https://arm.sputniknews.ru/20250809/inchu-rd-mijnvordutjamb-chhajvoghvec-apashrjapakel-kvomunikacianery-pashinjani-parzabanumy-92143085.html
Երևանը ՌԴ–ին առաջարկում էր նույն բանաձևը, ինչ ԱՄՆ–ին. Փաշինյանը ՝ ապաշրջափակման մասին
Երևանը ՌԴ–ին առաջարկում էր նույն բանաձևը, ինչ ԱՄՆ–ին. Փաշինյանը ՝ ապաշրջափակման մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` դա տեղի չունեցավ, որովհետև ՀՀ իշխանությունները տեսան, որ պրոսեցները փորձ է արվում տանել այլ ուղղությամբ։ 09.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-09T03:15+0400
2025-08-09T03:15+0400
2025-08-09T23:46+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ապաշրջափակում
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1e/26283759_0:0:1001:563_1920x0_80_0_0_0aacd00d5325250ec47f41e328ab361c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բանաձևը, որի շուրջ այսօր ԱՄՆ–ի և Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, Հայաստանն առաջարկել էր նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին Վաշինգտոնում հայ լրագրողների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու ռուսական միջնորդությամբ չհաջողվեց իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում։Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների պայմաններում դժվար է բանակցել. Օվերչուկ«Հիշում եք, որ եռակողմ աշխատանքային խումբ կար, որը զբաղվում էր տարածաշրջանային կոմունիկացիաների հարցով։ Մենք այդտեղ միշտ պատրաստակամություն ենք հայտնել այս տրամաբանությամբ աշխատելու, և մեզ համար այդպես էլ հասկանալի չդարձավ՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ուղղակի կամ անուղղակի ձևերով խոչընդոտվեց դա»,– ընդգծեց նա։Փաշինյանի խոսքով` դա տեղի չունեցավ, որովհետև ՀՀ իշխանությունները տեսան, որ պրոցեսները փորձ է արվում տանել այն ուղղությամբ, որ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը նսեմացվի։Նշենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսելիս ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը:Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքային խմբում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության համագործակցությունը կանգ է առել արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցության և հայկական իշխանությունների անհասկանալի դիրքորոշման պատճառով:Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաքում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1e/26283759_124:0:875:563_1920x0_80_0_0_ddf466d22778fe09da137951000efa71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ապաշրջափակում, ռուսաստան
նիկոլ փաշինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ապաշրջափակում, ռուսաստան
Երևանը ՌԴ–ին առաջարկում էր նույն բանաձևը, ինչ ԱՄՆ–ին. Փաշինյանը ՝ ապաշրջափակման մասին
03:15 09.08.2025 (Թարմացված է: 23:46 09.08.2025) ՀՀ վարչապետի խոսքով` դա տեղի չունեցավ, որովհետև ՀՀ իշխանությունները տեսան, որ պրոսեցները փորձ է արվում տանել այլ ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բանաձևը, որի շուրջ այսօր ԱՄՆ–ի և Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, Հայաստանն առաջարկել էր նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին Վաշինգտոնում հայ լրագրողների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու ռուսական միջնորդությամբ չհաջողվեց իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում։
«Հիշում եք, որ եռակողմ աշխատանքային խումբ կար, որը զբաղվում էր տարածաշրջանային կոմունիկացիաների հարցով։ Մենք այդտեղ միշտ պատրաստակամություն ենք հայտնել այս տրամաբանությամբ աշխատելու, և մեզ համար այդպես էլ հասկանալի չդարձավ՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ուղղակի կամ անուղղակի ձևերով խոչընդոտվեց դա»,– ընդգծեց նա։
Փաշինյանի խոսքով` դա տեղի չունեցավ, որովհետև ՀՀ իշխանությունները տեսան, որ պրոցեսները փորձ է արվում տանել այն ուղղությամբ, որ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը նսեմացվի։
«Մենք դրան որևէ կերպ չէինք կարող համաձայնել։ Որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել անկեղծ չլինելու մեջ, որովհետև մենք միշտ ասել ենք՝ դա մեզ համար կարմիր գիծ է։ Այս առումով իրադրության փոփոխությունն այն է, որ այսօրվա տեքստում այս ամենի մասին շատ ավելի բացված է գրված»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բազմիցս
հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսելիս ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքային խմբում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության համագործակցությունը կանգ է առել արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցության և հայկական իշխանությունների անհասկանալի դիրքորոշման պատճառով:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի
վերջին նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաքում։