00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցու պաշտպանության ամբողջ բեռը պետք է չմնա հենց եկեղեցու վրա. Արմեն Աշոտյան

© SputnikԳարեգին Բ–ն ու Միքայել սրբազանը Էջմիածնում
Գարեգին Բ–ն ու Միքայել սրբազանը Էջմիածնում - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2025
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանի կարծիքով` ասել, թե սրբազանները չպետք է ունենան անձնական կյանք, տոտալ տխմարություն է, քանի որ անձնական կյանքը միայն անկողինը չէ։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր արժանապատվությունից ցածր է համարում վեհափառ հայրապետի երեխա ունենալու հարցի քննարկումը։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման ձևակերպումներն անգամ քննադատության շրջանակում օգտագործելը միայն ջուր է լցնում իշխանության քարոզչամեքենային։
«Կհաջողի՞ իր հարձակումը, կփլվի՞ դրանից եկեղեցին։ Իհարկե ոչ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է նստել ու հավատալ եկեղեցու մոգական, աստվածային ուժին։ Չեմ կարծում, որ եկեղեցու պաշտպանության ամբողջ բեռը պետք է մնա հենց եկեղեցու վրա»,– ասաց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը միևնույն ժամանակ շեշտեց, որ իշխանության՝ եկեղեցու դեմ սկսած արշավի կարգավորման հարցում առաջնային է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքն ու ակնկալիքն իր հավատավոր հոտից, սակայն գործելն անհրաժեշտություն է։
Եկեղեցու դեմ արշավը պարունակում է ՔՕ–ով նախատեսված տարբեր արարքների հատկանիշներ. Թաթոյան
«Ասել, որ եկեղեցին Սովետի ժամանակ էլ չքանդվեց՝ այո՛, ճիշտ եք, բայց 70 տարի տանջվեց։ Օրինակներ բերելիս պետք է հասկանալ՝ մենք այդ 70 տարինե՞րն ենք ուզում»,– ասաց նա։
Աշոտյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ անձնական կյանք ունենալը միայն անկողնային կյանքը չէ, այն ավելի մեծ հասկացություն է։
«Անձնական կյանքը շատ ավելի մեծ է, դա մեր մտորումներն են։ Հետևաբար ասել, թե սրբազանները չպետք է ունենան անձնական կյանք՝ տոտալ տխմարություն է, այդ թվում՝ ժողովրդավարության տեսակետից»,– շարունակեց Աշոտյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Լրահոս
0