00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանները մերժել են Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու միջնորդությունները

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԴատարան
Դատարան - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2025
Բաժանորդագրվել
Պաշտպանն ընդգծել է, որ 2-ամսյա կալանքից անցել է 40 օր, սակայն կալանքի համատեղելիությունը պարզելու նպատակով 25 օր ուշացումով նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռևս չի իրականացվել:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Այսօր և´ Վերաքննիչ քրեական դատարանը (Մնացական Հարությունյան), և´ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (Գնել Գասպարյան) մերժել են «Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները: Այս մասին հայտնում է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Նա նշել է, որ դատական ակտերը դեռևս չի ստացել, ուստի դրանց բովանդակային առումով կանդրադառնա ավելի ուշ:
«Գնել Գասպարյանն ինքն էր սահմանել անհապաղ փորձաքննություն նշանակելու նախաքննություն իրականացնող մարմնի պարտականությունը, ինչը չի կատարվել շուրջ 25 օր, որի ընթացքում էապես վատթարացել է Աղվան Արշակյանի առողջական վիճակը: Գործում ոչ միայն չկա Աղվան Արշակյանի կողմից գոյություն չունեցող հանցագործությանն առնչություն ունենալու մասին փաստ, այլ ճիշտ հակառակը` գործում առկա ապացույցներով փաստված է, որ նա որևէ բանից տեղյակ չի եղել (Հարությունյանին հայտնի է ամեն ինչ)»,–գրել է Հարությունյանը ֆեսյբուքյան էջում։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ համանման միջնորդությունը մերժվել է հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը այն հիմնավորմամբ, որ դեռևս դատաբժշկական փորձաքննության եզրակացություն չկա: Պաշտպանն ընդգծել է, որ խոսքն այն դատաբժշկական փորձաքննության մասին է, որը, ըստ դատական ակտի, պետք է նշանակվեր անհապաղ, սակայն չի նշանակվել, ու հսկող դատախազը ոչինչ չի արել այդ ուղղությամբ:
««Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվում է իրականացնել Աղվանի հիվանդանոցային հետազոտումը (բուժում էլ չէ, ընդամենը հետազոտում) և բավարարվում սիմպտոմատիկ բուժման առաջարկներով (օրինակ` ճնշում կամ ջերմություն իջեցնող հաբեր): Բանտային բժշկությունը նրա հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես Սոլժենիցինի հետ 1953թ. վարվել են ստալինյան ГУЛАГ-ում` նրա մոտ քաղցկեղ ախտորոշվելուց հետո: Աղվան Արշակյանի առաջիկա հետազոտումը, ըստ բուժող արտասահմանցի բժշկի, նշանակված է սեպտեմբերին, սակայն կալանքի ժամանակ սկսված և չդադարող ախտանիշների պարագայում հետազոտումը պիտի արվի օր առաջ, քանի որ Աղվանի մոտ (դեռևս) հաղթահարված քաղցկեղն ամենավտանգավոր և ագրեսիվ տեսակներից է, ու ցանկացած ախտանիշի դեպքում հապաղելը կարող է ճակատագրական լինել»,–գրել է Հարությունյանը:
Նրա խոսքով` ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները դեռևս օրեր առաջ այցելել են Աղվանին և համոզվել («թուղթ ու գրիչով» արձանագրել), որ նրա ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում, կենցաղվարության մեջ առանց խցակիցների օգնության հնարավոր չէ: Նման պայմաններում անձին անազատության մեջ պահելը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի կոպիտ խախտում է` «անմարդկային, նվաստացուցիչ ու դաժան վերաբերմունք»:
«Աղվան Արշակյանն իսկապես անմեղ է, և շուտով բոլորը համոզվելու են բաց ու հրապարակային դատավարության ժամանակ (ինչպես գիտեք, գործով հայտարարվել է նախաքննության ավարտ): Այդ պայմաններում ու նման առողջական վիճակով նրան բանտային կալանքի տակ պահելը և՛ իրավաչափ չէ, և՛ ոչ էլ մարդկային առումով ընկալելի: Ի՞նչ պիտի աներ ու ինչպե՞ս պիտի խոչընդոտեր քննությանը նման առողջական խնդիրներ ունեցող, նախկինում երբևէ չարատավորված երիտասարդ այս տղան, օրինակ, տնային կալանքի պայմաններում: Մենք գործ ունենք մարդատյաց ու բռնապետական համակարգի հետ»,–ընդգծել է պաշտպանը:
Նա հավելել է, որ հետագա քայլերի մասին կտեղեկացնի։
Հիշեցնենք` «Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի վիճակը կտրուկ վատացել է ՔԿՀ–ում։ Նա 2 ամսով կալանավորվել է «Հեղաշրջման գործով»։ Աղվան Արշակյանը, Բագրատ սրբազանն ու ևս մի քանի անձինք կալանավորվեցին հունիսի 25-ին իրականացված լայնածավալ խուզարկություններից ու ձերբակալություններից հետո: ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Լրահոս
0