https://arm.sputniknews.ru/20250808/datarann-aporini-e-tshanachel-narek-ev-lilit-karapetjanneri-tneri-khuzarkutjuny-pastaban-92125843.html
Դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների տների խուզարկությունը. փաստաբան
Դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների տների խուզարկությունը. փաստաբան
Sputnik Արմենիա
Արմեն Ֆերոյանը հորդորել է պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից։ 08.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-08T19:48+0400
2025-08-08T19:48+0400
2025-08-08T20:04+0400
նարեկ կարապետյան
խուզարկություն
ապօրինի
տաշիր
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/04/91974166_0:0:1200:675_1920x0_80_0_0_e05d4a2b189d2ed0c0ef254bb11a9e53.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ապօրինի է ճանաչվել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի և նրա քրոջ` Լիլիթ Կարապետյանի բնակարաններում կատարված խուզարկությունները։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։Իրավապահները հուլիսի 8–ի վաղ առավոտից գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն էր իրականացվում ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը, այնուհետև նա իրավապահների ուղեկցությամբ ՀԷՑ տարվեց՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։Նրա խոսքով` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն ըստ էության փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։«Հորդորում ենք պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից»,–ասաց Ֆերոյանը։Հիշեցնենք` Նարեկ Կարապետյանի հորեղբոր` «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։Դատարանը որոշել է, որ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն ապօրինի է կատարվել
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/04/91974166_199:0:1099:675_1920x0_80_0_0_2bc4789980ef02e22eaf74de29fcde38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, խուզարկություն, ապօրինի, տաշիր, սամվել կարապետյան
նարեկ կարապետյան, խուզարկություն, ապօրինի, տաշիր, սամվել կարապետյան
Դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների տների խուզարկությունը. փաստաբան
19:48 08.08.2025 (Թարմացված է: 20:04 08.08.2025) Արմեն Ֆերոյանը հորդորել է պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ապօրինի է ճանաչվել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի և նրա քրոջ` Լիլիթ Կարապետյանի բնակարաններում կատարված խուզարկությունները։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Իրավապահները հուլիսի 8–ի վաղ առավոտից
գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն էր իրականացվում ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ
Նարեկ Կարապետյանի տանը, այնուհետև նա իրավապահների ուղեկցությամբ
ՀԷՑ տարվեց՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։
«Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են»,– նշեց փաստաբանը:
Նրա խոսքով` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն ըստ էության փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։
«Հորդորում ենք պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից»,–ասաց Ֆերոյանը։
Հիշեցնենք` Նարեկ Կարապետյանի հորեղբոր` «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։