00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինսկում ՀՀ դեսպանին 1 տարի առաջ Երևան են կանչել. ԱԳՆ–ն նոր նշանակման հարցը չի մեկնաբանում

Ռազմիկ Խումարյան - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2025
Բաժանորդագրվել
2024 թվականին Հայաստանի և Բելառուսի միջև լարվածության ֆոնին Ռազմիկ Խումարյանին կանչել են խորհրդակցությունների։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ռազմիկ Խումարյանը շարունակում է զբաղեցնել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնը, չնայած նրան Երևան՝ խորհրդակցությունների կանչելուց հետո անցել է ավելի քան մեկ տարի։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
2024 թվականի դեկտեմբերի վերջին մենք գրել էինք, որ Երևանը մտադիր չէ Մինսկ վերադարձնել նույն տարվա հունիսին Հայաստան կանչված իր դեսպանին։
«Ռազմիկ Խումարյանը շարունակում է հանդիսանալ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան», - մեր հարցմանն ի պատասխան ասել են ԱԳՆ-ից:
Մենք նախարարությանը նաև հարցրել էինք` ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք նոր դեսպաններ ուղարկել Մինսկ և Կիև (որտեղ դեսպանի պաշտոնը թափուր է): Այդ հարցին ԱԳՆ-ն չի պատասխանել։
«Հայաստանի Հանրապետության դեսպանների նշանակման և հետկանչման մասին հանրությունը պատշաճ կարգով տեղեկացվում է», - պատասխանել են ԱԳՆ-ից:
Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն սառել են։ Երկու երկրների պաշտոնատար անձանց միջև լարվածությունն առաջացավ Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ հնչեցրած գնահատականներից հետո: Փաշինյանն ավելի ուշ հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, և ՀՀ պաշտոնյաներին արգելեց մեկնել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է մնում Ալեքսանդր Լուկաշենկոն:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հունիսին նույնիսկ նոտաներ են փոխանակել։ Օգոստոսին, Լուկաշենկոյի հերթական հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ էին նետել:
Հայաստան–Բելառուս հարաբերությունների սառեցումը հերթական անգամ երևաց դեկտեմբերի 26–ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի (վերջինս Սանկտ Պետերբուրգում անցկացվող նիստին մասնակցում էր տեսակապի միջոցով) և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև փոխադարձ խայթոցներ եղան։
Լրահոս
0