https://arm.sputniknews.ru/20250731/aram-sargsjani-dem-mahapvordzi-gvortsvov-kalanavvorvats-samveljani-arvoghjakan-vitshaky-vatacel-e-91880847.html
Արամ Սարգսյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Սամվելյանի առողջական վիճակը վատացել է
Արամ Սարգսյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Սամվելյանի առողջական վիճակը վատացել է
Sputnik Արմենիա
Սամվելյանը կալանավորվել է հուլիսի 24-ին և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։ 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T21:41+0400
2025-07-31T21:41+0400
2025-07-31T21:51+0400
արամ սարգսյան
մահափորձ
զարուհի փոստանջյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով կալանավորված գործարար Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը Քննչական կոմիտեում վատացել է, նրա համար շտապօգնություն է հրավիրվել։ Ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը։Հուլիսի 24-ին դատարանի որոշմամբ կալանավորված և «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված Սամվելյանն այսօր Քննչական կոմիտե էր տեղափոխվել քննչական գործողություններին մասնակցելու համար, ինչի ընթացքում էլ նրան ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։Զարուհի Փոստանջյանը շեշտում է, որ Սամվելյանի մեղադրանքը որևէ հիմք չունի և ամբողջությամբ շինծու է։ Ըստ գործի նյութերի՝ Սամվելյանին գաղտնալսել են, նրա տունը խուզարկել են և մահճակալի տակ հայտնաբերել են 1 մարտական նռնակ, որով իբրև թե պատրաստվել է իրականացնել սպանություն։Պաշտպանի խոսքով՝ Սամվելյանը վերջերս հայտնվել է ծայրահեղ ծանր առողջական վիճակում՝ տարել է սրտամկանի ինֆարկտ, և մինչ այժմ ամբողջովին չի ապաքինվել։ Չնայած առողջական ծանր վիճակին, հիվանդանոցից նոր դուրս գրված, նրան կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու նրա կյանքի սպառնացող վտանգը։Ըստ պաշտպանի՝ Սամվելյանի կալանավորելու մի փորձ արվել է հուլիսի 21-ին, սակայն դատարանը մերժել է, չի կալանավորել։ 3 օր անց՝ հուլիսի 24-ին քննիչները կրկին դիմել են դատարան, այս անգամ միջնորդությունը բավարարվել է, և Սամվելյանին կալանավորել են։Նշենք, որ համացանցում մի շարք տեսանյութեր են շրջանառվում, որտեղ Արարատի մարզից գործարար Ստեփան Սամվելյանը մեղադրում է Արամ Սարգսյանին բիզնեսի մասնաբաժին խլելու համար, ինչպես նաև քննադատում է գործող իշխանություններին և նրանց աջակցող ուժերին։Հավելենք, որ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ստեփան Սամվելյանին այս տարվա մարտին մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ Սամվելյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։ Հուլիսի 8-ին նշանակված հերթական դատական նիստը չէր կայացել՝ Սամվելյանի առողջական վիճակի պատճառով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ սարգսյան, մահափորձ, զարուհի փոստանջյան
արամ սարգսյան, մահափորձ, զարուհի փոստանջյան
Արամ Սարգսյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Սամվելյանի առողջական վիճակը վատացել է
21:41 31.07.2025 (Թարմացված է: 21:51 31.07.2025) Սամվելյանը կալանավորվել է հուլիսի 24-ին և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով կալանավորված գործարար Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը Քննչական կոմիտեում վատացել է, նրա համար շտապօգնություն է հրավիրվել։ Ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Հուլիսի 24-ին դատարանի որոշմամբ կալանավորված և «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված Սամվելյանն այսօր Քննչական կոմիտե էր տեղափոխվել քննչական գործողություններին մասնակցելու համար, ինչի ընթացքում էլ նրան ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։
Զարուհի Փոստանջյանը շեշտում է, որ Սամվելյանի մեղադրանքը որևէ հիմք չունի և ամբողջությամբ շինծու է։ Ըստ գործի նյութերի՝ Սամվելյանին գաղտնալսել են, նրա տունը խուզարկել են և մահճակալի տակ հայտնաբերել են 1 մարտական նռնակ, որով իբրև թե պատրաստվել է իրականացնել սպանություն։
«Գտել են մի հիվանդ մարդու, որը դժվարությամբ քայլում է, դժվարությամբ մտքերն արտաբերում է, ինչպե՞ս պետք է սպանություն նախապատրաստեր։ Ինսուլտ է տարել, գիտակցության և հիշողության հետ խնդիր ունի, բերել են էստեղ, ասել են՝ պետք է ցուցմունքներ տաս։ Ես կարճ ժամանակ շփվեցի հետը և հասկացա, որ մարդը չի գիտակցում՝ ինչ է կատարվում իր հետ։ Դեղորայքային խորը ազդեցության տակ է, որը հարազատները բերել են «Արմավիր» ՔԿՀ, փոխանցել են իրեն»,- ֆեյսբուքյան եթերի ժամանակ հայտնել է Փոստանջյանը։
Պաշտպանի խոսքով՝ Սամվելյանը վերջերս հայտնվել է ծայրահեղ ծանր առողջական վիճակում՝ տարել է սրտամկանի ինֆարկտ, և մինչ այժմ ամբողջովին չի ապաքինվել։ Չնայած առողջական ծանր վիճակին, հիվանդանոցից նոր դուրս գրված, նրան կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու նրա կյանքի սպառնացող վտանգը։
Ըստ պաշտպանի՝ Սամվելյանի կալանավորելու մի փորձ արվել է հուլիսի 21-ին, սակայն դատարանը մերժել է, չի կալանավորել։ 3 օր անց՝ հուլիսի 24-ին քննիչները կրկին դիմել են դատարան, այս անգամ միջնորդությունը բավարարվել է, և Սամվելյանին կալանավորել են։
Նշենք, որ համացանցում մի շարք տեսանյութեր են շրջանառվում, որտեղ Արարատի մարզից գործարար Ստեփան Սամվելյանը մեղադրում է Արամ Սարգսյանին բիզնեսի մասնաբաժին խլելու համար, ինչպես նաև քննադատում է գործող իշխանություններին և նրանց աջակցող ուժերին։
Հավելենք, որ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ստեփան Սամվելյանին այս տարվա մարտին մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ Սամվելյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։ Հուլիսի 8-ին նշանակված հերթական դատական նիստը չէր կայացել՝ Սամվելյանի առողջական վիճակի պատճառով։