https://arm.sputniknews.ru/20250729/srbazan-pajqari-hamakir-aghvan-arshakjani-vitshaky-ktruk-vatacel-e-qkhum-pastaban-91798205.html
«Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի վիճակը կտրուկ վատացել է ՔԿՀ–ում. փաստաբան
«Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի վիճակը կտրուկ վատացել է ՔԿՀ–ում. փաստաբան
Sputnik Արմենիա
Աղվան Արշակյանն ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման նախապատրաստման մեղադրանք է առաջադրվել։ 29.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-29T18:18+0400
2025-07-29T18:18+0400
2025-07-29T19:06+0400
հայաստան
վարազդատ հարությունյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
աղվան արշակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2263/09/22630990_0:160:3073:1889_1920x0_80_0_0_557478e85e0edd1cfaa2c79425874bfa.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է «Արմավիր» ՔԿՀ–ում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց նրա պաշտպան Վարազդադ Հարությունյանը։Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը համապատասխան բուժօգնություն չի ստացել, քանի որ Աղվան Արշակյանի պարագայում նման բուժօգնությունն առաջին հերթին ենթադրում է հիվանդանոցային պայմաններում կատարվող հետազոտություններ։ Նա ընդգծեց, որ նման առողջական վիճակում գտնվող անձին կալանքի տակ պահելը կարող է լուրջ վտանգ ներկայացնել նրա կյանքի և առողջության համար։ Հարությունյանը նաև հայտնեց, որ դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ին, որպեսզի կազմակերպեն համապատասխան բուժզննություն՝ ՄՌՏ և այլ հետազոտություններ։«Ինձ պատասխանել են, որ Աղվան Արշակյանը գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո։ Պատասխանը, բնականաբար, չի գոհացնում, որովհետև քրեակատարողական հիմնարկի սովորական բուժկետն է, որտեղ բժիշկները զինված են ամենապրիմիտիվ գործիքներով՝ ջերմաչափ, ճնշման ապարատ և այլն։ Այսինքն՝ գործիքներ, որոնցով հնարավոր չէ վերահսկել նման հիվանդություն», – ասաց Հարությունյանը։Նա ընդգծեց` Արշակյանին նման առողջական վիճակով անազատության մեջ պահելը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի խախտում է, որը կարող է դիտվել որպես դաժան վերաբերմունք։ Պաշտպանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ–ում արդեն իսկ կա նման նախադեպ՝ «Շիրխանյան ընդդեմ Հայաստանի» գործով։ Պաշտպանական կողմն ավելի վաղ միջնորդել է Աղվան Արշակյանի դեպքում անհապաղ նշանակել դատաբժշկական փորձաքննություն, որը, Հարությունյանի խոսքով, բավարարվել է, սակայն փորձաքննությունը մինչ այժմ չի իրականացվել։«Ողջամիտ ժամկետներ ունեն իրականացնելու համար, բայց նրանց ծանրաբեռնվածությունը կարող է տարբեր լինել, իսկ իմ պաշտպանյալի պարագայում անհետաձգելի պետք է արվի։ Սակայն դեռևս նորություն չունենք՝ երբ կիրականացնեն դատաբժշկական փորձաքննությունը»,– նշեց փաստաբանը։Հարությունյանը տեղեկացրեց, որ մոտ 10 օր առաջ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, որի ներկայացուցիչներն այսօր այցելել են «Արմավիր» ՔԿՀ, և Աղվան Արշակյանը մանրամասն ներկայացրել է իր առողջական վիճակը։ Փաստաբանը հավելեց` Աղվան Արշակյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին։Հիշեցնենք` Աղվան Արշակյանը 2 ամսով կալանավորվել է «Հեղաշրջման գործով»։ Նա, Բագրատ սրբազանն ու ևս մի քանի անձինք կալանավորվեցին հունիսի 25-ին իրականացված լայնածավալ խուզարկություններից ու ձերբակալություններից հետո: ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2263/09/22630990_171:0:2902:2048_1920x0_80_0_0_3760868305ab4e8eca6e2a510e478a7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարազդատ հարությունյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), աղվան արշակյան
