https://arm.sputniknews.ru/20250728/ara-abrahamjanin-patkanvogh-taratsqy-kveradardzvi-erevan-hamajnqin-91767036.html
Արա Աբրահամյանին պատկանող տարածքը կվերադարձվի Երևան համայնքին
Արա Աբրահամյանին պատկանող տարածքը կվերադարձվի Երևան համայնքին
Sputnik Արմենիա
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կայացրած այս վճիռն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց: 28.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-28T20:47+0400
2025-07-28T20:47+0400
2025-07-28T20:47+0400
արա աբրահամյան
դատարան
ռուսաստանի հայերի միություն
երևան
անշարժ գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/11/53914429_0:85:1600:985_1920x0_80_0_0_1d905d7edc2818d46a01b25026fd2143.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը, որը «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն էր, դատարանի որոշմամբ վերադարձվեց Երևան համայնքին: Նման որոշում է կայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25–ի նիստի ժամանակ։ Տեղեկությունը հրապարակաված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։Ավելի վաղ` 2024 թ. հոկտեմբերին, հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը, չսպասելով դատարանի որոշմանը, հատուկ տեխնիկայի միջոցով սկսել էր ազատել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանին պատկանող այս տարածքը։ «Սոգլասիե» ՓԲԸ–ն 1993 թվականին հիմնադրել է Արա Աբրահամյանը։«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այս որոշումն ընդունվել է դռնբաց դատական նիստին` դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, որի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ի բավարարվել է։«Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 20.000 դրամ՝ որպես պետական տուրքի գումար։Որոշման մեջ նաև նշված է, որ վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:Այս վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:Բացի այդ, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ հուլիսի 31–ի նիստի ժամանակ կքննի ՀՀ գլխավոր դատախազության մեկ այլ հայց ընդդեմ «Սոգլասիե–Արմենիա» ՓԲԸ–ի՝ անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին։Նշենք, որ խոսքը Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասին է, որն ըստ դատախազության` մասնավորեցվել է օրենքի խախտմամբ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/11/53914429_88:0:1512:1068_1920x0_80_0_0_730655323dbf747ef134f8c1926f9212.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա աբրահամյան, դատարան, ռուսաստանի հայերի միություն, երևան, անշարժ գույք
արա աբրահամյան, դատարան, ռուսաստանի հայերի միություն, երևան, անշարժ գույք
Արա Աբրահամյանին պատկանող տարածքը կվերադարձվի Երևան համայնքին
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կայացրած այս վճիռն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը, որը «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն էր, դատարանի որոշմամբ վերադարձվեց Երևան համայնքին: Նման որոշում է կայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25–ի նիստի ժամանակ։
Տեղեկությունը հրապարակաված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։
Ավելի վաղ` 2024 թ. հոկտեմբերին, հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը, չսպասելով դատարանի որոշմանը,
հատուկ տեխնիկայի միջոցով սկսել էր ազատել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանին պատկանող այս տարածքը։ «Սոգլասիե» ՓԲԸ–ն 1993 թվականին հիմնադրել է Արա Աբրահամյանը։
«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այս որոշումն ընդունվել է դռնբաց դատական նիստին` դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, որի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ի բավարարվել է։
«Հայցը բավարարել՝ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ սեփականության իրավունքը Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչել կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը վերադարձնել Երևան համայնքին»,– մասնավորապես ասված է որոշման մեջ:
«Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 20.000 դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
Որոշման մեջ նաև նշված է, որ վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Այս վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Բացի այդ, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ հուլիսի 31–ի նիստի ժամանակ կքննի ՀՀ գլխավոր դատախազության մեկ այլ հայց ընդդեմ «Սոգլասիե–Արմենիա» ՓԲԸ–ի՝ անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին։
Նշենք, որ խոսքը Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասին է, որն ըստ դատախազության` մասնավորեցվել է օրենքի խախտմամբ: