https://arm.sputniknews.ru/20240821/belarusum-hajastani-gvortseri-zhamanakavvor-havatarmatarin-kanchel-en-agn-79704513.html
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ
Sputnik Արմենիա
Բելառուսական կողմը նշում է, որ հայ իրավապահները բավարար միջոցներ չեն ձեռնարկել դեսպանատան մոտ կատարվածը կանխելու համար: 21.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-21T18:10+0400
2024-08-21T18:10+0400
2024-08-21T18:11+0400
բելառուս
հայաստան
դեսպանատուն
ալեքսանդր լուկաշենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39573445_0:141:3139:1907_1920x0_80_0_0_39c85b860bd8cd477afba95b7a064982.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատունյանը օգոստոսի 21-ին հրավիրվել է հանրապետության ԱԳՆ, հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը:Ավելի վաղ հայաստանյան «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար հանդես են գալիս հակառուսական հայտարարություններով,- կարտոֆիլ, ձու և լոլիկ են նետել Երևանում Բելառուսի դեսպանատան վրա:Գերատեսչությունից հայտնել են, որ հայ դիվանագետին մանրամասն տեղեկացրել են Երևանում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքի մասին։Բելառուսի ԱԳՆ-ում ժամանակավոր հավատարմատարի ուշադրությունը հրավիրել են միջադեպի կանխմանն ուղղված հայ իրավապահների ոչ բավարար միջոցների վրա և հույս հայտնել, որ հարձակվողների ինքնությունը կպարզվի:«Հայկական կողմին մատնացույց է արվել հյուրընկալող պետության կողմից բելառուսական դիվանագիտական առաքելության և նրա գույքի անվտանգության, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովման պարտականությունը՝ ինչպես դա սահմանված է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով և ընդունված է ամենուր», - նշել են Բելառուսի ԱԳՆ-ում:Հիշեցնենք, որ Բելառուսի դեսպանատան մոտ իրականացված ակցիան, կատարողների խոսքերով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀՀ իշխանության և հայ ժողովրդի մասին արված արտահայտությունների համար է։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39573445_204:0:2935:2048_1920x0_80_0_0_05d49e91436e40e9c66dc0ac45977083.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, հայաստան, դեսպանատուն, ալեքսանդր լուկաշենկո
բելառուս, հայաստան, դեսպանատուն, ալեքսանդր լուկաշենկո
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ
18:10 21.08.2024 (Թարմացված է: 18:11 21.08.2024) Բելառուսական կողմը նշում է, որ հայ իրավապահները բավարար միջոցներ չեն ձեռնարկել դեսպանատան մոտ կատարվածը կանխելու համար:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատունյանը օգոստոսի 21-ին հրավիրվել է հանրապետության ԱԳՆ, հայտնում է
Sputnik Բելառուսը՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Ավելի վաղ հայաստանյան «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար հանդես են գալիս հակառուսական հայտարարություններով,- կարտոֆիլ, ձու և լոլիկ են նետել Երևանում Բելառուսի դեսպանատան վրա:
Գերատեսչությունից հայտնել են, որ հայ դիվանագետին մանրամասն տեղեկացրել են Երևանում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքի մասին։
Բելառուսի ԱԳՆ-ում ժամանակավոր հավատարմատարի ուշադրությունը հրավիրել են միջադեպի կանխմանն ուղղված հայ իրավապահների ոչ բավարար միջոցների վրա և հույս հայտնել, որ հարձակվողների ինքնությունը կպարզվի:
«Հայկական կողմին մատնացույց է արվել հյուրընկալող պետության կողմից բելառուսական դիվանագիտական առաքելության և նրա գույքի անվտանգության, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովման պարտականությունը՝ ինչպես դա սահմանված է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով և ընդունված է ամենուր», - նշել են Բելառուսի ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ Բելառուսի դեսպանատան մոտ իրականացված ակցիան, կատարողների խոսքերով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀՀ իշխանության և հայ ժողովրդի մասին արված արտահայտությունների համար է։