործիչների արձագանքը շատ ավելի կոշտ է, և հակառակը՝ շատ ավելի կառուցողական են այն դիտարկումները, որոնք հնչում են Իրանի նախագահի կամ արտգործնախարարի մակարդակներով։Այլ հարց է, թե ինչպիսի հակազդեցություն ցույց կտան Ռուսաստանն ու Իրանը, և արդյոք դա կանցնի դիվանագիտական հարթությունն ու այլ դրսևորումներ էլ կունենա։ Քաղաքական վերլուծաբանը վստահ է՝ եթե չլիներ ուկրաինական պատերազմը, որը «լափում է» ՌԴ ռեսուրսների մեծ մասը, Հայաստանում գրեթե կրկնվելու էին այն զարգացումները, որ տեսել ենք Վրաստանում ու հիմա ականատես ենք լինում Ուկրաինայում։«Ուկրաինական պատերազմն էապես կաշկանդում է Ռուսաստանի հնարավորությունները։ Այս պահին որևէ մեկը ստույգ չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի հակազդեցությունը»,- ասաց Սուրենյանցը՝ հավելելով՝ հասկանալի չէ նաև այն, թե հնարավո՞ր են արդյոք տնտեսական պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ։Ինչ վերաբերում է Իրանին, ըստ Սուրենյանցի՝ այս երկիրը Հայաստանի բնական դաշնակիցն է, բայց ԻԻՀ-ն էլ դեռ չի ամոքել իր վերքերը վերջին դեպքերից հետո։«Իրանն առանց Ռուսաստանի աջակցության միայնակ չի կարող պահել այն կարմիր գծերը, որոնք հռչակում է»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92191951_0:0:1424:1067_1920x0_80_0_0_c815527a385c623974ae43d0d874a276.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, այաթոլլա ալի խամենեի
հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, այաթոլլա ալի խամենեի
ՌԴ–ն արդեն հասկացրել է, որ չի ընդունում վաշինգտոնյան պայմանավորվածությունները. Սուրենյանց
14:17 11.08.2025 (Թարմացված է: 14:20 11.08.2025) Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ ակնհայտ է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններն ուղղված են Ռուսաստանի դեմ ուժեղ ճնշման սաստկացմանն ու Իրանի մեկուսացմանը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Կանխատեսելի էր, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, եթե նույնիսկ դրանց իրականացման տակ հիմա կոնկրետ մեխանիզմներ չկան, հարուցելու են դժգոհություններ Թեհրանում և Մոսկվայում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Նա կարծում է, որ այս պայմանավորվածությունները նաև հարվածում են Հնդկաստանի ու նույնիսկ Չինաստանի շահերին։
«Արդեն արձագանքներ ունենք Մոսկվայից, ՌԴ ԱԳՆ-ից հնչած
տեքստը չափազանց դիվանագիտական էր, բայց Մոսկվան միանշանակ հասկացրեց, որ չի ճանաչում վաշինգտոնյան պայմանավորվածությունները, որովհետև այդտեղ շեշտը դրվում էր Ռուսաստանի քավորությամբ կամ միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ պայմանավորվածությունների հիշատակման վրա»,- ասաց Սուրենյանցը։
Իրանից հնչող տեքստերն ավելի շատ ու խիստ են։ Ըստ նրա՝ մի առանձնահատկություն կա` Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և նրա աջակից գործիչների
արձագանքը շատ ավելի կոշտ է, և հակառակը՝ շատ ավելի կառուցողական են այն դիտարկումները, որոնք հնչում են Իրանի նախագահի կամ
արտգործնախարարի մակարդակներով։
«Իրանն ունի մտահոգություններ, նույնիսկ այդ կառուցողական տեքստերում բացահայտորեն մտահոգություն են հայտնում ամերիկյան հնարավոր ներկայության հետ կապված։ Այո՛, այնպիսի ինստիտուցիոնալ պատմություն ունեցող երկրների համար, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը, դժվար չէր հաշվարկել, գնահատել, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններն ուղղված են Ռուսաստանի դեմ ուժեղ ճնշման սաստկացմանն ու Իրանի մեկուսացմանը»,- ասաց Սուրենյանցը։
Այլ հարց է, թե ինչպիսի հակազդեցություն ցույց կտան Ռուսաստանն ու Իրանը, և արդյոք դա կանցնի դիվանագիտական հարթությունն ու այլ դրսևորումներ էլ կունենա։ Քաղաքական վերլուծաբանը վստահ է՝ եթե չլիներ ուկրաինական պատերազմը, որը «լափում է» ՌԴ ռեսուրսների մեծ մասը, Հայաստանում գրեթե կրկնվելու էին այն զարգացումները, որ տեսել ենք Վրաստանում ու հիմա ականատես ենք լինում Ուկրաինայում։
«Ուկրաինական պատերազմն էապես կաշկանդում է Ռուսաստանի հնարավորությունները։ Այս պահին որևէ մեկը ստույգ չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի հակազդեցությունը»,- ասաց Սուրենյանցը՝ հավելելով՝ հասկանալի չէ նաև այն, թե հնարավո՞ր են արդյոք տնտեսական պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ։
Ինչ վերաբերում է Իրանին, ըստ Սուրենյանցի՝ այս երկիրը Հայաստանի բնական դաշնակիցն է, բայց ԻԻՀ-ն էլ դեռ չի ամոքել իր վերքերը վերջին դեպքերից հետո։
«Իրանն առանց Ռուսաստանի աջակցության միայնակ չի կարող պահել այն կարմիր գծերը, որոնք հռչակում է»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։