https://arm.sputniknews.ru/20250728/inch-e-katarvum-heghuk-gazi-shukajum-tntesagetnery-nshum-en-khndirnery-91764256.html
Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի շուկայում. տնտեսագետները նշում են խնդիրները
Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի շուկայում. տնտեսագետները նշում են խնդիրները
Sputnik Արմենիա
Ոլորտի մասնագետների գնահատմամբ` պետական կառավարման մարմիններն այս շուկայում շատ անելիք ունեն, սակայն իրենց հիմնական գործառույթները խուսափում են իրականացնել։ 28.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-28T21:17+0400
2025-07-28T21:17+0400
2025-07-28T21:17+0400
գազ
հեղուկ գազ
մրցակցության պաշտպանության հանձնաժողով
սուրեն պարսյան
հայաստան
գնաճ
ներկրում
թաթուլ մանասերյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/13/23809672_0:76:1601:976_1920x0_80_0_0_b048938c4e318800c227500c39c02882.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հեղուկ գազի ներկրման ծավալները վերականագնվում են, սակայն շուկայում գազի գինը շարունակում է բարձր մնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը դրան մեկ բացատրություն տվեց` պետությունը չի կատարում իր վերահսկիչ գործառույթը։Հուլիսի 11–ին հայտնել էինք, որ ավելի քան 100 գազատար մեքենա մնացել է Վրաստանում և չի կարողանում հատել հայ–վրացական սահմանը, ինչը հանգեցրել է գազի գների կտրուկ աճի։ Հեղուկ գազի գինը կարճ ժամանակում 120 դրամից հասավ 170–180 դրամի։ Այսօր հեղուկ գազի գինը հասել է 200 դրամի։Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հեղուկ գազի շուկայում գների բարձրացումը բացառապես Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) տիրույթում է, որն էլ հենց պետք է բացատրի` որն է խնդիրը։«Հանձնաժողովն այս շուկայում տարիներ շարունակ ուսումնասիրություններ է իրականացնում և մշտապես հանգում է այն կետին, որ շուկայում կան տասնյակ հարյուրավոր ընկերություններ, որոնք ներկրում են, հետևաբար, մրցակցություն կա, և իրենք անելիք չունեն։ Մինչդեռ իրավիճակը լրիվ այլ է»,– նշեց Պարսյանը։Ինչո՞ւ նախարարը որոշեց սլաքներն ուղղել դեպի ՄՊՀ. Պիպոյանը` հեղուկ գազի շուկայի մասինԸստ նրա` այս իրավիճակում անհրաժեշտ է հասկանալ, թե հեղուկ գազի գնագոյացման վրա ազդող ինչ գործոններ և սպասումեր կան այս ժամանակահատվածում։ Նա այն համոզման է, որ գների վայրիվերումներից խուսափելու համար պետք է Հայաստանում ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան մեծ քանակությամբ հեղուկ գազ պահեստավորել։Տնտեսագետի կարծիքով` պետք է նաև այս ժամանակահատվածում մանրամասն ուսումնասիրել Վերին Լարսի անցակետի թողունակությունը, քանի որ նաև այդ պատճառով է օբյեկտիվորեն սահմանափակվում գազի մատակարարումը։Թե այս պահին քանի մեքենա կա սահմանին, հայտնի չէ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է միայն հուլիսի 17–ի տվյալներ, ըստ որոնց` ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա։ Նախարարը նաև նշել է` ժամանակն է, որ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով։Հանձնաժողովն իր հերթին հայտարարել էր, որ ուսումնասիրություն է սկսել հեղուկ գազի շուկայում, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/13/23809672_18:0:1442:1068_1920x0_80_0_0_91d2a613d24a47a5150648ccd4b72962.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, հեղուկ գազ, մրցակցության պաշտպանության հանձնաժողով, սուրեն պարսյան, հայաստան, գնաճ, ներկրում, թաթուլ մանասերյան
