https://arm.sputniknews.ru/20250729/qanaqer-zejtuni-nakhkin-taghapetin-meghadranq-e-arajadrvel-gvortsn-ugharkvel-e-dataran-91800399.html
Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան
Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան
Sputnik Արմենիա
Ըստ մեղադրանքի, նախկին թաղապետը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ համայնքին պատճառելով առանձնապես... 29.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-29T19:01+0400
2025-07-29T19:01+0400
2025-07-29T19:04+0400
թաղապետ
քանաքեռ-զեյթուն համայնք
դատարան
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91800611_0:0:600:338_1920x0_80_0_0_0c32d13842b308698f3c2caf1a76bda3.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Դատախազը 2025 թվականի հուլիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով թիվ 147 մանկապարտեզն օտարած՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ա. Ք.-ի (Արայիկ Քոթանջյան-խմբ.) վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը:Տեղեկությունը հայտնում են ՀՀ դատախազությունից։2007 թվականի հունվարի 24-ին Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի՝ ի դեմս թաղապետ Արայիկ Քոթանջյանի և ՍՊ ընկերության տնօրենի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որով գույքը ՍՊ ընկերությանն է օտարվել 1 միլիոն 910 հազար 250 դրամով:Արդյունքում, նախկին թաղապետը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 14 միլիոն 189 հազար 750 դրամի վնաս:2025 թվականի հուլիսի 25-ին Քոթանջյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով)Նույն օրը մեղադրյալ Արայիկ Քոթանջյանի վերաբերյալ գործն անջատվել է և 2025 թվականի հուլիսի 28-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91800611_67:0:600:400_1920x0_80_0_0_97df2959ed08fea8fe7a6dbc3c820c61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թաղապետ, քանաքեռ-զեյթուն համայնք, դատարան, մեղադրանք
թաղապետ, քանաքեռ-զեյթուն համայնք, դատարան, մեղադրանք
Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան
19:01 29.07.2025 (Թարմացված է: 19:04 29.07.2025) Ըստ մեղադրանքի, նախկին թաղապետը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 14 միլիոն 189 հազար 750 դրամի վնաս:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Դատախազը 2025 թվականի հուլիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով թիվ 147 մանկապարտեզն օտարած՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ա. Ք.-ի (Արայիկ Քոթանջյան-խմբ.) վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը:
Տեղեկությունը հայտնում են
ՀՀ դատախազությունից։
ՔԿ-ում պարզվել է, որ Արայիկ Քոթանջյանը, ի պաշտոնե ունենալով համայնքի գույքը տնօրինելու լիազորություն, հանդիսանալով Երևան քաղաքի Դրոյի 21Ա շենքի 1-ին հարկի 141 քմ տարածքի՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման պատասխանատուն, 2006 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել է համայնքի ավագանու թիվ 86 որոշումը: Համաձայն այդ որոշման՝ համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի 141 քմ տարածքը, առանց գույքի գնահատման, 1 միլիոն 910 հազար 250 դրամով (1 քմ-ն՝ 13 հազար 500 դրամով) օտարվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանն, այն դեպքում, երբ գույքի իրական շուկայական արժեքը կազմել է 16 միլիոն 100 հազար դրամ:
2007 թվականի հունվարի 24-ին Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի՝ ի դեմս թաղապետ Արայիկ Քոթանջյանի և ՍՊ ընկերության տնօրենի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որով գույքը ՍՊ ընկերությանն է օտարվել 1 միլիոն 910 հազար 250 դրամով:
Արդյունքում, նախկին թաղապետը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 14 միլիոն 189 հազար 750 դրամի վնաս:
2025 թվականի հուլիսի 25-ին Քոթանջյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով)
Նույն օրը մեղադրյալ Արայիկ Քոթանջյանի վերաբերյալ գործն անջատվել է և 2025 թվականի հուլիսի 28-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: