00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցի ուսանողը խուլերի համար ԱԲ թարգմանիչ է պատրաստում

© Sputnik / Aram GareginyanՀովսեփ Մարդոյան
Հովսեփ Մարդոյան - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2025
Բաժանորդագրվել
Ուսանող Հովսեփ Մարդոյանի ծրագիրը գրավոր և ձայնային հաղորդագրությունները ավտոմատ թարգմանում է ժեստերի լեզվով և հակառակը:
Գյումրեցի ուսանող Հովսեփ Մարդոյանը ԱԲ-թարգմանիչ է մշակում, որը սովորական լեզուներից պետք է թարգմանի ժեստերի լեզվի և հակառակը։ Պատրաստի արտադրանքը նա հույս ունի ներկայացնել մինչև տարեվերջ։ Հովսեփն ուզում է իր ծրագրում նաև առցանց կրթության և աշխատանքի տեղավորման բլոկ ներառել։ Այս ամենի մասին գյումրեցի ուսանողը պատմեց Sputnik Արմենիային։
Հովսեփն արդեն բանակցել է մի քանի ՏՏ ընկերությունների հետ, որոնք պատրաստ են այդպիսի թարգմանչի միջոցով վերապատրաստման դասընթացներ անցկացնել, այնուհետև աշխատանքի ընդունել մի քանի հոգու։
Մարդոյանը (և նրա Salute AI ստարտափը) բարդ խնդիր է ստանձնել, քանի որ աշխարհում ավելի քան 300 ժեստերի լեզու կա։ Նա որոշել է սկսել ամենատարածվածներից, ներառյալ ամերիկյան համակարգը (American Sign Language), որը նրա ծրագիրն արդեն թարգմանում է 96% ճշգրտությամբ։
Ռուսական սոֆթը հայկական լսարաններում
Աշխատանքի ընթացքում նա կապ է հաստատել ԱՄՆ-ի մասնագետների հետ, որոնք համաձայնել են հեռակա կարգով օգնել կամավոր հիմունքներով (ծրագրավորողներ, սուրդոթարգմանիչներ, մարքեթինգի մասնագետներ և այլն)։ Մեծ մասամբ դրանք խուլ և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հարազատներն են։ Բացի այդ, ԱՄՆ-ում Հովսեփը կարողացել է մոտ 1500 հոգուց բաղկացած ֆոկուս խումբ հավաքել, որոնց հետ անընդհատ հետադարձ կապ է պահպանում (ինչպես ձևավորել այս կամ այն դետալը, արդյոք անիմացիա պետք է երեխաների օգտագործողների համար և այլն):
Ֆրանսիական և գերմանական մոդելների համար այն արդեն հասել է 86% ճշգրտության, իսկ հայկական ժեստերի լեզվի մոդելը դեռ մշակվում է: Այդ ուղղությամբ նա սկսել է աշխատել Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի հետ (գտնվում է Նորք-Մարաշ թաղամասում)։
Ծրագիրը կներառի նաև ձայնային հաղորդագրություններից թարգմանություն, ինչպես նաև ուսուցման մոդուլ՝ Duolingo-ի նման մի բան, բայց ժեստերի լեզվի համար (ի դեպ, Dullingo-ն նման դասընթաց դեռ չունի):
«Ընդհանուր առմամբ աշխարհում խուլ ու համրերի 86%-ը տիրապետում է ժեստերի լեզվին։ Ինչո՞ւ ոչ 99% կամ 100%-ը: Քանի որ վերջին տարիներին աշխարհում ուսուցիչների թիվը նվազել է։ Ոչ բոլորն են կարողանում, նույնիսկ ԱՄՆ-ում, ուսուցիչ գտնել իրենց երեխաների համար: Դրա համար էլ մենք որոշեցինք ուսուցման բլոկ ավելացնել»,-պատմում է Մարդոյանը։
Ծրագիրն ուզում են իրականացնել ոչ միայն հավելվածի, այլև վեբ-ծառայության տեսքով, ինչպես նաև որպես Google Meet-ի պլագին (հավելում)։
Լրահոս
0