https://arm.sputniknews.ru/20241226/im-hajtararutjuny-qnnarkman-entaka-che-pashinjann-u-lukashenkvon-khajtecin-mimjanc-84358989.html
Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ. Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթեցին միմյանց
Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ. Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթեցին միմյանց
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` Հայաստանը դեմ չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ու Եվրասիական տնտեսական ֆորումն անցկացվեն Բելառուսում, սակայն... 26.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-26T18:03+0400
2024-12-26T18:03+0400
2024-12-26T18:25+0400
տեսանյութեր
տեսանյութ
ալեքսանդր լուկաշենկո
նիկոլ փաշինյան
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84358576_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9dbedce325e6bf6e1f1ab652e56bcdea.jpg
ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տեսակապով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ու Եվրասիական տնտեսական ֆորումը անցկացնել մայիսի վերջին Մինսկում: Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ դրան, սակայն նախազգուշացնում է, որ հայկական պատվիրակությունը նիստին կմասնակցի տեսակոնֆերանսի ձևաչափով:«Ի՞նչ խնդիր ունեք՝ Մինսկը հեռո՞ւ է, թե՞ ձեզ տեղ հասցնող չկա։ Մենք կկազմակերպենք Ձեր պատվիրակության տեղափոխումը»,- արձագանքեց Լուկաշենկոն։Նիկոլ Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասինՓաշինյանը պատասխանեց, որ այդ մասով ինքն արդեն հրապարակային հայտարարություն արել է, և այդ հայտարարությունը շարունակում է ուժի մեջ մնալ։Հիշեցնենք` Լուկաշենկոն մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84358576_474:0:1914:1080_1920x0_80_0_0_9fa7d45315bc82b7c686142bb187de4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, ալեքսանդր լուկաշենկո, նիկոլ փաշինյան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բելառուս
տեսանյութեր, տեսանյութ, видео, ալեքսանդր լուկաշենկո, նիկոլ փաշինյան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բելառուս
Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ. Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթեցին միմյանց
18:03 26.12.2024 (Թարմացված է: 18:25 26.12.2024) Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` Հայաստանը դեմ չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ու Եվրասիական տնտեսական ֆորումն անցկացվեն Բելառուսում, սակայն նախազգուշացնում է, որ հայկական պատվիրակությունը նիստին կմասնակցի տեսակոնֆերանսի ձևաչափով:
ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տեսակապով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ու Եվրասիական տնտեսական ֆորումը անցկացնել մայիսի վերջին Մինսկում:
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ դրան, սակայն նախազգուշացնում է, որ հայկական պատվիրակությունը նիստին կմասնակցի տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Ի՞նչ խնդիր ունեք՝ Մինսկը հեռո՞ւ է, թե՞ ձեզ տեղ հասցնող չկա։ Մենք կկազմակերպենք Ձեր պատվիրակության տեղափոխումը»,- արձագանքեց Լուկաշենկոն։
Փաշինյանը պատասխանեց, որ այդ մասով ինքն արդեն հրապարակային հայտարարություն արել է, և այդ հայտարարությունը շարունակում է ուժի մեջ մնալ։
Հիշեցնենք` Լուկաշենկոն մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս
Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ
Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։