https://arm.sputniknews.ru/20250806/aghvan-arshakjani-pashtpanakan-kvoghmy-kdimi-mied-92040940.html
Աղվան Արշակյանի պաշտպանական կողմը կդիմի ՄԻԵԴ
Աղվան Արշակյանի պաշտպանական կողմը կդիմի ՄԻԵԴ
Sputnik Արմենիա
Փաստաբանը պնդում է` իր պաշտպանյալի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է։ 06.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-06T16:38+0400
2025-08-06T16:38+0400
2025-08-07T20:26+0400
հայաստան
վարազդատ հարությունյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
աղվան արշակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/07/92081917_0:364:828:830_1920x0_80_0_0_b561c38e277d2f5af287ac97a0899f45.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի գործով կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Աղվան Արշակյանի առողջական վիճակը «Արմավիր» ՔԿՀ–ում վատացել է։ Նա կալանքից առաջ քաղցկեղի հետ կապված վիրահատություն է տարել։ Օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ վերաքննիչ քրեական դատարանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել են Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները։ Պաշտպանը հայտնել էր, որ 2-ամսյա կալանքից անցել է 40 օր, սակայն կալանքի համատեղելիությունը պարզելու նպատակով 25 օր ուշացումով նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռևս չի իրականացվել:Աղվան Արշակյանի գործին ուղիղ եթերում անդրադարձել է նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը և հիշեցրել, որ մինչև օրս չի կատարվել առողջական վիճակի հետ կապված փորձաքննությունը։«Եթե անգամ այստեղ «խոշտանգում» տերմինը չենք կարող օգտագործել, ապա խոշտանգումից մի փոքր մակարդակով ցածր կա «անմարդկային վերաբերմունք» տերմինը։ Սա անմարդկային վերաբերմունք է։ Իրավապահները հերթական կարմիր գծերն են հատում։ Հավանական է, որ քննչական, դատախազական մարմինները գնացել, փորձել են վերադասների հետ այս հարցը կարգավորել, բայց վերևներում ինչ-որ մի տեղ չեն թողել։ Չգիտեմ՝ ինչքան վերևներում։ Վերևներում որոշել են տանջել 26-27 տարեկան էդ երեխուն», – ասել է Մելիքյանը։Նա հավելել է, որ ՄԻՊ-ի աշխատակազմից այցելել և արձանագրել են, որ քաղցկեղով հիվանդ Արշակյանի ոտքն ու ձեռքը չեն աշխատում, նա չի կարող ինքնուրույն հոգալ իր կարիքները՝ առանց խցակիցների օգնության։ Բայց մինչ օրս փորձաքննություն չի իրականացվել, չնայած դատարանի համապատասխան որոշմանը։Հիշեցնենք` Աղվան Արշակյանը 2 ամսով կալանավորվել է «Հեղաշրջման գործով»։ Նա, «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանն ու ևս մի քանի անձինք կալանավորվեցին հունիսի 25-ին իրականացված լայնածավալ խուզարկություններից ու ձերբակալություններից հետո: ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/07/92081917_0:350:828:971_1920x0_80_0_0_06485eb86b61bcc2a97f8204c374401c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարազդատ հարությունյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), աղվան արշակյան
հայաստան, վարազդատ հարությունյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), աղվան արշակյան
Աղվան Արշակյանի պաշտպանական կողմը կդիմի ՄԻԵԴ
16:38 06.08.2025 (Թարմացված է: 20:26 07.08.2025) Փաստաբանը պնդում է` իր պաշտպանյալի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի գործով կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աղվան Արշակյանի առողջական վիճակը «Արմավիր» ՔԿՀ–ում վատացել է։ Նա կալանքից առաջ քաղցկեղի հետ կապված վիրահատություն է տարել։ Օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ վերաքննիչ քրեական դատարանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը
մերժել են Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները։ Պաշտպանը հայտնել էր, որ 2-ամսյա կալանքից անցել է 40 օր, սակայն կալանքի համատեղելիությունը պարզելու նպատակով 25 օր ուշացումով նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռևս չի իրականացվել:
«Կդիմենք ՄԻԵԴ, որովհետև իրավունքի պաշտպանության ներպետական մեխանիզմները չեն գործում»,– ասաց Հարությունյանը` պնդելով, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է։
Աղվան Արշակյանի գործին ուղիղ եթերում անդրադարձել է նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը և հիշեցրել, որ մինչև օրս չի կատարվել առողջական վիճակի հետ կապված փորձաքննությունը։
«Եթե անգամ այստեղ «խոշտանգում» տերմինը չենք կարող օգտագործել, ապա խոշտանգումից մի փոքր մակարդակով ցածր կա «անմարդկային վերաբերմունք» տերմինը։ Սա անմարդկային վերաբերմունք է։ Իրավապահները հերթական կարմիր գծերն են հատում։ Հավանական է, որ քննչական, դատախազական մարմինները գնացել, փորձել են վերադասների հետ այս հարցը կարգավորել, բայց վերևներում ինչ-որ մի տեղ չեն թողել։ Չգիտեմ՝ ինչքան վերևներում։ Վերևներում որոշել են տանջել 26-27 տարեկան էդ երեխուն», – ասել է Մելիքյանը։
Նա հավելել է, որ ՄԻՊ-ի աշխատակազմից այցելել և արձանագրել են, որ քաղցկեղով հիվանդ Արշակյանի ոտքն ու ձեռքը չեն աշխատում, նա չի կարող ինքնուրույն հոգալ իր կարիքները՝ առանց խցակիցների օգնության։ Բայց մինչ օրս փորձաքննություն չի իրականացվել, չնայած դատարանի համապատասխան որոշմանը։
Հիշեցնենք` Աղվան Արշակյանը 2 ամսով
կալանավորվել է «Հեղաշրջման գործով»։ Նա, «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանն ու ևս մի քանի անձինք կալանավորվեցին հունիսի 25-ին իրականացված լայնածավալ խուզարկություններից ու ձերբակալություններից հետո: ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։