https://arm.sputniknews.ru/20250731/inchvov-e-pajmanavvorvats-heghuk-gazi-tankacumy-mphn-hajtararutjun-e-arel-91853367.html
Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. ՄՊՀ–ն հայտարարություն է արել
Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. ՄՊՀ–ն հայտարարություն է արել
Sputnik Արմենիա
ՄՊՀ–ի ուսումնասիրության համաձայն` գնի բարձրացումը պայմանավորված է եղել ծախսերի ավելացմամբ և շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով։ 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T11:24+0400
2025-07-31T11:24+0400
2025-07-31T11:30+0400
հեղուկ գազ
մրցակցության պաշտպանության հանձնաժողով
շուկա
պահանջարկ
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0b/91226591_0:171:580:497_1920x0_80_0_0_00da03c99faae2cc23f9d09c390230b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով։ Այս մասին հայտնել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Հայտարարությունում նշված է, որ հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։Հանձաժողովը պարզել է, որ 2025 թ.–ի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը մի քանի պատճառ ունի, մանսավորապես` պայմանավորված է հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով։ Նշվում է, որ սեզոնայնությամբ պայմանավորված` սահմանին խցանումներ են առաջանում և ավելի քիչ բեռնատարներ են կարոանում մուտք գործել Հայաստան։ Դրան գումարվում է այս սեզոնին պահանջարկի ավելացումը։Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի շուկայում. տնտեսագետները նշում են խնդիրները«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեղուկ գազի շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է եղել ինչպես ծախսերի ավելացմամբ, այնպես էլ շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով»,–ընդգծել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։Հիշեցնենք, որ հունիսի սկզբին հեղուկ գազի գինը 120 դրամից դարձավ 160 դրամ։ Հուլիսի 11–ին հայտնել էինք, որ ավելի քան 100 գազատար մեքենա մնացել է Վրաստանում և չի կարողանում հատել հայ–վրացական սահմանը, ինչն էլ հանգեցրել է գազի գների կտրուկ աճի։ Հեղուկ գազի գինը կարճ ժամանակում 120 դրամից հասավ 170–180, ապա 200 դրամի։ Հուլիսի 18–ին ՄՊՀ–ն հայտարարեց, որ ուսումնասիրություն է սկսել հեղուկ գազի շուկայում, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0b/91226591_0:97:580:532_1920x0_80_0_0_342661aac6f2d994547e807e779894a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հեղուկ գազ, մրցակցության պաշտպանության հանձնաժողով, շուկա, պահանջարկ, բեռնատար
հեղուկ գազ, մրցակցության պաշտպանության հանձնաժողով, շուկա, պահանջարկ, բեռնատար
Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. ՄՊՀ–ն հայտարարություն է արել
11:24 31.07.2025 (Թարմացված է: 11:30 31.07.2025) ՄՊՀ–ի ուսումնասիրության համաձայն` գնի բարձրացումը պայմանավորված է եղել ծախսերի ավելացմամբ և շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով։ Այս մասին հայտնել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Հայտարարությունում նշված է, որ հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։
«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին` ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը 9 տնտեսվարող սուբյեկտ»,– ասված է հայտարարությունում։
Հանձաժողովը պարզել է, որ 2025 թ.–ի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը մի քանի պատճառ ունի, մանսավորապես` պայմանավորված է հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով։ Նշվում է, որ սեզոնայնությամբ պայմանավորված` սահմանին խցանումներ են առաջանում և ավելի քիչ բեռնատարներ են կարոանում մուտք գործել Հայաստան։ Դրան գումարվում է այս սեզոնին պահանջարկի ավելացումը։
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեղուկ գազի շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է եղել ինչպես ծախսերի ավելացմամբ, այնպես էլ շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով»,–ընդգծել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին հեղուկ գազի գինը 120 դրամից դարձավ 160 դրամ։ Հուլիսի 11–ին հայտնել էինք, որ ավելի քան 100 գազատար մեքենա մնացել է Վրաստանում և չի կարողանում հատել հայ–վրացական սահմանը, ինչն էլ հանգեցրել է գազի գների կտրուկ աճի։ Հեղուկ գազի գինը կարճ ժամանակում 120 դրամից հասավ 170–180, ապա 200 դրամի։
Հուլիսի 18–ին ՄՊՀ–ն հայտարարեց, որ ուսումնասիրություն է սկսել հեղուկ գազի շուկայում, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները: