https://arm.sputniknews.ru/20250529/rusakan-svofty-hajkakan-lsarannerum-89513207.html
Ռուսական սոֆթը հայկական լսարաններում
Ռուսական սոֆթը հայկական լսարաններում
Sputnik Արմենիա
Փորձագետները հուսով են, որ ՀՌՀ-ն առանցքային օղակ կդառնա այդ տեխնոլոգիաները գործնականում կիրառող մասնագետների պատրաստման գործում: 29.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-29T17:12+0400
2025-05-29T17:12+0400
2025-05-29T17:12+0400
հայաստան
ռուսաստան
կիբեռանվտանգություն
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88463056_0:84:1600:984_1920x0_80_0_0_fda47e28274cf3da1c5b5bf57ca3005c.jpg
ԵԱՏՄ–ի օրվա կապակցությամբ Երևանում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայ-ռուսական համալսարանի (ՀՌՀ) և «Հայրենական սոֆթ» ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիայի միջև:Արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ և դարձել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ինդուստրիա» առաջիկա միջազգային համաժողովի նախաբանը։ Համաժողովը կանցկացվի հունիսի 2-6-ը Նիժնի Նովգորոդում, որտեղ կհավաքվեն ԵԱՏՄ ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունները։Հուշագիրն ամրագրում է Հայաստանի տարածքում համատեղ կրթական ծրագրերի, գիտահետազոտական նախագծերի և ռուսական ՏՏ լուծումների փորձնական ներդրման ուղղությամբ կողմերի մտադրությունները: Ուշադրության կենտրոնում են կիբեռանվտանգությունը, ներմուծման փոխարինումը, արհեստական բանականությունը և ամպային տեխնոլոգիաները:ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը նշել է, որ փաստաթուղթը հենց մայիսի 29-ին ստորագրելը խորհրդանշական է: «ԵԱՏՄ օրը մենք ընդգծում ենք թվային ոլորտում միության մասնակից պետությունների առաջնահերթությունների ընդհանրությունը։ Ռուսական ծրագրային ապահովումն այսօր արդեն պահանջված է Հայաստանի կրթական և գիտական շրջանակներում։ Եվ հիմա մենք անցնում ենք համակարգային ինտեգրման՝ դասախոսությունների դասընթացներից մինչև համատեղ լաբորատորիաներ և ստարտափներ»:«Հայրենական սոֆթ» ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռենատ Լաշինի խոսքով՝ Հայաստանն արդեն իրեն դրսևորել է որպես Ռուսաստանի ակտիվ թվային գործընկեր: Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն ընդգծել է նախագծի երկարաժամկետ նշանակությունը. «ՀՌՀ-ն և Ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիան դառնում են Հայաստանի և Ռուսաստանի թվային ինտեգրման առաջատարներ։ Սա հատկապես կարևոր է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Երևան կատարելիք այցի նախաշեմին, քանի որ բարձրացվելու են բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության խորացման առանցքային հարցեր: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են հուշագրերից ծնվում կոնկրետ համատեղ նախագծեր»։Կողմերն արդեն ձեռնամուխ են եղել միջոցառումների մանրամասն ծրագրի ձևավորմանը։ Առաջին քայլերից են ռուսական ERP և կիբեռանվտանգ համակարգերի վերաբերյալ համատեղ դասընթացի մեկնարկը, հայ ուսանողների և ՏՏ ընկերությունների մասնակցությամբ հաքաթոնի անցկացումը, ինչպես նաև թիմերի ընտրությունը գիտական և ուսանողական ստարտափներին աջակցելու համար:Նշենք, որ 2024 թվականին կիբեռանվտանգության ռուսական լուծումների մատակարարումները Հայաստան աճել են ավելի քան հինգ անգամ։«Հայրենական սոֆթ» ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիան միավորում է ավելի քան 300 ռուսական ծրագրային ապահովում մշակող ընկերությունների: Հայ-ռուսական համալսարանը հայաստանյան առաջատար բուհ է, որի գործունեության հիմքում ռուսական կրթական չափորոշիչներն են:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88463056_89:0:1512:1067_1920x0_80_0_0_59e06ae53097363d3096cac3fa357fcb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, կիբեռանվտանգություն, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
հայաստան, ռուսաստան, կիբեռանվտանգություն, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
Ռուսական սոֆթը հայկական լսարաններում
Փորձագետները հուսով են, որ ՀՌՀ-ն առանցքային օղակ կդառնա այդ տեխնոլոգիաները գործնականում կիրառող մասնագետների պատրաստման գործում:
ԵԱՏՄ–ի օրվա կապակցությամբ Երևանում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայ-ռուսական համալսարանի (ՀՌՀ) և «Հայրենական սոֆթ» ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիայի միջև:
Արարողությունը տեղի է ունեցել
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ և դարձել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ինդուստրիա» առաջիկա միջազգային համաժողովի նախաբանը։ Համաժողովը կանցկացվի հունիսի 2-6-ը Նիժնի Նովգորոդում, որտեղ կհավաքվեն ԵԱՏՄ ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունները։
Հուշագիրն ամրագրում է Հայաստանի տարածքում համատեղ կրթական ծրագրերի, գիտահետազոտական նախագծերի և ռուսական ՏՏ լուծումների փորձնական ներդրման ուղղությամբ կողմերի մտադրությունները: Ուշադրության կենտրոնում են կիբեռանվտանգությունը, ներմուծման փոխարինումը, արհեստական բանականությունը և ամպային տեխնոլոգիաները:
ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը նշել է, որ փաստաթուղթը հենց մայիսի 29-ին ստորագրելը խորհրդանշական է: «ԵԱՏՄ օրը մենք ընդգծում ենք թվային ոլորտում միության մասնակից պետությունների առաջնահերթությունների ընդհանրությունը։ Ռուսական ծրագրային ապահովումն այսօր արդեն պահանջված է
Հայաստանի կրթական և գիտական շրջանակներում։ Եվ հիմա մենք անցնում ենք համակարգային ինտեգրման՝ դասախոսությունների դասընթացներից մինչև համատեղ լաբորատորիաներ և ստարտափներ»:
«Հայրենական սոֆթ» ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռենատ Լաշինի խոսքով՝ Հայաստանն արդեն իրեն դրսևորել է որպես Ռուսաստանի ակտիվ թվային գործընկեր:
«Մենք առաջարկում ենք ոչ միայն ծրագրային լուծումներ, այլև էկոհամակարգ՝ պրակտիկայով, ստաժավորմամբ, աշխատակազմով և մենթորությամբ։ Այս հուշագիրը ներդրում է տարածաշրջանի մարդկային կապիտալում»։
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն ընդգծել է նախագծի երկարաժամկետ նշանակությունը. «ՀՌՀ-ն և Ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիան դառնում են
Հայաստանի և Ռուսաստանի թվային ինտեգրման առաջատարներ։ Սա հատկապես կարևոր է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Երևան կատարելիք այցի նախաշեմին, քանի որ բարձրացվելու են բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության խորացման առանցքային հարցեր: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են հուշագրերից ծնվում կոնկրետ համատեղ նախագծեր»։
Կողմերն արդեն ձեռնամուխ են եղել միջոցառումների մանրամասն ծրագրի ձևավորմանը։ Առաջին քայլերից են ռուսական ERP և կիբեռանվտանգ համակարգերի վերաբերյալ համատեղ դասընթացի մեկնարկը, հայ ուսանողների և ՏՏ ընկերությունների մասնակցությամբ հաքաթոնի անցկացումը, ինչպես նաև թիմերի ընտրությունը գիտական և ուսանողական ստարտափներին աջակցելու համար:
Նշենք, որ 2024 թվականին կիբեռանվտանգության ռուսական լուծումների մատակարարումները Հայաստան աճել են ավելի քան հինգ անգամ։
«Հայրենական սոֆթ» ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիան միավորում է ավելի քան 300 ռուսական ծրագրային ապահովում մշակող ընկերությունների: Հայ-ռուսական համալսարանը հայաստանյան առաջատար բուհ է, որի գործունեության հիմքում ռուսական կրթական չափորոշիչներն են: