00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների պայմաններում դժվար է բանակցել. Օվերչուկ

© Sputnik / Евгений БиятовՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը  - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2023
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ փոխվարչապետը կարծում է, որ խաղաղության հասնելու լավագույն միջոցը նորմալ փոխգործակցելու, ընդհանուր ճանապարհ կառուցելու հնարավորություն տալն է։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի։ Բայց սահմանին բախումները դեռ շարունակվում են, մարդիկ են զոհվում։ Նման պայմաններում դժվար է բանակցություններ վարել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շուրջ։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Մեր դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն այլընտրանք չկա։ Խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց խաղաղ փոխգործակցության հնարավորություն տալն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով հետո մարդիկ և բեռները կտեղաշարժվեն, նորմալ կյանք կսկսվի, առևտուր, և աստիճանաբար հին վերքերը երկրորդ պլան կմղվեն», – ասել է Օվերչուկը՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունները։
Ինչ վերաբերում է հաղորդակցությունների բացման ժամկետներին, ապա, ըստ ՌԴ փոխվարչապետի, այդ հարցի հստակ պատասխան դեռ չկա:
«Երբ պայմանավորվենք և համապատասխան փաստաթղթի տակ ստորագրություններ դրվեն, այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել երկաթուղու վերականգնումը, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին, ու որից օգտվում էին և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները», – ասել է նա։
Օվերչուկի խոսքով՝ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբում հարաբերությունների յուրահատուկ ձևաչափ է ձևավորվել:
«Շատ է օգնում, որ մենք նույն մեծ երկրից ենք, նույն դասագրքերով ենք սովորել, նույն ֆիլմերն ենք դիտել, նույն հումորն ենք հասկանում, դրա համար էլ մարդկային մակարդակում ընդհանուր լեզու ենք գտնում։ Սա այն ոչ նյութական արժեք է, որը հույս է ստեղծում և օգնում առաջ շարժվել։ Վերլուծելով մեր խմբի աշխատանքը՝ հասկանում ես, թե մեր ընդհանուր եվրասիական տան խաղաղության համար որքան կարևոր է չկորցնել այդ ընդհանրությունը ողջ հետխորհրդային տարածքում ու փոխանցել այն հաջորդ սերունդներին», – ասել է Օվերչուկը։
Փոխվարչապետը նշել է, որ աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո նստեն քննարկելու տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը:
ՌԴ փոխվարչապետը կարծում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափից դուրս գալն ակնհայտ բացասական հետևանքներ կունենա բոլորի համար։
«Մեր բանակցող գործընկերները համակարծիք են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի 9-րդ կետի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության համաձայն ստեղծված այս հարթակն այն վայրն է, որտեղ այսօր ամենամեծ առաջընթացը կա։ Եվ դա իսկապես այդպես է»,- ասել է Օվերչուկը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հունիսի 2-ին կայացած եռակողմ աշխատանքային խմբի նիստն ամփոփելով, նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման երկխոսությունում էական առաջընթաց կա:
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Սոթքի և Երասխի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
0