գազ, հեղուկ գազ, մրցակցության պաշտպանության հանձնաժողով, սուրեն պարսյան, հայաստան, գնաճ, ներկրում, թաթուլ մանասերյան
Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի շուկայում. տնտեսագետները նշում են խնդիրները
Ոլորտի մասնագետների գնահատմամբ` պետական կառավարման մարմիններն այս շուկայում շատ անելիք ունեն, սակայն իրենց հիմնական գործառույթները խուսափում են իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հեղուկ գազի ներկրման ծավալները վերականագնվում են, սակայն շուկայում գազի գինը շարունակում է բարձր մնալ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը դրան մեկ բացատրություն տվեց` պետությունը չի կատարում իր վերահսկիչ գործառույթը։
Հուլիսի 11–ին
հայտնել էինք, որ ավելի քան 100 գազատար մեքենա մնացել է Վրաստանում և չի կարողանում հատել հայ–վրացական սահմանը, ինչը հանգեցրել է գազի գների կտրուկ աճի։ Հեղուկ գազի գինը կարճ ժամանակում 120 դրամից հասավ 170–180 դրամի։ Այսօր հեղուկ գազի գինը հասել է 200 դրամի։
«Էկոնոմիկայի նախարարությունն ու ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուղղակի աշխատավարձ են ստանում, սակայն չեն կատարում իրենց գործառույթները։ Տնտեսվարողներին հնարավոր է` մենաշնորհ լինելը ձեռնտու լինի, սակայն այդ դեպքում պետությունն ինչո՞վ է զբաղված։ Ընդամենը պետք է լինել արհեստավարժ, ինչը բացակայում է մեր կառավարության դեպքում, հակառակ դեպքում տնտեսական նման ցուցանիշներ չէինք ունենա։ Ամենավատն այն է, որ հատկապես տնտեսական հատվածի պատասխանատուները որևէ մասնագետի կարծիքը չեն ցանկանում հաշվի առնել»,– ընդգծեց Մանասերյանը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հեղուկ գազի շուկայում գների բարձրացումը բացառապես Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) տիրույթում է, որն էլ հենց պետք է բացատրի` որն է խնդիրը։
«Հանձնաժողովն այս շուկայում տարիներ շարունակ ուսումնասիրություններ է իրականացնում և մշտապես հանգում է այն կետին, որ շուկայում կան տասնյակ հարյուրավոր ընկերություններ, որոնք ներկրում են, հետևաբար, մրցակցություն կա, և իրենք անելիք չունեն։ Մինչդեռ իրավիճակը լրիվ այլ է»,– նշեց Պարսյանը։
Ըստ նրա` այս իրավիճակում անհրաժեշտ է հասկանալ, թե հեղուկ գազի գնագոյացման վրա ազդող ինչ գործոններ և սպասումեր կան այս ժամանակահատվածում։ Նա այն համոզման է, որ գների վայրիվերումներից խուսափելու համար պետք է Հայաստանում ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան մեծ քանակությամբ հեղուկ գազ պահեստավորել։
Տնտեսագետի կարծիքով` պետք է նաև այս ժամանակահատվածում մանրամասն ուսումնասիրել Վերին Լարսի անցակետի թողունակությունը, քանի որ նաև այդ պատճառով է օբյեկտիվորեն սահմանափակվում գազի մատակարարումը։
«Մյուս խնդիրը ՌԴ–ում ու համաշխարհային շուկաներում նավթի, գազի գների դինամիկան է։ Հիմա անորոշությունը բավականին բարձր է այս շուկաներում, հետևաբար, գները ևս բարձր են։ Բազմաթիվ հայ ներկրողներ թանկ գներով են ձեռք բերել հեղուկ գազը` մտավախություն ունենալով, որ հնարավոր է` մատակարարման խնդիր ունենան, ու հիմա էլ պետք է թանկ գներով էլ վաճառեն»,– ընդգծեց Պարսյանը։
Թե այս պահին քանի մեքենա կա սահմանին, հայտնի չէ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է միայն հուլիսի 17–ի տվյալներ, ըստ որոնց`
ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա։ Նախարարը նաև նշել է` ժամանակն է, որ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով։
Հանձնաժողովն իր հերթին հայտարարել էր, որ
ուսումնասիրություն է սկսել հեղուկ գազի շուկայում, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները: