00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը պատրաստվում է վաճառել «Վիվա Արմենիա»-ի իր բաժնեմասը

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2025
Բաժանորդագրվել
Ընկերության 20 տոկոս բաժնեմասը կառավարությանը նվիրաբերվել էր 2024 թվականի փետրվարին։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա» ընկերությունում ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը։ Գործադիրն այսօր կայացրեց որոշում. «Վաճառքի օպցիոնի պայմանագրի ստորագրման թույլտվություն տալու մասին» նախագիծը չզեկուցվող հարց էր։ Ըստ նախագծի՝ «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերությունը կառավարությանը առաջարկել է կնքել օպցիոն պայմանագիր։ Ընդունված որոշմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին թույլատրվում է ստորագրել վաճառքի օպցիոնի պայմանագիր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերության հետ։
Օպցիոն կոչվող գործարքների պարագայում վաճառողին՝ այս դեպքում կառավարությանը, տրվում է իրավունք, բայց ոչ պարտավորություն, ապագայում վաճառել բաժնետոմսերը։ Գնորդը պարտավորվում է գնել, եթե կառավարությունը որոշի իրացնել այդ իրավունքը։
«2024 թվականի փետրվարի 29-ին ՀՀ կառավարությունը որոշել էր որպես նվիրատվություն ընդունել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը՝ շուրջ 110,000 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով։ Բաժնետոմսերը փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերության կողմից։ Դրանց կառավարումը վերապահվել էր վարչապետի աշխատակազմին», – նշված է նախագծում։
Կառավարության հիմնավորման մեջ ասված է, որ նվիրատվությունից մեկուկես տարի անց «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ»-ը իր բաժնեմասը հետ գնելու առաջարկ է ներկայացրել։ Գնորդը՝ կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերությունը, համաձայնել է վաճառողին տրամադրել օպցիոն վաճառքի պայմանագրի շրջանակում բաժնետոմսերի նկատմամբ։ Կառավարությունն, ընկերությունում իր ունեցած 20 տոկոսը վաճառելու դեպքում կստանա 50 միլիոն դոլար։ Կառավարության նախագծում նշված է, որ գործադիրն այս քայլին գնում է «հեռահաղորդակցության ոլորտում միմյանց հետ բարեխիղճ համագործակցելու նվիրվածությունը» հաշվի առնելով։
Լրահոս
0