https://arm.sputniknews.ru/20250730/rvomanvos-petrvosjani-nakhadzernutjamb-hecum-chegharkvel-en-mi-sharq-gnman-gvortsyntacner-91841704.html
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ–ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ–ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ
Sputnik Արմենիա
Կասեցումը պայմանավորված է ընկերությունում գնման գործընթացներին առնչվող համակարգային խնդիրների հետ։ 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T20:45+0400
2025-07-30T20:45+0400
2025-07-30T20:45+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ռոմանոս պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33585752_0:160:3072:1888_1920x0_80_0_0_cb83f91be65612629297aa8902c16257.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով։ Տեղեկությունը հայտնում է ՀԷՑ–ի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ խոսքն ընկերության կարիքների համար մինչ այս նախաձեռնված չորս գնումների գործընթացների մասին է։Տվյալ գնումների գործընթացների միջոցով նախատեսվում էր ձեռք բերել ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսված մի շարք աշխատանքների համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներ, հաշվիչներ, մալուխ։Նշվում է նաև, որ այս փուլում իրականացվում են ՀԷՑ–ի կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման նպատակով գնումների գործընթացների լավարկման աշխատանքներ, ինչպես նաև կազմակերպվում և մշակվում են դրանց իրականացման թափանցիկությունը, օբյեկտիվությունն ու ներառականությունը ապահովող գործիքակազմերը:«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնում են նաև, որ ընկերության կարիքների համար նախատեսվող գնումների գործընթացները կմեկնարկեն ըստ պլանավորված ժամանակացույցի՝ սկսած օգոստոսի առաջին տասնօրյակից:Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33585752_171:0:2902:2048_1920x0_80_0_0_0a873da03c15093a863a2ee2f0118f4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ–ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ
Կասեցումը պայմանավորված է ընկերությունում գնման գործընթացներին առնչվող համակարգային խնդիրների հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով։ Տեղեկությունը հայտնում է
ՀԷՑ–ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խոսքն ընկերության կարիքների համար մինչ այս նախաձեռնված չորս գնումների գործընթացների մասին է։
«Ժամանակավոր կառավարչի կողմից գնումների այդ գործընթացների կասեցումը պայմանավորված է ընկերությունում այդ գործընթացներին առնչվող ընթացակարգերում վերհանված մի շարք համակարգային խնդիրներով (խտրական տեխբնութագրեր, ոչ ներառական և անթափանցիկ գործընթացներ, նախնական գնանշման ոչ օբյեկտիվ մոտեցումներ և այլն)»,– ասված է հաղորդագրությունում։
Տվյալ գնումների գործընթացների միջոցով նախատեսվում էր ձեռք բերել ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսված մի շարք աշխատանքների համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներ, հաշվիչներ, մալուխ։
Նշվում է նաև, որ այս փուլում իրականացվում են ՀԷՑ–ի կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման նպատակով գնումների գործընթացների լավարկման աշխատանքներ, ինչպես նաև կազմակերպվում և մշակվում են դրանց իրականացման թափանցիկությունը, օբյեկտիվությունն ու ներառականությունը ապահովող գործիքակազմերը:
«Գնումների գործընթացների՝ այս փուլում չեղարկումը և առաջիկայում դրանց նորովի մեկնարկումը ընկերությունում զուգորդվում է տեխնիկական և էներգետիկ ուղղություններով հրատապ կարիքների և միջնաժամկետ կտրվածքով պլանավորված անհետաձգելի աշխատանքների հետ համապարփակ համադրմամբ»,– նշված է հաղորդագրությունում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնում են նաև, որ ընկերության կարիքների համար նախատեսվող գնումների գործընթացները կմեկնարկեն ըստ պլանավորված ժամանակացույցի՝ սկսած օգոստոսի առաջին տասնօրյակից:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։