00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վանդալիզմ պետական մակարդակով». Զատուլինը՝ Արցախում Այվազովսկու արձանը քանդելու մասին

© SputnikԿոնստանտին Զատուլին
Կոնստանտին Զատուլին - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2025
Բաժանորդագրվել
Ադրբեջանում պաշտոնական մակարդակով առաջ է քաշվում Արցախի տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների իբր ոչ հայկական ծագման մասին տեսությունը:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու` օկուպացված Ստեփանակերտում գտնվող արձանը քանդելը պետական վանդալիզմի օրինակ է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ավելի վաղ «Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» ՀԿ-ն հայտնել էր, որ Այվազովսկու` 2021 թվականին տեղադրված հուշարձանը քանդվել է։
Զատուլինի խոսքով՝ դա բարբարոսական ակտ է, ակնհայտ հիմարություն։ Նա հիշեցրել է՝ Այվազովսկին համաշխարհային մակարդակի հանճար է, որին գնահատել են ինչպես Ռուսական կայսրությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
«Նրանք, ովքեր այսօր ակտիվորեն պայքարում են Արցախի հայկական մշակութային ներկայության դեմ, վաղուց չեն սահմանափակվում միայն Այվազովսկու արձանի քանդմամբ։ Արդեն պղծվել են Չարդախլու գյուղի նշանավոր խորհրդային զորահրամանատարների հուշարձանները, ապամոնտաժվում են կրոնական օբյեկտները, ոչնչացվել են տասնյակ խաչքարեր», - հայտարարել է պատգամավորը։
Նա նաև նշել է, որ պաշտոնական մակարդակով Ադրբեջանում առաջ է քաշվում Արցախի պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ 6-12-րդ դարերի վանքերի, իբր ոչ հայկական ծագման մասին տեսությունը:
«Դա բարբարոսություն է, որին փորձում են արդարացում գտնել՝ հղում անելով Հայաստանի կամ Ռուսաստանի հետ քաղաքական կոնֆլիկտներին։ Երկրի ղեկավարությունը կա՛մ աչք է փակում տեղի ունեցողի վրա, կա՛մ ուղղակիորեն խրախուսում է դա», - հավելել է Զատուլինը։
ԼՂ հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է. Միրզոյանը` Նյու Յորքում
Հուշարձանի հեղինակը հայտնի քանդակագործ, մի շարք նշանավոր հայերի հուշակոթողների հեղինակ Սալավաթ Շչերբակովն է: Նրա աշխատանքը նվիրված էր ոչ միայն մեծ ծովանկարչին, այլև հայկական և համաշխարհային ժառանգության հետ Արցախի մշակութային կապերին։
Հիշեցնենք` «Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» ՀԿ-ն Այվազովսկու հուշարձանի քանդումը որակել էր որպես տարածաշրջանում հայկական մշակութային հետքը վերացնելու քաղաքականության հերթական օրինակ: Կազմակերպությունը հայտնել էր, որ կշարունակի նման դեպքերի արձանագրումը՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը դրանց կտա համապատասխան գնահատական։
Լրահոս
0