հայաստան, վարազդատ հարությունյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), աղվան արշակյան
«Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի վիճակը կտրուկ վատացել է ՔԿՀ–ում. փաստաբան
18:18 29.07.2025 (Թարմացված է: 19:06 29.07.2025) Աղվան Արշակյանն ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման նախապատրաստման մեղադրանք է առաջադրվել։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է «Արմավիր» ՔԿՀ–ում։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց նրա պաշտպան Վարազդադ Հարությունյանը։
«Վերջույթներում ֆունկցիոնալ խանգարումներ են առաջացել՝ նա չի կարողանում շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը։ Գլխապտույտներ ունի, իսկ այս պահին արդեն ի վիճակի չէ ինքնուրույն կատարել կենցաղային տարրական գործողություններ՝ հագնվել, լողանալ և այլն։ Առողջական խնդիրները քաղցկեղի հետևանք են։ Արշակյանը նախկինում հաղթահարել է քաղցկեղը, սակայն կալանքի պայմաններում համապատասխան բժշկական զննություն և անհրաժեշտ խնամք ստանալն անհնար է»,– ասաց Հարությունյանը։
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը համապատասխան բուժօգնություն չի ստացել, քանի որ Աղվան Արշակյանի պարագայում նման բուժօգնությունն առաջին հերթին ենթադրում է հիվանդանոցային պայմաններում կատարվող հետազոտություններ։ Նա ընդգծեց, որ նման առողջական վիճակում գտնվող անձին կալանքի տակ պահելը կարող է լուրջ վտանգ ներկայացնել նրա կյանքի և առողջության համար։ Հարությունյանը նաև հայտնեց, որ դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ին, որպեսզի կազմակերպեն համապատասխան բուժզննություն՝ ՄՌՏ և այլ հետազոտություններ։
«Ինձ պատասխանել են, որ Աղվան Արշակյանը գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո։ Պատասխանը, բնականաբար, չի գոհացնում, որովհետև քրեակատարողական հիմնարկի սովորական բուժկետն է, որտեղ բժիշկները զինված են ամենապրիմիտիվ գործիքներով՝ ջերմաչափ, ճնշման ապարատ և այլն։ Այսինքն՝ գործիքներ, որոնցով հնարավոր չէ վերահսկել նման հիվանդություն», – ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց` Արշակյանին նման առողջական վիճակով անազատության մեջ պահելը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի խախտում է, որը կարող է դիտվել որպես դաժան վերաբերմունք։ Պաշտպանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ–ում արդեն իսկ կա նման նախադեպ՝ «Շիրխանյան ընդդեմ Հայաստանի» գործով։ Պաշտպանական կողմն ավելի վաղ միջնորդել է Աղվան Արշակյանի դեպքում անհապաղ նշանակել դատաբժշկական փորձաքննություն, որը, Հարությունյանի խոսքով, բավարարվել է, սակայն փորձաքննությունը մինչ այժմ չի իրականացվել։
«Ողջամիտ ժամկետներ ունեն իրականացնելու համար, բայց նրանց ծանրաբեռնվածությունը կարող է տարբեր լինել, իսկ իմ պաշտպանյալի պարագայում անհետաձգելի պետք է արվի։ Սակայն դեռևս նորություն չունենք՝ երբ կիրականացնեն դատաբժշկական փորձաքննությունը»,– նշեց փաստաբանը։
Հարությունյանը տեղեկացրեց, որ մոտ 10 օր առաջ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, որի ներկայացուցիչներն այսօր
այցելել են «Արմավիր» ՔԿՀ, և Աղվան Արշակյանը մանրամասն ներկայացրել է իր առողջական վիճակը։ Փաստաբանը հավելեց` Աղվան Արշակյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին։
«Բացասական պատասխանի դեպքում դիմելու եմ դատարան։ Օգոստոսի 5-ին էլ հրապարակվելու է Վերաքննիչ հատուկ վերանայման բողոքը՝ առաջին ատյանի կողմից կիրառված կալանքի որոշման դեմ», – եզրափակեց Հարությունյանը։
Հիշեցնենք` Աղվան Արշակյանը 2 ամսով կալանավորվել է «Հեղաշրջման գործով»։ Նա,
Բագրատ սրբազանն ու ևս մի քանի անձինք կալանավորվեցին հունիսի 25-ին իրականացված լայնածավալ խուզարկություններից ու ձերբակալություններից հետո: ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։