00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեփականազրկման կամայական դրսևորում․ Արա Աբրահամյանը բողոքարկելու է դատական ակտը

© Sputnik / Asatur Yesayants«Մանկական աշխարհ»
«Մանկական աշխարհ» - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2025
Բաժանորդագրվել
Ընկերությունում վստահ է, որ կայացված որոշման շարժառիթն Արա Աբրահամյանի գործունեությունն է, բայց և հիշեցնում են՝ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ն օտարերկրյա ներդրող է:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար, «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ հիմնադիր Արա Աբրահամյանի պաշտպանական թիմը բողոքարկելու է Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ Հյուսիսային պողոտայի 2859.4 քմ մակերեսով հողատարածքը Երևանին վերադարձնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25–ի նիստում որոշել է Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը, որը «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն էր, վերադարձնել Երևան համայնքին:
Բացի այդ, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 31–ի նիստի ժամանակ քննելու է ՀՀ գլխավոր դատախազության մեկ այլ հայց ընդդեմ «Սոգլասիե–Արմենիա» ՓԲԸ–ի՝ անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին։ Խոսքը Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասին է, որն ըստ դատախազության` մասնավորեցվել է օրենքի խախտմամբ:
«Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ տարածած հաղորդագրության մեծ նշվում է, որ ակնհայտորեն դատական ակտը պայմանավորված է Արա Աբրահամյանի գործունեությամբ: Ընդգծվում է, որ ընկերության կողմից նշված տարածքում կատարվել և կատարվում են անհրաժեշտ շինարարական աշխատանքները։ Պնդում են, որ աշխատանքների ձգձգման, դժվարությունների և խոչընդոտների հասցեատերերը վարչական մարմիններն են, իսկ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ն օտարերկրյա ներդրող է:
«Ցավոք, Հակակոռուպցիոն դատարանն այս գործով անտեսել է նշված օբյեկտիվ տվյալներն ամբողջությամբ և նախապատվություն է տվել առանց անհրաժեշտ իրավական հիմքերի՝ սեփականազրկման կամայական դրսևորմանը: Ուշագրավ է, որ դատարանի կողմից առաջ քաշված պատճառաբանությունները ոչ միայն չեն համապատասխանում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումների, Վճռաբեկ դատարանի պահանջներին, այլև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված պահանջներին»,- նշված է հայտարարության մեջ:
«Սոգլասիե-Արմենիան» նկատում է՝ նմանատիպ մեկ այլ գործով Հակակոռուպցիոն դատարանի նույն դատավորը մերժել էր Գլխավոր դատախազության հայցը հարակից հասցեում գտնվող մեկ այլ տարածքի վերաբերյալ, որի սեփականատերն այս դեպքում իշխանամերձ ընկերություն է:
Լրահոս
0