00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնորդ չկա, անշարժ գույքի ոլորտում «սև ուրբաթը» չի ավարտվում. փորձագետը հերքում է ԿԲ–ին

© Sputnik / Andranik GhazaryanՆորակառույց շենքերը արտացոլանքի մեջ
Նորակառույց շենքերը արտացոլանքի մեջ - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2025
Բաժանորդագրվել
Կարապետ Հովհաննիսյանը չի բացառում, որ մեկ–երկու կառուցապատողի մոտ ակտիվություն նկատվի, սակայն, ընդհանուր առմամբ, շինաշխատանքների ակտիվություն երկրում չկա։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Եթե պտտվենք, օրինակ, Երևան քաղաքում, ապա անզեն աչքով էլ ակնհայտ կդառնա, որ շինարարության ակտիվություն չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անշարժ գույքի շուկայի անկախ փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀՀ կենտրոնական բանկի վերջին հատարարությանը։
ՀՀ ԿԲ փոխնագահ Արմեն Նուրբեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի շինարարության մեջ բարձր ակտիվություն կա, այդ թվում` հիփոթեքային շուկայում։
Հովհաննիսյանը չի բացառում, որ մեկ–երկու կառուցապատողի մոտ ակտիվություն նկատվի, միգուցե լինեն նաև մի շարք ուշացած նախագծեր, սակայն, ընդհանուր առմամբ, շինաշխատանքների ակտիվություն չկա։
Նա հիշեցնում է, որ մի տարի առաջ արած իր կանխատեսումը չի փոխվել` անշարժ գույքի շուկան ու տնտեսությունը գնում են վատ ուղղությամբ։

«Ես հիմա էլ մնում եմ նույն կարծիքին. այս քանակի տրված շինթույլտվությունները, այս քանակի առաջարկը, որ կա, սա չի կարող գնանկման չբերի։ Ակտիվությունն, այո, գնանկման հետ կապված կարող է լինել, քանի որ բազմաթիվ զեղչեր արեցին կառուցապատողները, սակայն այդ ամենն ակտիվության շատ բարձր ցուցանիշ գնահատելը սխալ է»,– ընդգծեց նա։

Հովհաննիսյանի դիտարկմամբ` եղանակային խնդիրներ այս տարի չենք ունեցել, խստաշունչ ձմեռ չենք ունեցել, սահմանները փակ չեն, պատերազմ չունենք, մատակարարումների խնդիր չկա և այս պայմաններում եթե շինարարություն չի ընթանում, դանդաղում է կամ ուշանում է, ուրեմն այստեղ խնդիրը միայն ֆինանսական է. բոլորը բոլորին պարտք են` գնորդը կառուցապատողին, կառուցապատողը տրակտորիստին, տրակտորիստը` բանկին և այլն։
ՀՀ–ում վարկերի տոկոսադրույքն աճել է, իսկ հիփոթեք ավելի շատ վերցնում են մարզերում. Ազատյան
«Եթե ինչ–որ մարդ կա, որ ասում է` ակտիվ է շինարարության ոլորտը, ապա ես շնորհավորում եմ իրեն` ես այդ ակտիվությունը չեմ տեսնում, հակառակը` գնանկման գործընթացը շարունակվում է, զեղչերը չավարտած՝ կառուցապատողները նոր զեղչեր են անում, «սև ուրբաթն» ընդհանրապես չի ավարտվում այս ոլորտում, գնորդ չկա։ Եթե ժամանակին ամեն 20 վաճառողին մեկ գնորդ էր զանգում, հիմա ամեն 100 վաճառողին է մեկ գնորդ հազիվ զանգում։ Ապատիկ վիճակ է, որքան էլ որ ասեն` Սևանա լճի ափին մարդիկ հանգստանում են, ուրեմն կյանքը լավացել է…Այդ ամենն այդպես չէ»,– վստահեցրեց փորձագետը։
Նա նաև հնարավոր համարեց այն, որ միգուցե ԿԲ–ն անշարժ գույքի ոլորտի ակտիվության մեջ նկատի է ունեցել արցախցիներին տրամադրվելիք բնակարանների սերտիֆիկատները, որոնք կարող է և ազդած լինեն ոլորտի գործարքների վրա։
«Ես այն կարծիքին եմ շարունակում մնալ, որ այդ սերտիֆիկատների գումարներով պետք էր նորմալ շենքեր կառուցել ու մարդկանց բնակեցնել, այլ ոչ թե կեղծ ակտիվություն ցույց տալ»,– նկատեց Հովհաննիսյանը։
Նշենք, որ մամուլի ասուլիսի ժամանակ ԿԲ փոխնագահը նաև ասել էր, որ շինարարության ոլորտի ակտիվությունը վերաբերում է ինչպես հիփոթեքային շուկային, այնպես էլ շինարարության բիզնես վարկերին ընդհանուր առմամբ, անշարժ գույքի շուկայում գործարքների քանակին. միայն հունիսին ավելի քան 20 հազար գործարք է եղել, որը անգամ նախորդ տարիների շատ բարձր գործարքների քանակի պայմաններում դեռևս շարունակում է մնալ որպես բարձր ցուցանիշ։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2025 թ. 1–ին կիսամյակում շինարարությունն աճել է 18,5%–ով։
Լրահոս
0