https://arm.sputniknews.ru/20250728/vorvonq-en-linelu-nvor-qaghaqakan-uzhi-himqery-karapetjany-nvor-ugherdz-e-hghel-mekusaranic-91745169.html
Որո՞նք են լինելու նոր քաղաքական ուժի հիմքերը. Կարապետյանը նոր ուղերձ է հղել մեկուսարանից
Որո՞նք են լինելու նոր քաղաքական ուժի հիմքերը. Կարապետյանը նոր ուղերձ է հղել մեկուսարանից
Sputnik Արմենիա
Գործարար Սամվել Կարապետյանի խոսքով` գործող իշխանությունների անհաջողությունները կդառնան նոր քաղաքական ուժի հաջողությունների հիմքը։ 28.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-28T11:38+0400
2025-07-28T11:38+0400
2025-07-28T11:41+0400
սամվել կարապետյան
ուղերձ
նամակ
տաշիր
«տաշիր» ընկերությունների խումբ
քաղաքականություն
կուսակցություն
կալանք
մեկուսարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469676_0:164:1600:1065_1920x0_80_0_0_7900c81240b55dfdc1b3216fb609cb2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik․ Սկզբունքորեն նոր քաղաքական ուժը, նոր ձևավորվող թիմը հիմնված է լինելու հատկապես ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։ Այս մասին մեկուսարանից հղած նոր նամակում գրել է գործարար, «Տաշիր» խմբի ընկերություների նախագահ Սամվել Կարապետյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 4–ին կալանավայրից հղած իր ուղերձում գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ասել էր, որ գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը` ըստ էության հայտարարելով նոր քաղաքական միավորի ստեղծման մասին։Այսօրվա նամակում Կարապետյանը նշել է, որ իշխանություններին չի հաջողվել հուսահատեցնել երիտասարդներին ու լռեցնել լրագրողներին, և որ նոր քաղաքական ուժի հաջողությունների հիմքը կդառնա հենց այն, ինչ չի հաջողվել գործող իշխանություններին։Գործարարը նկատել է, որ չի հաջողվել կոտրել Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կամքը։ Անկախ իշխանությունների` եկեղեցու դեմ սկասած արշավի, չի հաջողվել կոտրել հավատը մեր եկեղեցու առաքելության նկատմամբ, հակառակը` «ավելի ու ավելի շատ մարդիկ համախմբվում են Մայր աթոռի շուրջ»։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469676_134:0:1554:1065_1920x0_80_0_0_fa17bbce913f82e8e1095e15d318fa44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, ուղերձ, նամակ, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, քաղաքականություն, կուսակցություն, կալանք, մեկուսարան
սամվել կարապետյան, ուղերձ, նամակ, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, քաղաքականություն, կուսակցություն, կալանք, մեկուսարան
Որո՞նք են լինելու նոր քաղաքական ուժի հիմքերը. Կարապետյանը նոր ուղերձ է հղել մեկուսարանից
11:38 28.07.2025 (Թարմացված է: 11:41 28.07.2025) Գործարար Սամվել Կարապետյանի խոսքով` գործող իշխանությունների անհաջողությունները կդառնան նոր քաղաքական ուժի հաջողությունների հիմքը։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik․ Սկզբունքորեն նոր քաղաքական ուժը, նոր ձևավորվող թիմը հիմնված է լինելու հատկապես ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։ Այս մասին մեկուսարանից հղած նոր
նամակում գրել է գործարար, «Տաշիր» խմբի ընկերություների նախագահ Սամվել Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
հուլիսի 4–ին կալանավայրից հղած իր ուղերձում գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ասել էր, որ գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը` ըստ էության հայտարարելով նոր քաղաքական միավորի ստեղծման մասին։
Այսօրվա նամակում Կարապետյանը նշել է, որ իշխանություններին չի հաջողվել հուսահատեցնել երիտասարդներին ու լռեցնել լրագրողներին, և որ նոր քաղաքական ուժի հաջողությունների հիմքը կդառնա հենց այն, ինչ չի հաջողվել գործող իշխանություններին։
«Անցնելով պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների, անապահովության միջով՝ մնացել են պինդ ու տաղանդավոր, մեր Հայաստանի ապագայի մասին մտածող ու դրանով ապրող։ Չհաջողվեց լռեցնել լրագրողներին և ազատ խոսքը։ Տեղեկատվական տեռորի, ստերի, մանիպուլիացների շղթան կոտրվում է, և իրենց աշխատանքը նվիրումով կատարող իրական լրագրողների միջոցով իրականությունը հասանելի է դառնում մեր հանրությանը»,– ասված է նամակում։
Գործարարը նկատել է, որ չի հաջողվել կոտրել Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կամքը։ Անկախ իշխանությունների` եկեղեցու դեմ սկասած արշավի, չի հաջողվել կոտրել հավատը մեր եկեղեցու առաքելության նկատմամբ, հակառակը` «ավելի ու ավելի շատ մարդիկ համախմբվում են Մայր աթոռի շուրջ»։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն
անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։
Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով
նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։