https://arm.sputniknews.ru/20250807/vivai-20--nviratvutjunn-u-vatsharqy-gvortsadiri-kvoghmic-qvogharkvats-gvortsarq-e-sargsjan-92073940.html
«Վիվա»–ի 20% նվիրատվությունն ու վաճառքը գործադիրի կողմից քողարկված գործարք է. Սարգսյան
«Վիվա»–ի 20% նվիրատվությունն ու վաճառքը գործադիրի կողմից քողարկված գործարք է. Սարգսյան
Sputnik Արմենիա
Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ «Վիվա Արմենիայի» 20 տոկոսը կառավարությանը պետք էր տեղեկատվության օպերատիվ տիրապետման, հեռախոսահամարների կամ զանգերի հսկողության... 07.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-07T22:03+0400
2025-08-07T22:03+0400
2025-08-07T22:03+0400
հհ կառավարություն
վիվա-մտս
բաժնետոմս
նվեր
վաճառք
https://cdn.am.sputniknews.ru/img/1027/25/10272573_0:0:1601:901_1920x0_80_0_0_0c490a1a75f9f33b422dcdc05c989562.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի համար կառավարության՝ «Վիվա Արմենիա» ընկերությունում ունեցած 20 տոկոս բաժնետոմսերի հնարավոր վաճառքը մութ գործարք է։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտեց, որ այս գործընթացը պետք է դիտարկել քաղաքական, ոչ թե տնտեսական հարթությունում։Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարությունը կարող է վաճառել «Վիվա Արմենիայի» իր 20 տոկոս բաժնեմասը, որը նվեր է ստացել 2024 թվականի փետրվարին։«Կառավարությունն ինքն էր հայտարարում, որ պետությունը պետք է մասնակցություն ունենա խոշոր ընկերություններում, այդ թվում՝ հանքարդյունաբերության, կապի օպերատորների, հիմա էլ՝ ՀԷՑ-ում, բայց փաստացի դրանից հրաժարվում է»,– ասաց նա։Սարգսյանն ի սկզբանե «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերության կողմից կառավարությանը բաժնեմասերի նվիրաբերումը համարել է քողարկված գործարք։Աուդիտորների պալատի նախագահը չբացառեց նաև, որ գործարքը կարող է կապված լինել բյուջետային ճնշումների մեղմման կամ անձնական շահերի հետ։ Նաիրի Սարգսյանի կարծիքով՝ բյուջեն հնարավոր է տարվա ընթացքում չկատարվի մոտ 400 միլիարդ դրամի չափով, և կառավարությունը փորձում է լրացուցիչ միջոցներ ներգրավել այդ բացը մեղմելու համար։ Նրա խոսքով՝ կառավարությանը 20 տոկոս բաժնեմաս տալու գործարքում ի սկզբանե երրորդ կողմի ներգրավածություն է հնարավոր, որի շահերին պետական մակարդակով է ծառայել այս որոշումը։Կիպրոսյան ընկերությունը «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 20%-ն անհատույց կփոխանցի ՀՀ–ին«Այստեղ ավելի շատ անձնական եկամուտների մասին է խոսքը։ Այո՛, բյուջեի մասին էլ՝ միանշանակ, բայց դրանք ածանցյալ նպատակներ են։ Գերնպատակը, կարծում եմ, տեղեկատվություններն են և անձնական կոռուպցիոն շահերը։ Չի բացառվում, որ պետությունը հանցավոր գործարքի մեջ է մտել. ո՞ւմ բաժնեմասը պետք է ձեռքից խլեին, կամ ո՞ւմ բաժնեմասն այլ մարդու պետք է վաճառեին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքում բաժնետերերից բաժնետոմսերը բառի բուն իմաստով խլեցին, նվիրեցին պետությանը,իսկ հետո Միջազգային դատարանը, իմ տեղեկություններով, պարտավորեցրել է ՀՀ-ին 4 միլիարդ դոլարի փոխհատուցում տրամադրել նախկին բաժնետերերին»,– ընդգծեց Սարգսյանը։Նաիրի Սարգսյանը կասկածում է, որ նմանատիպ զարգացումները կարող են կրկնվել նաև այլ խոշոր ընկերությունների, այդ թվում՝ «Լիդիան Արմենիայի» և ԶՊՄԿ-ի դեպքում։Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 29-ին ՀՀ կառավարությունը որոշել էր որպես նվիրատվություն ընդունել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը՝ շուրջ 110,000 բաժնետոմս, յուրաքանչյուրի անվանական արժեքը՝ 1,000 ՀՀ դրամ։ Բաժնետոմսերը փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերության կողմից։ Դրանց կառավարումը վերապահվել էր վարչապետի աշխատակազմին։ Կառավարությունն իր ունեցած 20 տոկոս բաժնեմասը վաճառելու դեպքում կստանա 50 միլիոն դոլար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1027/25/10272573_11:0:1435:1068_1920x0_80_0_0_e1e9691fbc620f7839d9cd410761034b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, վիվա-մտս, բաժնետոմս, նվեր, վաճառք
