00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում վարկերի տոկոսադրույքն աճել է, իսկ հիփոթեք ավելի շատ վերցնում են մարզերում. Ազատյան

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՏոկոսի նշան
Տոկոսի նշան - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2025
Բաժանորդագրվել
ՀՀ բանկային ոլորտն ընդհանուր առմամբ ունի 10–տոկոսանոց աճ. բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 5.5 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանում գործող բանկերը միասին 6 ամսում 201 մլրդ դրամի շահույթ են ունեցել, մինչդեռ ամբողջ 2024 թվականի արդյունքներով շահույթը 360 մլրդ դրամ էր կազմել։ Ասուլիսի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը` ներկայացնելով ՀՀ բանկային համակարգի` 2025 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը։
«2021 թվականից շահույթն ավելանում է, և դա հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում լրացուցիչ ծառայությունների մատուցմամբ և նաև հարակից էֆեկտների սպասարկմամբ` ռելոկանտներ, լրացուցիչ բիզնեսներ, աշխատատեղեր և այլն»,– մանրամասնեց նա։
1–ին կիսամյակում բանկերը 107 մլրդ դրամ հարկ են վճարել (68 մլրդ դրամը շահութահարկն է, 31 մլրդ դրամը` եկամտահարկը), որը 25 մլրդ դրամով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նրա խոսքով` հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի ակտիվները կազմել են 11.6 տրլ դրամ, որը կազմում է ՀՆԱ–ի մոտ 108 տոկոսը (2024 թվականին այն կազմել է 102 տոկոս), որից 7 տրիլիոն դրամը բաժին է հասել վարկային պորտֆելին։
Ազատյանի գնահատմամբ` ՀՀ բանկային ոլորտն ընդհանուր առմամբ բոլոր ցուցանիշներով ունի 10–տոկոսանոց աճ. բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 5.5 տոկոսով։
«Որքան մեծ լինի վարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը, այնքան դա կխոսի բանկային համակարգի զարգացվածության ու մեծության մասին, ու դա երբեք չի խոսում տնտեսության թույլ լինելու մասին»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` վերջին 2–3 տարվա ընդհանուր աճի ֆոնին 3.5–4,6 տոկոսով դանդաղել է պարտավորությունների և ավանդների մասով աճը, մինչդեռ վարկերն աճել են 10 տոկոսով։
«Այստեղից կարող ենք ենթադրություն անել, որ կիսամյակային կտրվածքով` ներգրավված ավանդներից ավելի վարկավորումն աճել է, քանի որ բանկերի ունեցած իրացվելիությունը նորից ներդրվել է վարկերի մեջ»,– պարզաբանեց Ազատյանը։
Նա տեղեկացրեց, որ վարկային պորտֆելի մեջ առաջին տեղում ավանդաբար սպառողական վարկերն են` 22.8 տոկոս կամ 1.5 տրլ դրամ։ Հաջորդում են հիփոթեքային վարկերը` 1.5 տրլ դրամ կամ 22.2 տոկոս։
«Հիփոթեքային վարկերն աճել են 65 մլրդ դրամով, որից 37 մլրդ դրամը մարզերում են վերցրել, մոտ 28 մլրդ դրամը` Երևանում։ Բացարձակ թվերով աճը մարզերում մեծ է հատկապես Աբովյանում, Հրազդանում, Էջմիածնում, Կապանում, Ծաղկաձորում»,– նշեց բանկերի միության նախագահը։
Նրա խոսքով` բոլոր տեսակի վարկերի ուղիղ 50 տոկոսը տրամադրվել են ֆիզիկական անձանց։
Ազատյանը նշեց, որ 2025 թ. 1–ին կիսամյակի տվյալներով` տոկոսադրույքներն ընդհանուր առմամբ աճել են։
Լիզինգի աճը Հայաստանում հիփոթեքից հետ չի մնում․ մասնագետը՝ պատճառների մասին
«Ֆիզիկական անձանց 1–5 տարով տրվող վարկերի մեջ ունենք դրամային վարկերի տոկոսադրույքների կիսամյակային աճ` 0.3 տոկոսով, այսինքն` տոկոսադրույքը կազմում է 16.7–17 տոկոս։ 5 տարուց ավելի տրվող վարկերի տոկոսադրույքներում ունենք 1.2 տոկոսային կետով աճ, այսինքն` միջին տոկոսադրույքը կազմել է 13.7–14.9 տոկոս»,– ասաց նա։
ՀՀ բանկերի միության նախագահի խոսքով` դրամով տրամադրված վարկերն ընդհանուր պորտֆելի մեջ կազմում են 66 տոկոս, միայն 34 տոկոսն են արտարժույթով։ Նրա գնահատմամբ` այդպիսով ռիսկերն ավելի շատ զսպված կլինեն։
2026 թ–ին ՀՀ–ում հիփոթեքի գծով հարկերի վերադարձն իր գագաթնակետին կհասնի. ՊԵԿ նախագահ
Լրահոս
0