https://arm.sputniknews.ru/20250728/samvel-karapetjani-kalanqy-entaka-e-veracman-pastabany-dzev-chuneq-artahajtutjan-masin-91761863.html
Սամվել Կարապետյանի կալանքը ենթակա է վերացման. փաստաբանը` «ձև չունեք» արտահայտության մասին
Սամվել Կարապետյանի կալանքը ենթակա է վերացման. փաստաբանը` «ձև չունեք» արտահայտության մասին
Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյանն ընդգծել է` նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը: 28.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-28T17:48+0400
2025-07-28T17:48+0400
2025-07-28T17:58+0400
հայաստան
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
աննա վարդապետյան
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/02/90866765_0:132:1280:852_1920x0_80_0_0_79e21687da7bd94173fb4c5923e51dc1.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի հարցով գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազին և դատախազությանը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արամ վարդևանյանը։Վարդևանյանն անդրադարձել է նաև վերջին օրերին որոշ անձանց կողմից հնչեցված «ձև չունեք» արտահայտության օգտագործմանը:«Պարզ վարժությամբ կարելի է արձանագրել` կա՛մ նշվածը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք–կոչ, ի թիվս այլնի «իշխանությունը պահելը, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը», կա՛մ երկու դեպքում էլ գործում է խոսքի ազատության ընդհանուր կանոնները»,– ընդգծել է փաստաբանը:Ըստ նրա` ուշագրավն այն է, որ մի դեպքում խոսքն ուղղված էր Մայր աթոռը պաշտպանելուն, մասնակցելուն, իսկ մյուս դեպքում` արբիտրաժային դատարանի որոշման կատարումից խուսափելուն:Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։Նրա փաստաբանները զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով 11 քաղաքացիական հայց են ներկայացրել, որոնցից ութն արդեն վարույթ են ընդունվել։Մինչ այդ դատարանը Կարապետյանի հայցով կալանք է դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի բանկային հաշիվների վրա։ Ըստ մամուլի՝ հայցեր են ներկայացվել նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյանը, քաղաքագետներ Հարություն Մկրտչյանի, Լևոն Շիրինյանի և Ռուբեն Մեհրաբյանի դեմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/02/90866765_144:0:1280:852_1920x0_80_0_0_71e7f6cf1eee6502ec6822e4fa10a3a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան, աննա վարդապետյան, քրեական գործ
հայաստան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան, աննա վարդապետյան, քրեական գործ
Սամվել Կարապետյանի կալանքը ենթակա է վերացման. փաստաբանը` «ձև չունեք» արտահայտության մասին
17:48 28.07.2025 (Թարմացված է: 17:58 28.07.2025) Արամ Վարդևանյանն ընդգծել է` նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի հարցով գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազին և դատախազությանը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան
Արամ վարդևանյանը։
«Ակնհայտ է, որ նման տևական, անհիմն և ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման դատախազի կողմից: Անհրաժեշտ է նշել, որ նախորդող շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել կոնկրետ վարույթային գործողություններ` հենց պաշտպանական խմբի կողմից նախաձեռնված, որոնց արդյունքներն առավել քան հստակ են: Դրանց արդյունքում նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում:
Վարդևանյանն անդրադարձել է նաև վերջին օրերին որոշ անձանց կողմից հնչեցված «ձև չունեք» արտահայտության օգտագործմանը:
«Պարզ վարժությամբ կարելի է արձանագրել` կա՛մ նշվածը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք–կոչ, ի թիվս այլնի «իշխանությունը պահելը, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը», կա՛մ երկու դեպքում էլ գործում է խոսքի ազատության ընդհանուր կանոնները»,– ընդգծել է փաստաբանը:
Ըստ նրա` ուշագրավն այն է, որ մի դեպքում խոսքն ուղղված էր Մայր աթոռը պաշտպանելուն, մասնակցելուն, իսկ մյուս դեպքում` արբիտրաժային դատարանի որոշման կատարումից խուսափելուն:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն
անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։
Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով
նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Նրա փաստաբանները զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով
11 քաղաքացիական հայց են ներկայացրել, որոնցից ութն արդեն վարույթ են ընդունվել։
Մինչ այդ դատարանը Կարապետյանի հայցով կալանք է դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի բանկային հաշիվների վրա։ Ըստ մամուլի՝ հայցեր են ներկայացվել նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյանը, քաղաքագետներ Հարություն Մկրտչյանի, Լևոն Շիրինյանի և Ռուբեն Մեհրաբյանի դեմ։