հհ կառավարություն, վիվա-մտս, բաժնետոմս, նվեր, վաճառք
«Վիվա»–ի 20% նվիրատվությունն ու վաճառքը գործադիրի կողմից քողարկված գործարք է. Սարգսյան
Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ «Վիվա Արմենիայի» 20 տոկոսը կառավարությանը պետք էր տեղեկատվության օպերատիվ տիրապետման, հեռախոսահամարների կամ զանգերի հսկողության համար։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի համար կառավարության՝ «Վիվա Արմենիա» ընկերությունում ունեցած 20 տոկոս բաժնետոմսերի հնարավոր վաճառքը մութ գործարք է։ Նա
Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտեց, որ այս գործընթացը պետք է դիտարկել քաղաքական, ոչ թե տնտեսական հարթությունում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ կառավարությունը կարող է վաճառել «Վիվա Արմենիայի» իր 20 տոկոս բաժնեմասը, որը նվեր է ստացել 2024 թվականի փետրվարին։
«Կառավարությունն ինքն էր հայտարարում, որ պետությունը պետք է մասնակցություն ունենա խոշոր ընկերություններում, այդ թվում՝ հանքարդյունաբերության, կապի օպերատորների, հիմա էլ՝ ՀԷՑ-ում, բայց փաստացի դրանից հրաժարվում է»,– ասաց նա։
Սարգսյանն ի սկզբանե «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերության կողմից կառավարությանը բաժնեմասերի նվիրաբերումը համարել է քողարկված գործարք։
«Այս նվիրատվությունն անհնար էր, և նվիրատվության անվան տակ մի բան գնաց։ Հիմա էլ, երբ կառավարությունը վաճառում է, պարզ է դառնում՝ պետական մասնակցություն ունենալու ցանկություն ընդհանրապես չի եղել։ Կառավարությունում չի եղել կառավարման որակի բարելավման վրա ազդեցություն ունենալու ցանկություն։ Միգուցե պետք էր տեղեկատվության օպերատիվ տիրապետում, հեռախոսահամարների կամ զանգերի հսկողություն։ Այո՛, բազային հասանելիության մասին է խոսքը։ Կարող ենք ենթադրել, որ այդ նպատակին կառավարությունը արդեն հասել է»,– շարունակեց Սարգսյանը։
Աուդիտորների պալատի նախագահը չբացառեց նաև, որ գործարքը կարող է կապված լինել բյուջետային ճնշումների մեղմման կամ անձնական շահերի հետ։ Նաիրի Սարգսյանի կարծիքով՝ բյուջեն հնարավոր է տարվա ընթացքում չկատարվի մոտ 400 միլիարդ դրամի չափով, և կառավարությունը փորձում է լրացուցիչ միջոցներ ներգրավել այդ բացը մեղմելու համար։ Նրա խոսքով՝ կառավարությանը 20 տոկոս բաժնեմաս տալու գործարքում ի սկզբանե երրորդ կողմի ներգրավածություն է հնարավոր, որի շահերին պետական մակարդակով է ծառայել այս որոշումը։
«Այստեղ ավելի շատ անձնական եկամուտների մասին է խոսքը։ Այո՛, բյուջեի մասին էլ՝ միանշանակ, բայց դրանք ածանցյալ նպատակներ են։ Գերնպատակը, կարծում եմ, տեղեկատվություններն են և անձնական կոռուպցիոն շահերը։ Չի բացառվում, որ պետությունը հանցավոր գործարքի մեջ է մտել. ո՞ւմ բաժնեմասը պետք է ձեռքից խլեին, կամ ո՞ւմ բաժնեմասն այլ մարդու պետք է վաճառեին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքում բաժնետերերից բաժնետոմսերը բառի բուն իմաստով խլեցին, նվիրեցին պետությանը,իսկ հետո Միջազգային դատարանը, իմ տեղեկություններով, պարտավորեցրել է ՀՀ-ին 4 միլիարդ դոլարի փոխհատուցում տրամադրել նախկին բաժնետերերին»,– ընդգծեց Սարգսյանը։
Նաիրի Սարգսյանը կասկածում է, որ նմանատիպ զարգացումները կարող են կրկնվել նաև այլ խոշոր ընկերությունների, այդ թվում՝ «Լիդիան Արմենիայի» և ԶՊՄԿ-ի դեպքում։
Հիշեցնենք, որ
2024 թվականի փետրվարի 29-ին ՀՀ կառավարությունը որոշել էր որպես նվիրատվություն ընդունել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը՝ շուրջ 110,000 բաժնետոմս, յուրաքանչյուրի անվանական արժեքը՝ 1,000 ՀՀ դրամ։ Բաժնետոմսերը փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերության կողմից։ Դրանց կառավարումը վերապահվել էր վարչապետի աշխատակազմին։ Կառավարությունն իր ունեցած 20 տոկոս բաժնեմասը վաճառելու դեպքում կստանա 50 միլիոն դոլար։