https://arm.sputniknews.ru/20250809/haravajin-kvovkasy-anter-taratsashrjan-e-vor-trampy-vardzakali-iih-arajnvordi-khvorhrdakan-92166051.html
Հարավային Կովկասը անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը վարձակալի. ԻԻՀ առաջնորդի խորհրդական
Հարավային Կովկասը անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը վարձակալի. ԻԻՀ առաջնորդի խորհրդական
Sputnik Արմենիա
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Վելայաթին ընդգծել է, որ Իրանը միշտ դեմ է եղել Հայաստանի տարածքով անցնող արտատարածքային միջանցքին և Հարավային Կովկասի... 09.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-09T19:29+0400
2025-08-09T19:29+0400
2025-08-12T16:06+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
ամն
ալի աքբար վելայաթի
ռուսաստան
հռչակագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92164806_0:0:1600:901_1920x0_80_0_0_10a3ae91569f4e262ca648a8a7a4e081.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հարավային մասի հաղորդակցության ուղիները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինը չեն լինի։ Այս մասին իրանական «Tasnim» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասն անտեր տարածաշրջան չէ, որ Թրամփը կարողանա վարձակալել։ Վելայաթին ճանապարհի վարձակալության գաղափարն անհեթեթություն է անվանել և համեմատել Պանամայի ջրանցքը վարձակալելու փորձի հետ։Նրա կարծիքով՝ նախագիծն ուղղված է Հայաստանի մասնատմանը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի արմատական փոփոխմանը։Վելայաթին հիշեցրել է` ավելի վաղ, երբ Թուրքիան և Ադրբեջանը պնդում էին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացվի, Իրանի զինված ուժերը, որոնք գլխավորում էր հանգուցյալ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին, մի քանի զորավարժություններ անցկացրին Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ցույց տալով նման նախաձեռնությունը կանխելու իրենց պատրաստակամությունը։Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը շեշտել է, որ այս ծրագրին դեմ է հայ ժողովուրդը, քանի որ ոչ մի երկիր չի համաձայնի իր տարածքների մասնատմանը։Վելայաթին նաև հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը Իրան կատարած այցի ժամանակ համերաշխություն էր հայտնել իրանական դիրքորոշմանը և դեմ արտահայտվել միջանցքի ստեղծմանը:Նրա խոսքով` այս դավադրության իրագործմամբ վտանգվում է Հարավային Կովկասի անվտանգությունը, և հենց այս հիմքով է, որ Իրանը շեշտել է՝ Ռուսաստանի հետ, թե առանց Ռուսաստանի, շարժվելու է Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը, անկասկած, ռազմավարական առումով դեմ է նման միջանցքին։ Կասպից ծովից էներգետիկ ռեսուրսների տարանցումը նույնպես պետք է համակարգվի տարածաշրջանային ուժերի հետ և պետք է ստանա նրանց համաձայնությունը։Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հիշեցրել է, որ Կասպից ծովում վերջերս կայացած իրանա-ռուսական համատեղ զորավարժությունները հստակ ազդանշան էին տարածաշրջանի գործերին միջամտելու ցանկություն ունեցող արտաքին ուժերի համար։Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92164806_177:0:1600:1067_1920x0_80_0_0_39ec3faa627ae0298014f536d6b65819.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, ամն, ալի աքբար վելայաթի, ռուսաստան, հռչակագիր
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, ամն, ալի աքբար վելայաթի, ռուսաստան, հռչակագիր
Հարավային Կովկասը անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը վարձակալի. ԻԻՀ առաջնորդի խորհրդական
19:29 09.08.2025 (Թարմացված է: 16:06 12.08.2025) Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Վելայաթին ընդգծել է, որ Իրանը միշտ դեմ է եղել Հայաստանի տարածքով անցնող արտատարածքային միջանցքին և Հարավային Կովկասի տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտությանը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հարավային մասի հաղորդակցության ուղիները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինը չեն լինի։ Այս մասին իրանական «Tasnim» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասն անտեր տարածաշրջան չէ, որ Թրամփը կարողանա վարձակալել։ Վելայաթին ճանապարհի վարձակալության գաղափարն անհեթեթություն է անվանել և համեմատել Պանամայի ջրանցքը վարձակալելու փորձի հետ։
«Թրամփն իրեն համարում է անշարժ գույքի գործակալ, որը կարող է հողեր և ամբողջ տարածաշրջաններ վարձակալել»,- հավելել է Վելայաթին։
Նրա կարծիքով՝ նախագիծն ուղղված է Հայաստանի մասնատմանը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի արմատական փոփոխմանը։
Վելայաթին հիշեցրել է` ավելի վաղ, երբ Թուրքիան և Ադրբեջանը պնդում էին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացվի, Իրանի զինված ուժերը, որոնք գլխավորում էր հանգուցյալ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին, մի քանի զորավարժություններ անցկացրին Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ցույց տալով նման նախաձեռնությունը կանխելու իրենց պատրաստակամությունը։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը շեշտել է, որ այս ծրագրին դեմ է հայ ժողովուրդը, քանի որ ոչ մի երկիր չի համաձայնի իր տարածքների մասնատմանը։
Վելայաթին նաև հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը Իրան կատարած այցի ժամանակ համերաշխություն էր հայտնել իրանական դիրքորոշմանը և դեմ արտահայտվել միջանցքի ստեղծմանը:
Նրա խոսքով` այս դավադրության իրագործմամբ վտանգվում է Հարավային Կովկասի անվտանգությունը, և հենց այս հիմքով է, որ Իրանը շեշտել է՝ Ռուսաստանի հետ, թե առանց Ռուսաստանի, շարժվելու է Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը, անկասկած, ռազմավարական առումով դեմ է նման միջանցքին։ Կասպից ծովից էներգետիկ ռեսուրսների տարանցումը նույնպես պետք է համակարգվի տարածաշրջանային ուժերի հետ և պետք է ստանա նրանց համաձայնությունը։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հիշեցրել է, որ Կասպից ծովում վերջերս կայացած իրանա-ռուսական համատեղ զորավարժությունները հստակ ազդանշան էին տարածաշրջանի գործերին միջամտելու ցանկություն ունեցող արտաքին ուժերի համար։
«Բացի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից, ՆԱՏՕ-ի մյուս երկրներն էլ են ցանկանում ներկա լինել այս տարածաշրջանում, որպեսզի ՆԱՏՕ-ն, ինչպես վիշապ, կանգնի Իրանի և Ռուսաստանի միջև։ Բայց Իրանը դա թույլ չի տա։ Պուտինը մի քանի անգամ ասել է Ուկրաինայի մասին, որ եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին և մոտենա Մոսկվային, ինքը քայլեր կձեռնարկի։ Մենք ևս թույլ չենք տա, որ ՆԱՏՕ-ն մոտենա Իրանի հյուսիսային սահմաններին, և այս հարցում մենք համոզված ենք, որ կանխարգելումը միշտ ավելի լավ է, քան բուժումը»,- ասել է Վելայաթին։
Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։