00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեն կարող մեր անձնական տվյալները վերցնել, գնալ. Փաշինյանի ուղերձը հեռահաղորդակցման ոլորտին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` ՀՀ կառավարությունը տարբեր մեխանիզմներով` ընդհուպ հարկային դիվերսիֆիկացիայի ճանապարհով, պետք է նպաստի, որ ընկերությունները գնան բաց բաժնետիրության համակարգ։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ–ի 20 տոկոս բաժնետոմսերը։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ փետրվարի 16–ին «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ–ի 100 տոկոս բաժնետեր հանդիսացող «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունն ընդհանուր ժողով է անցկացրել ու որոշել «ՄՏՍ Արմենիա»–ի` 1000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550 հազար հատ) 20 տոկոսին համարժեք՝ 110 հազար հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ վարչապետի աշխատակազմին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում այդ բաժնետոմսերը և ուրախությամբ արձանագրում, որ հեռահաղորդակցության ռազմավարական այս ոլորտում հայ ժողովուրդը` ի դեմս ՀՀ կառավարության, մասնակացության հնարավորություն ունի։
«Մեր ընկերություններին պետք է խրախուսենք, որպեսզի քաղաքացիների ու բաժանորդների ներկայությունը ապահովվի ընկերությունների կառավարման գործում։ Մենք բազմիցս ենք քննարկել, որ ընկերություններն իրենց բաժնետոմսերի բաց բաժնորդագրման համակարգ ներդնեն բորսայական համակարգում։ Դա նշանակում է, ըստ էության, 100 տոկոսով թափանցիկություն»,– ընդգծեց նա։
Ըստ վարչապետի` ՀՀ կառավարությունը տարբեր մեխանիզմներով պետք է նպաստի դրան` ընդհուպ գնալով հարկային դիվերսիֆիկացիայի ճանապարհով` եթե ԲԲԸ է, ապա հարկման մի համակարգ է` ավելի մեղմ, եթե ոչ` ապա ավելի խիստ։ Երկարաժամկետ հատվածում էլ, նրա խոսքով, պետք է ընդհանրապես բացառվի նման ընկերությունների գոյությունը մեր երկրում։
«Ի՞նչ է նշանակում` մեր բոլորի հեռախոսի համարները, անձնական տվյալները վերցնեն ու գնան, դռները փակեն, ասեն` հո՛պ, հանկարծ ոչ մեկդ մոտ չգաք։ Չի՛ կարող նման բան լինի։ Ես ուղիղ հեռահաղորդակցման մեր ոլորտին այդ ուղերձը հղում եմ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ պետության մասնակցութամբ բաժնետոմսեր առաջինն ունեցավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հետո «Լիդիան Արմենիան», իսկ հիմա արդեն «ՄՏՍ Արմենիան», որը, վարչապետի տվյալներով, բաժանորդների ամենամեծ թիվն ունի ՀՀ–ում։
«Զանգեզուր մայնինգը» դատի է տվել վարչապետի աշխատակազմին ու նրան բաժնետոմսեր նվիրողին
Լրահոս
0